Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/696

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

լի մեծ է, հաճախ ձայնի նշանակությանը հավասար։ «Ռ․» տերմինը ծագել է Իսպանիայում՝ դեռևս միջնադարում և սկզբնապես նշանակել աշխարհիկ երգ, գրված ոչ թե լատ․ (հոգևոր երգերի լեզուն), այլ իսպաներեն («ռոմաներեն»), շուտով գործածվել այլ երկրներում։

Ռ–ի ժանրային տարատեսակներն են՝ բալլադ, եղերերգ, բարկարոլ ևն։ Ռոմանսային բանաստեղծությունը զուրկ է ժանրային հաստատուն հատկանիշներից, սովորաբար հանգավոր, տների բաժանված, երգուն, քնարական ոչ մեծ ստեղծագործություն է։ Ռ․ որպես երաժշտաբանաստեղծական սինթետիկ ժանր զարգացել է XVIII դ․ 2-րդ կեսից Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ XIX դ․ նրա զարգացմանը մեծապես նպաստել է Ցո․ Վ․ Գյոթեի, Հ․ Հայնեի, Ա․ Ս․ Պուշկինի, Մ․ Ցոլ․ Լերմոնտովի, Ա․ Ա․ Ֆետի և այլոց ստեղծագործությունը։ Նոր տիպի Ռ–ի հիմնական թեման մարդու հոգեկան ապրումներն են իրենց նրբերանգներով։ Կազմավորվել են Ռ–ի ավստրո–գերմ․ (Ֆ․ Շուբերտ՝ հիմնադիր, Ռ․ Շուման, Յո․ Բրամս, Հ․ Վոլֆ), ֆրանս․ (Հ․ Բեռլիոզ, Շ․ Գունո, ժ․ Բիզե, ժ․ Մասնե), ռուս․ (Մ․ Գլինկա, Ա․ Դարգոմիժսկի, Մ․ Բալակիրև, Մ․ Մուսորգսկի, Ա․ Բորոդին, Ն․ Ռիմսկի–Կորսակով, Պ․ Չայկովսկի, Ս․ Ռախմանինով) դպրոցներ։ Դասական Ռ–ի կողքին զարգացել է կենցաղային Ռ․ (Ռուսաստանում՝ նաև գնչուական Ռ․), որը նախատեսված լինելով սիրող երգիչների կատարման համար, ավելի պարզ ու մատչելի էր, ոճական տեսակետից՝ երգին ավելի մոտիկ։ Հաճախ կոմպոզիտորները մի քանի Ռ․ միավորում են մեկ շարում՝ հիմք ընդունելով գաղափարի և կերպարի ընդհանրությունը, կամ մեկ բանաստեղծին բազմակողմանի ընդգրկելու նպատակը։ Առաջին շարի հեղինակն է Լ․ Բեթհովենը («Հեռավոր սիրուհուս», 1816)։ XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ սկզբին Ռ–ի բնագավառում ստեղծագործել են նաև չեխ․, լեհ․, ֆին․, նորվեգ․ ազգային դպրոցների ներկայացուցիչները։ Սովետական Ռ․ բնորոշվում է դասական կամերային–վոկալ ժանրերի (Ա․ Ն․ Ալեքսանդրով, Ն․ Մյասկովսկի, Ցու․ Շապորին) և երգային կողմի ուժեղացմամբ, դրանց նորացման (Գ․ Սվիրիդով) կամ դեկլամացիոն, բնութագրային (Ս․ Պրոկոֆև, Դ․ Շոստակովիչ) սկզբունքների զարգացմամբ։ Երբեմն Ռ․ են անվանում ջութակի, թավջութակի և այլ նվագարանների համար գրված երգուն բնույթի գործիքային պիեսները, ինչպես և երաժշտություն չունեցող, բայց ռոմանսային տեքստերին բնորոշ նույն ինտոնացիոն հնարքների համակարգով կառուցված քնարական բանաստեղծությունները (Վ․ Պ․ ժուկովսկու «Ցանկություն», Պ․ Վեռլենի «Ռոմանսներ առանց խոսքի» ժողովածուն)։

Հայկ․ Ռ․ սկզբնավորվել է XIX դ․ 2-րդ կեսին։ Առաջին Ռ–ների հեղինակներն են Տ․ Չուխաճյանը («Գարուն», «Լոռա»), Գ․ Երանյանը («Հայաստան», «Կիլիկիա»), Գ․ Ղորղանյանը։ Հայկ․ Ռ–ի զարգացմանը մեծապես նպաստել են Ա․ Սպենդիարյանը՝ կերպարային բովանդակության հարստացման, ժանրի և երաժշտ․ ձևի բազմազանեցման, Ռ․ Մելիքյանը՝ ազգային ոճի բյուրեղացման գործում։ Ռ–ի ժանրին դիմել են Կոմիտասը, Հ․ Ստեփանյանը, Կ․ Զաքյսրյանը, Մ․ Միրզայանը, Մ․ Մազմանյանը, Ա․ Հարությունյանը, է․ Միրզոյանը, Ա․ խուդոյանը և ուրիշներ։ Բազմաթիվ Ռ–ների հեղինակներ են՝ Ս․ Բալասանյանը, է․ Աբրահամյանը, Գ․ Չթչյանը։ Կենցաղային Ռ–ներ են գրել Ե․ Բաղդասարյանը («Մի լար, բլբուլ»), Ա․ Մայիլյանը («Ծովի երգը», «Ինձ մի խնդրիր»), Ա․ Տիգրանյանը («մն աչեր») և ուրիշներ։

Գրկ․ Բարսամյան Ա․, Բրուտյան Մ․, Ռոմանս, տես Սովետական Հայաստանի երաժշտությունը, Ե․, 1973։ Ա․ Բարսամյան

ՌՈՄԱՆՏԻԶՄ [ֆրանս․ romantisme, < իսպ․ romance (միջնադարում այսպես են կոչվել իսպ․ ռոմանսները, այնուհետև՝ նաև ասպետական վեպը), անգլ․ roman– tic (ռոմանտիկական) < ֆրանս․ romanesque < romantique, որ արդեն XVIII դ․ նշանակել է «արտասովոր», «ֆանտաստիկ», «գեղատեսիլ»], գաղափարական և գեղարվեստական ուղղություն եվրոպ․ և ամեր․ հոգևոր մշակույթում (XVIII դ․ վերջ–XIX դ․ 1-ին կես)։ Որպես մշակութային երևույթ Ռ․ յուրահատուկ աշխարհըմբռնում է և ընդգրկում է մշակույթի բոլոր բնագավառները։ Այս տեսակետից П-ին են պատկանում Յո․ Գ․ Հերդերի պատմափիլիսոփայությունը և Վ․ Հումբուդաի լեզվաբանական Փիլ–ը, Կ․ Գ․ Կարուսի հոգեբանությունը և 6ո․ Վ․ Գյոթեի գիտ․ աշխատությունների ողջ համալիրը։ Պատահական չէ, որ հենց Ռ–ի հետ է կապված մշակույթի մասին գիտությունների՝ լեզվաբանության (Ֆ․ Շչեգել), առասպելի տեսության (Ֆ․ վ․ Շեչինգ), սիմվոլաբանության (Ֆ․ Կրոյցեր), բազմաթիվ գեղագիտական ըմբռնումների առաջացումը։ Ռ–ի Փիլ–յան մեջ առաջին անգամ, իրենց ողջ բազմազանությամբ, մշակույթների պատմ․ ինտեգրացման և համադրման փորձ է արվում։

Առավել ամբողջական և, ըստ էության, միակ արտահայտությունը Ռ–ի փիլ–ը գտավ ի դեմս իր գերմ․ ներկայացուցիչների (եվրոպ․ մյուս երկրներում Ռ․ տեսականորեն առանձին գեղագիտական մանիֆեստներից առաջ չանցավ)։ Ըստ այդմ կենտր․ նշանակություն են ստանում Նովաչիսի, Ֆ․ և Ա․ Շլեգելների և Ֆ․ Շելինգի հայացքները։ Ռ–ի փիլ–յանը յուրահատուկ են պանէսթետիզմը կամ գեղարվեստական աշխարհայեցողության առաջնայնությունը ամեն ինչի նկատմամբ, օրգանիցիգմը և տրանսֆորմիզմը, խաղի գաղափարը, իրոնիան, նույնության փիլ–ը (մարդու և տիեզերքի միասնության), ինդիվիդուալիզմը։ Այդ հատկանիշները միավորվում են չորս հիմնարար սկզբունքներում, որոնցով կառուցվում է Ռ–ի ողջ փիլ–ը։ Այսպիսին է առաջին հերթին շեշտի տեղաշարժը մաթ․ բնագիտության փաստից, որը դեռ Ի․ Կանտը համարում էր աշխարհի մասին մեր գիտելիքների միակ և անհողդողդ ուղեցույցը։ Գիտության հետ մեկտեղ ռոմանտիկներն ընդգծում են նաև մշակութային այլ երևույթների՝ նույնքան ինքնուրույն, անկախ և իրավահավասար մի ողջ շարքի նշանակալիությունը․ լեզուն, առասպելը, կրոնը, արվեստը որոշարկում են մշակույթը ոչ պակաս, քան գիտությունը, և փիլ–ը պետք է հավասար չափով կողմնորոշչի նաև նրանցով («հավասարների մեջ առաջինի» դերը տրվում է, իհարկե, արվեստին)։ Երկրորդ, դեռ Հերդերի ժամանակից ռացիոնալիզմի «ռեֆլեքսիվ ձևին» հակադրված «օրգանական ձևի» զուտ ռոմանտիկական գաղափարը։ Օրգանիցիզմի հասկացությունը Ռ–ի փիլ–յան մեջ ոչ թե մասնակի բնական երևույթների արտահայտությունն է, այլ աշխարհի բացատրման համընդհանուր ստեղծարար սկզբունք։ Երրորդ սկզբունքը հանգում է բոլոր ռոմանտիկների հավաստած (և նորից՝ հակառակ Կանտի) «ինտելեկտուալ ինտուիցիային»։ Այսպիսով, ըստ Շելինգի, «բնությունը այնքան ավելի հասկանալի է խռսում մեզ հետ, ինչքան քիչ ենք մենք մտածում նրա մասին՝ պարզապես ռեֆլեքսիայի ենթարկելով այն»։ Սովորական ռեֆլեքսիայի տեղը զբաղեցնում է հայեցողական ռեֆլեքսիան, որն, ըստ ռոմանտիկների, թույլ է տալիս ճանաչել ոչ միայն իրերի երևութային թաղանթը, այլև թափանցել նրանց էության մեջ։ Ի վերջո, չորրորդը, գոյության և մտածողության նույնության սկզբունքը, որը, արմատներ ունենալով Պարմենիդի փիլ–յան մեջ, հենց ռոմանտիկների շրջանում ստացավ իր առավելագույն շեշտվածությունը։ Ռ–ի փիլ–յան ազդեցությունը այս կամ այն չափով կրել են ամենատարբեր մտածողներ։ Ֆ․ Շլեգելի ազդեցության հետքերը զգալի են Ս․ Կիերկեգորի, Ա․ Շոպենհաուերի, Ֆ․ Նիցշեի հայացքներում։ Վերջին հաշվով, Ռ–ի փիլ–յան բնորոշ, արգասիքներ կարելի է համարել կյանքի ւիիւիսոփայությունը, Մ․ Հայդեգերի հերմենևաիկան, Կ․ Գ․ Ցունգի վերլուծական հոգեբանությունը, առասպելի ժամանակակից տեսությունները (է․ Կասիրեր, Ա․ Ֆ․ Լոսև և ուրիշներ), մի խոսքով, բոլոր այն ուղղությունները, որոնք այս կամ այն կերպ շեղվում են մտածողության ավանդական ռացիոնալիստական տիպից։ Կ․ Սվասյան

Գրականության և արվեստի մեջ Ռ․ կյանքի վերարտադրության և գնահատման հիմնական սկզբունքներից է։ Ռ–ում խտացված և ցայտուն արտահայտություն են ստանում իրականության գեղարվեստական արտացոլման այնպիսի կողմեր, ինչպես կյանքի վերակերտումը գեղագիտական իդեալի համաձայն, իրականի և ցանկալիի սուր հակադրությունը, հզորն ու գեղեցիկը, բացառիկն ու արտասովորը բանաստեղծականացնելու հակումը։ Այս գծերը հաճախ առաջին պլան են մղվում՝ ի հաշիվ կյանքի օբյեկտիվ և բազմակողմանի պատկերման։ Դա նկատի առնելով՝ անցյալում ասվում էր, թե ռոմանտիկ գրողը «պատկերում է կյանքըն այնպես, ինչպիսին այն պետք է լինի»։ Այս բնորոշումը պետք է հասկանալ միայն պայմանականորեն։ Ռոմանտիկական ստեղծագործության մեջ ևս հաճախ արվում է իրական կյանքի լայն պատկերը (օրինակ, Վ․ Հյուգոյի կամ Րաֆֆու վեպերում), սակայն ի վերջո այն վերափոխվում է հեղինակի սուբյեկտիվ ցանկու–