Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/692

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Երկ․ Солдатский долг, М․, 1968․

Գրկ․ Кардашов В․, Рокосовский, 2 изд․, М․, 1973․

ՌՈԿՈՏՈՎ Ֆեոդոր Ստեպանովիչ (1735–1808), ռուս նկարիչ։ Սովորել է Պետերբուբգի Գեղարվեստի ակադեմիայում (1760-ից)։ 1765-ից ակադեմիկոս։ Ռ․ առաշին ռուս նկարիչներից էր, որ տիրապետեց XVIII դ․ կեսի արևմտաեվրոպ․ հանդիսային դիմանկարի ոճաձևերին (Եկատերինա II-ի դիմանկարը, 1763, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա և Ռուս, թանգարան, Լենինգրադ), միաժամանակ շարունակելով XVIII դ․ 1-ին կեսի ռուս, դիմանկարչության ավանդույթները (Ի․ Լ․ Գոլենիշչև–Կուտուգովի դիմանկարը, 1760-ական թթ․ 1-ին կես, Ռուս, թանգարան)։ 1765-ին տեղափոխվել է Մոսկվա։ Ստեղծել է բանաստեղծ Վ․ Ի․ Մայկովի (մոտ 1765), Ա․ Ի․ Վորոնցովի (1760-ական թթ․ վերջ) և այլոց դիմանկարներ։ Նշանավոր են հատկապես պատանիների նրա կերտած բանաստեղծական և երիտասարդական հմայքով տոգորված դիմանկարները։ 1780-ական թթ․ դիմանկարներում գերիշխում են ավելի հստակ, գունեղ տոները, ծավալները դառնում են ավելի որոշակի (Վ․ Ե․ Նովոսիլցովայի դիմանկարը, 1780, Տրետյակովյան պատկերասրահ): Ռ–ի «Անհայտ կնոջ դիմանկարը» (1770) գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում։

ՌՈՁՅԱՆԿՈ Միխայիլ Վլադիմիրովիչ (1859–1924), ռուս քաղաքական գործիչ, օկտյաբրիստների կուսակցության ղեկավարներից։ Եկատերինոսլավի նահանգի խոշոր կալվածատեր։ 1906–07-ին՝ Պետ․ խորհրդի անդամ։ III և IV Պետ․ դումաների դեպուտատ (1907–17), 1911-ից՝ դումայի նախագահ։ Պաշ․տպանել է Պ․ Ստոլիպինի քաղաքականությունը (տես Ստոչիսքինյան ագրարային ռեֆորմ), 1914–1918-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին միացել է կադետներին։ 1917-ի Փետրվարյան հեղավւոխությունից հետո գլխավորել է Պետ․ դումայի ժամանակավոր կոմիտեն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, քաղաքացիական պատերազմի (1918–20) ժամանակ, եղել է գեն․ Դենիկինի մոտ։ 1920-ին վտարանդվել է Հարավսլավիա, որտեղ և մահացել է։ Թողել է հուշագրություններ («Կայսրության կործանումը», 1927)։

ՌՈՄ Միխայիլ Իլյիչ [1901, Իրկուտսկ-1971, Մոսկվա], սովետական կինոռեժիսոր և սցենարիստ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1950)։ ՍՍԿԿ անդամ 1939-ից։ 1925-ին ավարտել է Գեղարվեստա–տեխ․ պետ․ բարձրագույն ինստ–ի քանդակագործության ֆակ–ը։ Եղել է սցենարիստ, ռեժիսորի ասիստենտ։ Առաջին ֆիլմը «ճարպագունդը» (1934) համր ժապավենն էր։ Ռ–ի «Տասներեքը» (1937) ֆիլմը նվիրված է բասմաչների դեմ սովետական սահմանապահների պայքարին։ Սովետական կինոյի դասական ֆոնդում խոշոր ներդրում են Ռ–ի «Լենինը հոկտեմբերին» (1937) և «Լենինը 1918 թվականին» (1939) ֆիլմերը։ Հետագա տարիներին ստեղծել է ֆաշիզմը մերկացնող մի շարք կինոնկարներ՝ «Ռուսական հարց» (1948), «Գաղտնի միսիա» (1950), «Սպանություն Դանթե փողոցում» (1956) ևն։ Բեմադրական մեծ թափով է կերտված «Ծովակալ Ուշակով» և «Նավերը գրոհում են բաստիոնները» (1953) պատմական երկպատումը։ «Տարվա ինն օրը» (1962) ֆիլմը նվիրված է սովետական ֆիզիկոսներին։ Հանրաճանաչ է Ռ–ի «Սովորական ֆաշիզմ» (1966) կինոնկարը, ուր ֆաշիզմի սոցիալական էության մերկացումը, մտորումները ետպատերազմյան աշխարհի մասին ֆիլմին հաղորդել են սուր քաղ․ և փիլ․ հնչողություն։ Ռ–ի բազմաթիվ կինոնկարներ միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների։ 1949-ից (ընդհատումներով) դասավանդել է Համամիութենական կինոինստ–ում (1958-ից՝ պրոֆեսոր)։ ՍՍՀՄ (1941, 1946, 1948, 1949, 1951) և ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվ․ (1966) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Գրկ․ Погожева Л․, Михаил Роом, [М․, 1967]․

ՌՈՄ (< անգլ․ rum), թունդ սպիրտային խմիչք։ Պատրաստվում է ռոմի սպիրտից որը ստանում են շաքարի արտադրության մեջ շաքարեղեգնի մնացուկների (մրգահյութ) կամ հյութի խմորմամբ և թորմամբ։ Ռ–ի սպիրտը նոսրացնում են թորած ջրով (ՍՍՀՄ–ում մինչև 45 ծավ․ % թնդության), լուծույթին ավելացնում մինչև 1% շաքար, այրած շաքարով գունավորում են ստացված խառնուրդը (կուպաժ) և լցնում կաղնե տակառների մեջ, որտեղ պահում են առնվազը 4 տարի՝ 18–23°C ջերմաստիճանի և օդի 70–80% հարաբերական խոնավության պայմաններում։ Ռ․ արտադրում են այն երկրներում, որտեղ մշակում են շաքարեղեգ։ Ռ–ի արտադրությունն սկսվել է XYII դ․, Բրիտանիայի Արևելա–Հնդկական գաղութներում։ Հայտնի է ճամայկայի Ռ․, որը պատրաստվում է ճամայկա կղզում (արտահանվում է XVIII դարից), ինչպես նաև Արևելա–Հնդկական այլ կղզիներում։ ՍՍՀՄ–ում Ռ–ի սպիրտ ստանում են Միջին Ասիայի հանրապետություններում աճեցվող շաքարեղեգնի հյութից։

ՌՈՄԱՆ (Roman), քաղաք Ռումինիայի Նյամց գավառում, Մոլդովա գետի ափին։ 52 հզ․ բն․ (1977)։ Ունի պողպատե խողովակների գործարան, մեքենաշին․, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն։

Հիմնադրվել է XIV դ․։ Եղել է Մոլդ, իշխանության առևտր․ և արհեստագործ, կենտրոն։ Ռ–ի կառուցմանը մասնակցել են Ղրիմից գաղթած հայեր։ Ռ–ի հայկ․ գաղութը ստվարացել է 1418-ին, երբ հոսպոդար Աւեքսանդր Բարեպաշտը 3 հզ․ հայ ընտանիք Լեհաստանից հրավիրել է Մոլդովա։ Ռ–ում հայերի քանակն ավելի է աճել Ղրիմի թուրք, նվաճումից (1475) հետո։ XV դ․ վերջին հայերը (740 ընտանիք) կազմել են Ռ–ի բնակչության կեսը։ Նրանք դեռևս XIV դ․ ունեցել են փայտաշեն եկեղեցի, որը 1609-ին փոխարինվել է քարաշենով (Ս․ Աստվածածին)։ Հայերը զբաղվել են առևտրով և արհեստագործությամբ (կաշեգործություն, գինեգործություն, մոմագործություն ևն)։ Ռ–ի հայկ․ համայնքի կյանքում կարևոր դեր է խաղացել բրեսլան կամ համքարությունը, որը զբաղվել է առևտրի և արհեստագործության կազմակերպման գործերով։ Գաղութի ինքնավարությունն իրականացրել է թաղականներից և հոգաբարձուներից կազմված «Ազգային կառավարությունը»։ Հայկ․ ավանդույթների ու սովորությունների պահպանման ուղղությամբ գործունեություն է ծավալել «Կտրիճվորաց եղբայրությունը»։ Դուկա հոսպոդարի հարկային ծանր քաղաքականության և լեհ-թուրք․ պատերազմների հետևանքով 1672-ին Ռ–ի հայերը մասամբ գաղթել են Տրանսիլվանիա։ Մ․ Բժշկյանի տվյալներով՝ XIX դ․ սկզբին Ռ–ում բնակվել են 110 տուն հայ։ Նրանք ունեցել են դպրոց, որը վերելք է ապրել 1841-ից, երբ հայկ․