Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/694

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ռու, թաղակիր կամարների, նավերը միմյանցից անջատող կամարաշարերի համաչափ, ռիթմիկ հերթագայումը աստվածային աշխարհաշինության անխախտության զգացողություն է առաջացրել։ Այդ տպավորությունը ուժեղացվել է թաղերով (առավելաբար գլանային, խաչային), որոնք Ռ․ ո–ում փոխարինել են փայտե հարթ ծածկերին։ Եթե վաղ շրջանի Ռ․ ո–ում Գերիշխող է եղել որմնանկարչությունը, ապա XI դ․ վերջին –XII դ․ սկզբին, երբ թաղերն ու պատերն ավելի բարդ տեսք են ստացել, առաջատար է դարձել շքամուտքը, հաճախ նաև ամբողջ ճակատայիn պատը, ինտերիերում՝ խոյակները գարդարող մոնումենտալ ռելիեֆը։ Հասուն շրջանի Ռ․ ո–ում հարթաքանդակին փոխարինել է ավելի ուռուցիկ, լուսաստվերային խաղով օժտված, կարծես պատի զանգվածից աճած քանդակը։ Ռ․ ո–ի դարաշրջանում ծաղկել է նաև պատկերների խոշոր չափերով և մոնումենտալ կոմպոզիցիաներով գրքային մանրանկարչությունը, դեկորատիվ–կիրառական արվեստը (ձուլում, դրվագում, ոսկրի քանդակազարդում, ոստայնանկություն, արծնապատում, գորգագործություն, ոսկերչություն)։ Ռոման, գեղանկարչության և քանդակագործության մեջ կենտրոնական տեղ են գրավել աստծու անսահման և հուժկու հզորության պատկերացումները («ահեղ դատաստան» են)։ Իփստ համաչափ կոմպոզիցիաներում գերիշխող է Քրիստոսի պատկերը։ Ռ․ ո–ին բնորոշ են իրական համաչափությունների բազմաթիվ շեղումները (գլուխները անհամաչափ մեծ են, մարմինները պատկերված են վերացական սխեմաներով են)։ Ռոման․ արվեստի բոլոր տեսակներում կարևորագույն դեր են խաղացել երկրաչափական կամ բուսական ու կենդանական մոտիվներից կազմված զարդանախշերը։

Ֆրանսիայի ճարտ․ մեջ, ուրՌ․ ո–ի նախնական ձևերը ի հայտ են եկել արդեն X դ․ վերջին, առավել տարածում են գտել միջին նավի գլանային, կողայինների խաչային թաղերով եռանավ բազիլիկները, ինչպես և դասով, ճառագայթաձև կապելլաներով շրջանց սրահով այսպես կոչված ուխտագնացության եկեղեցիները (Թուլուզի Սեն–Սեռնեն եկեղեցին, մոտ 1080–XII դ․)։ Ֆրանս, ռոման, ճարտարապետությունը աչքի է ընկնում տեղական դպրոցների ծայր աստիճան բազմազանությամբ, հորինվածքների յուրահատուկ մոնումենտալության է ձգտել բուրգունդյան դպրոցը (Կլյունիի, այսպես կոչված, 3-րդ եկեղեցին, 1088–XII դ․), քանդակային հարդարանքի հարստությամբ՝ Պուատուի դպրոցը (Պուատիեի Նոտր Դամ եկեղեցին, XII դ․)․ Պրովանսում եկեղեցիների բնորոշ առանձնահատկությունը ճոխ քանդակազարդված գլխ․ շքամուտքն է (Առլի Սեն Տրոֆիմ եկեղեցի, VIII–XV դդ․)։ Խստաշունչ հարդարանքով նորմանդական եկեղեցիները շատ բանով նախապատրաստել են գոթական (Կանի Լա Տրինիտե եկեղեցին, 1059–66)։ Աշխարհիկ ճարտ․ մեջ կազմավորվել է դոնժոնով դղյակ–ամրոցի տիպը։ Ֆրանսիայի ռոման, կերպարվեստի բարձունքներից են բուրգունդյան և լանգեդոկյան եկեղեցիների բարավորների քանդակագործությունը (Վեզլեում, Օտենում, Մուասսակում), բազմաթիվ որմնանկարաշարերը, մանրանկարչության և դեկորատիվ–կիրառական արվեստի (այդ թվում՝ Լիմոժի արծնը) հուշարձանները։ Գերմանիայի ռոման, ճարտ․ մեջ աչքի են ընկել սաքսոնական դպրոցը [արմ․ և արլ․ երկու դասերով (խոր), երբեմն 2 տրանսեպտով եկեղեցիներ (Հիլդեսհայմի Սանկտ–Միխաելսկիրխե, 1001-ից հետո –1033)], իսկ հասուն շրջանում՝ մերձհռենոսյան քաղաքների (XI–XIII դդ․ կառուցվել են վեհաշուք տաճարներ՝ Շպեյերում, Մայնցում, Վորմսում) եկեղեց․ ճարտ–ը։ Գերմ․ Ռ․ ո–ին բնորոշ կայսերական իշխանության մեծարման գաղափարները վառ արտահայտվել են կայսերական պալատների շինարարությունում։ X դ․ 2-րդ կեսին – XI դ․ 1-ին կեսին ծաղկել է գերմ․ գրքային մանրանկարչությունը (կարևորագույն կենտրոններն էին Ռեյխենաուի և Թրիրի աբբայությունները), ինչպես և ձուլման արվեստը (Հիլդեսհայմի տաճարի բրոնզյա դուռը)։ Գերմ․ հասուն շրջանի Ռ․ ո–ում տարածում է գտել քարի և արհեստական մարմարի քանդակագործությունը։ Իտալիայում Ռ․ ո–ի տարրերը ամենից վաղ սկզբնավորվել են Լոմբարդիայի դպրոցում, ուր արդեն IX–X դդ․ կազմավորվել է այսպես կոչված առաջին Ռ․ ո․ (պատերի կանոնավոր շարվածք, քարե ծածկեր ևն)։ Իտալ․ Ռ․ ո–ին տիպական է ճարտարապետության քաղաքային բնույթը, անտիկ և արաբական (Հվ․ Իտալիայում և Սիցիլիայում) ազդեցությունները։ Գերմ․ և ֆրանս․ Ռ․ ո–երին սերտորեն կապված է Տոսկանայի ճարտարապետությունը (Պիզայի տաճարային համալիրը), ուր ծնունդ է առել ընդելուզման ոճը։ Պրոաոոենեսանսի զարգացումով Ռ․ ո․ Ի տալի այ ում առանձնահատուկ բնույթ է ստացել։ Ռոման, դարաշրջանում Իսպանիայում լայն թափ է ստացել դղյակ–ամրոցների և քաղաքային ամրությունների շինարարությունը (օրինակ, Ավիլայում), եկեղեց․ ճարտ–ը հաճախ ընդօրինակել է ֆրանս․ «ուխտագնացության եկեղեցիների» նախատիպերը (Սալամանկայի տաճարը), քանդակագործությունը գոթիկայի բարդ կերպարային համակարգերի նախօրինակներ է տվել։ Իսպանիայում (հիմնականում Կատալոնիայում) պահպանվել են բազմաթիվ ռոման, որմնանկարներ։ Ռ․ ո․ զարգացել է նաև Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում։ Եվրոպայի սահմաններից դուրս, XII–XIII դդ․ Ռ․ ո–ի օջախներ էին Պադեստինում և Սիրիայում (Կրակ դը Շևալիե դղյակը, XII– XIII դդ․) խաչակիրների կառուցած դղյակները։ XII –XIII դդ․ Ռ․ ո․ աստիճանաբար դուրս է մղվել գոթական ոճի կողմից։ Պատկերազարդումը տես 672 –673-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ X։

Գրկ․ Всеобщая история искусств, т․ 2, кн․ 1, М․, 1960; Всеобщая история архитектуры, т․ 4, Л․–М․, 1966; Grabar А․, N о г- denfalk С․, Romanecque Painting from the 11th and the 13 tb․ Century, N․ Y․, [1958]․ Ա․ Զարյան

ՌՈՄԱՆԵՆԿՈ Չուրի վիկտորովիչ (ծն․ 1944), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու։ Սովետական Միության կրկնակի հերոս (1978, 1980), Կուբայի Հանրապետության հերոս (1980), գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1965-ից։ Տիեզերագնացների ջոկատում է 1970-ից։ Ավարտել է Չեռնիգովի բարձրագույն զինվորական ավիացիոն օդաչուական ուսումնարանը (1966)։ 1977-ի դեկտ․ 10-ին, Գ․ Մ․ Գրեչկոյի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ–26» տիեզերանավով և «Սալյուտ–6» ուղեծրակայանով, որին կցվել են «Սոյուզ–27» (տիեզերագնացներ վ․ Ա․ Ջանիբեկով, Օ․ Գ․ Մակարով), «Սոյուզ–28» (տիեզերագնացներ Ա․ Ա․ Գուբարև, Վ․ Ռեւէեկ), «Պրոգրես–1» բեռնատար փոխադրական տիեզերանավերը։ Տիեզերքում մնացել է 96 օր 20 ժ 20 ր։ 1980-ի սեպտ․ 18-ին Առնալդո Տամայո Մենդեսի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ–38» տիեզերանավով։ Սեպտ․ 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6»–«Աոյուզ–37» (տիեզերագնացներ Լ․ Ի․ Պոպով, Վ․ Վ․ ՌյուԱին) ուղեծրային համալիրին, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտ․ 26-ը։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ՌՈՄԱՆԻՑԿԻ Բորիս Վասիլևիչ (ծն․ 1891), ուկրաինացի սովետական դերասան, ռեժիսոր։ ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1944)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1915-ին ավարտել է Կիևի Ն․ Վ․ Լիսենկոյի անվ․ երաժշտադրամատիկական դպրոցը։ 1922-ին եղել է Մ․ Զանկովեցկայայի անվ․ ուկր․ թատրոնի (Լվով) հիմնադիրներից և գեղարվեստական ղեկավարը (մինչև 1948-ը), դերասան և ռեժիսոր։ Ռ–ի կերպարների մեկնաբանություններն առանձնանում են սուր բնութագրությամբ, գույների բազմազանությամբ։ Լավագույն դերերից են՝ Միկոլա Զադորոժնի (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»), իյրապով (Գորկու «Վասսա ժելեզնովա»), Վոյնիցկի (Չեխովի «Քեռի վանյա»), Կարլ (Շիլլերի «Ավազակներ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո», առաջինը ուկր․ բեմում, 1926)։ Բեմադրություններից են՝ Կոռնեյչուկի «էսկադրայի խորտակումը» (1933), Ւփժնյակի «Դեպի մեծ հող» (1949, ՍՍՀՄ պետ․ մրց․, 1950), Ա․ Լևադայի «Կամո» (1954, գլխ․ դերում հանդես է եկել Ռ․)։ Հեղինակ է «Ուկրաինական թատրոնը անցյալում և այժմ» (1950) գրքի։ Տ․ Շևչենկոյի անվ․ ՈւՍՍՀ պետ․ մրցանակ (1974)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։

ՌՈՄԱՆՈՍ (Pco^iavog), կայսրեր Բյուզանդիայում․ Ռ․ I Լակապենոս (ծն․ թ․ անհտ․–948), հայազգի կայսր 920–944-ին։ Եղել է ծովակալ, մանկահասակ կայսր Կոստանդին VII Ծիրանածինի խնամակալը (919), որի հետ ամուսնացնելով իր դուստր Հելենեին, դարձել է «կայսերահայր», ստացել մագիստրոսի և կեսարի պատվաստիճաններ, հռչակվել կայսերակից, ապա՝ կայսր։ 921–924-ի ընթացքում կայսերակից է հռչակել իր որդիներ Քրիստափորին, Ստեփանոսին և Կոստանդինին, իսկ 16-ամյա Թեոփիլոին նշանակել պատրիարք։ Ռ․ I պաշտպան ել է մայրաքաղաքի պաշտոնյա ավագանու շահերը, պայքարել ազատ գյու–