Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/69

Այս էջը սրբագրված է

1981-ին կար 98 գրադարան, 134 ակումբային հիմնարկ, 159 կինոսարք, հայրենագիտական թանգարան։ Լույս է տեսնում «Սովետսկայա Չուկոտկա» օկրուգային թերթը (չուկոտերեն և ռուսերեն լեզուներով)։

ՉՈՒԿՈՏԻ ԾՈՎ, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով՝ Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ։ Մակերեսը 582 հզ․ կմ² է (այլ տվյալներով՝ 587,1 հզ․ կմ²), ջրի ծավալը՝ 45,4 հզ․ կմ³, միջին խորությունը՝ 77 մ, առավելագույնը՝ 1256 մ։ Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտի սահմաններում։ Հատակի տարածության 56% –ը գտնվում է 50 մ–ից պակաս խորություններում։ Խոշոր ծոցերն են Կոցեբուն և Կոլյուչինսկայա խորշը, կղզիները՝ Վրանգելի, Հերալդ և Կոլյուչին։ Չ․ ծ․ են թափվում Ամգուեմա, Կոբուկ, Նոատակ գետերը։ Ափերը առավելապես լեռնային են։ Կան ծովալճակներ և ցամաքալեզվակներ։ Կլիման արկտիկական է։ Կլիմայի վրա ազդում են բևեռային գիշերները (ավելի քան 70 օր Արեգակը չի ծագում) և ցերեկները (86 օր Արեգակը մայր չի մտնում)։ Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը –21°-ից մին– չև – 27°C է (նվազագույնը՝ –47°C), հուլիսինը՝ 2,5–5,5°C (առավելագույնը՝ 25°C), տարեկան տեղումները՝ 275 մմ։ Սառցակալում է հոկտեմրերից–մայիս։ Զմռանը տիրապետում են հս․ կայուն քամիները։ Մշտական հոսանքներն ու սառույցների դրեյֆը պայմանավորված են Բերինգի ծովից ներհոսող տաք և համեմատաբար աղի ջրերով (տարեկան մոտ 30 հզ․ կմ³)։ Ջրի ջերմաստիճանը ամռանը 4°C–ից (արմ–ում) 10–12°C է (հվ–ում), ձմռանը՝ – 1,6°Շ–ից մինչև – 1,8°C, աղիությունը՝ 30–32°/օօ (ափերի մոտ՝ 24–27օ/00)։ Մակնթացությունը կեսօրյա է։ Բնորոշ են օրգանական աշխարհի արկտիկական և խաղաղօվկիանոսյան տեսակները։

Չ․ ծ․ կապող օղակ է Հեռավոր Արևելքի, ՄՍՀՄ եվրոպական մասի ու Սիբիրի գետաբերանների, ինչպես նաև ԱՄՆ–ի, Կանադայի ու Մակենզիի գետաբերանի միջև։

ՉՈՒԿՉԻՆԵՐ, ժողովուրդ։ ՌՄՖՍՀ Մագադանի մարզի Չուկոտի ԻՕ արմատական բնակչությունը։ Ապրում են նաև ՌԱՖՍՀ Կորյակական ԻՕ հս–ումն Ցակուտ․ ԻՍՍՀ Նիժնեկոլիմսկի շրջանում։ Ընդհանուր թիվը՝ 14 հզ․ (1979)։ Ազգագր․ առումով բաժանվում են երկու խմբի՝ քոչվոր եղջերվաբույծների և ծովափնյա նստակյաց որսորդների (որսում են ծովափիղ, փոկ են)։ Խոսում են հիմնականում չուկոտերեն։ Կրոնը շամանականությունն էր։ Սովետական իշխանության տարիներին Չ–ի մոտ ստեղծվել են եղջերվաբուծական խոշոր կոլեկտիվ և սովետական տնտեսություններ. Ծովային գազանորսներն ստացել են ժամանակակից տեխնիկա։ Չ–ի լեզվով հրատարակվում է ուսումն, և գեղարվեստական գրականություն։

Գրկ. Богораз-Тан В․ Г․, Чукчи, т․ 1-2, л․, 1934-39․

ՉՈՒՄԻԶԱ, խոզանուկ իտալական (Setaria italica maxima), դաշտավ– լուկազգիների ընտանիքի միամյա բույս։ Արմատներն ուժեղ զարգացած են (հասնում են մինչև 2,5 մ խորության), ցողունը կանգուն է, բարձրությունը՝ 25–200 սմ։ Տերևները լայն նշտարաձև են։ Ծաղկաբույլը ողկուզանման հուրան է, պտուղը՝ հատիկ, մանր, գնդաձև, սպիտակ, նարնջագույն։ 1000 հատիկի կշիռը 1,5–4,1 գ է։ Մշակվում է Կորեայում, Չինաստանում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, ճապոնիայում ևն, ՄՄՀՄ–ում՝ Բելոռուսիայում, Ուկրսփնայում, Միջին Ասիայում, Ղագախստանում, Վրատոանում, Հյուսիսային Կովկասում, Հեռավոր Արևելքում։ Օգտագործվում է որպես պարեն (ձավար, ալյուր) և կեր (հատիկ, խոտ և կանաչ կեր)։ Չ․ ինքնափոշոտվող, չորադիմացկուն և ջերմասեր բույս է։ Բերքատվությունը՝ 25–30 ց/հա հատիկ, 75–80 ց/հա խոտ, 200–250 ց/հա կանաչ զանգված։

ՉՈՒՅԿՈՎ Մեմյոն Աֆանասևիչ [ծն․ 17(30)․ 10․1902, Պիշպեկ, այժմ՝ Ֆրունզե], սովետական նկարիչ, ՄՄՀՄ ժող․ նկարիչ (1963)։ ՄՄՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։ 1924–30–ին սովորել է Մոսկվայի Վխուտեմաս–Վխուտեինում։ Ռուս, ռեալիստական արվեստի ավանդույթների հիման վրա ստեղծել է կիրգ․ ազգային թեմաներով կտավներ, իսկ 1950–60-ական թթ․, Հնդկաստանում ճանապարհորդելուց հետո, մարմնավորել այդ երկրին բնորոշ կերպարները։ Չ–ի գործերը խմբավորվում են «Կիրգիզական կոլտնտեսային սյուիտ» (1939–48), «Մեզ մոտ Կիրգիզիայում» (1946–67), «Մեր եղբայրները» (1952–67) նկարաշարերում։ Աշխատանքներից են՝ «Առավոտ» (1947), «Մովետական Կիրգիզիայի դուստրը» (1948, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Հնդկաստանի հասարակ մարդկանց մասին» (եռապատկեր, 1957–60), «մն տիրամայրը» (1962, երկուսն էլ՝ Ռուս, թանգարանում, Լենինգրադ)։ ՄՄՀՄ (1949, 1951) և Կիրգ․ ՍՍՀ (1972) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 4 այլ շքանշաններով։

ՉՈՒՅԿՈՎ Վասիլի Իվանովիչ [1900, Սերեբրյանիե Պրոլդի (այժմ՝ քաղաքատիպ ավան Մոսկվայի մարզում)– 1982, Մոսկվա], սովետական զորահրամանատար, Մովետական Միության մարշալ (1955), Մովետական Միության կրկնակի հերոս (19․3․1944, 6․4․1945)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Կարմիր բանակում ծառայել է 1918-ից։ Մասնակցել է 1918–20-ի քաղաքացիական պատերազմին։ Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1925), նույն ակադեմիայի արլ․ ֆակ–ը (1927), ԲԳԿԲ–ի մեքենայավորման և մոտորավորման ռազմ․ ակադեմիայի ակադեմիական դասընթացները (1936)։ Արևմտյան Բելոռուսիայի ազատագրման և սովետա–ֆինլանդական (1939–40) պատերազմի ժամանակ եղել է բանակի հրամանատար։ 1940-ի դեկտեմբերից 1942-ի մարտը՝ ռազմ, կցորդ Չինաստանում։ 1941–45-ի Հայրենական պատերազմի ժամանակ 1-ին պահեստային բանակի (վերանվանված 64-րդ), 62-րդ և 8-րդ գվարդիական բանակների հրամանատար Մտալինգրադյան, Դոնի, Հարավ–Արևմտյան, 3-րդ Ուկր․ և 1-ին Բելոռուս, ռազմաճակատներում։1949-ից եղել է Գերմանիայում սովետական զորախմբերի, 1953-ի մայիսից՝ Կիևի ռազմ, օկրուգի, 1960-ից՝ Ցամաքային զորքերի գլխ․ հրամանատար (նաև պաշտպանության մինիստրի տեղակալ), իսկ 1961-ի հուլիսից՝ միաժամանակ ՍՍՀՄ քաղաքացիական պաշտպանության պետ։ 1972-ի հուլիսից՝ ՄՄՀՄ պաշտպանության մինիստրության գլխ․ տեսուչների խմբի գլխ․ տեսուչ։ 1952-ից՝ ՄՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1961-ից՝ ՄՄԿԿ ԿԿ անդամ։ ՄՄՀՄ II–X գումարումների Գերա–