Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/697

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

թյան և իդեալի լույսի տակ։ Ահա թե ինչու Ռ-ի և ռեալիզմի հակադրությունը չպեաք է բացարձակացնել, քանի որ մեկի տարրերը հեշտությամբ կարելի է ցույց տալ մյուսի մեշ։ Այսպես, Ռ–ի մեթոդի հիմքը կազմող ռոմանտիկան ենթադրում է այնպիսի հատկանիշներ, ինչպես ապագայի բուռն ձգտում, մեծ իդեալից ծնվող ոգևորություն, հուզական աշխարհի հարստություն։ Այդ հատկանիշները կարելի է գտնել նաև ուրիշ մեթոդների, հատկապես ռեալիստական շատ երկերի մեջ (Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Թումանյանի ստեղծագործություններում)։ Ռոմանտիկան, իբրե անհրաժեշտ ստեղծագործական տարր, մեծ տեղ է գրավում սովետական գրականության և արվեստի մեթոդի՝ սոցիալիստական ռեալիզմի մեջ։

Սակայն այս առանձին հատկանիշները չպետք է շփոթել Ռ–ի, իբրե գեղարվեստական մեթոդի և ուղղության հետ։ Որպես որոշակի մեթոդ և գեղարվեստական ամբողջական համակարգ, Ռ․ ձևավորվել է արվեստի զարգացման որոշակի փուլում, ունի իր բավական հստակ պատմ․ սահմանները (XVIII դ․ վերշ –XIX դ․ 1-ին կես)։ Ռ․ նախապատրաստվեց XVIII դ․ գրականության մեջ մեծ դեր խաղացած սենտիմենտալիզմ հոսանքի, «գրոհի և փոթորկի» շարժման կողմից։ Սակայն Ռ–ի դասական շրջանն սկսվեց Ֆրանս․ բուրժուական մեծ հեղափոխությունից հետո, երբ պարզ դարձավ «ազատություն, հավասարություն և եղբայրություն» բուրժ․ կոչերի սնանկությունը։ Հասարակության տարբեր խավերում առաջացան խոր հիասթափության ու դժգոհության տրամադրություններ։ Ռ․ դրանց գեղարվեստական արտահայտությունն էր, թեև իր սոցիալ․ ու գեղարվեստական նկարագրով սկզբից ևեթ միասնական չէր։ Նրա ներսում գոյացավ մի հոսանք, որը, դժգոհելով ներկայից իր հայացքը հառում էր անցյալին, իդեալականացնում էր ֆեոդ, միջնադարը (այսպես կոչված, պահպանողական, պասսիվ կամ հետադիմական ռոմանտիզմ՝ Շատոբրիան, Լամարթին, Տիկ, Վորսվորտ, ժուկովսկի և ուրիշներ)։ Այնինչ դեմոկրատական խավերի ձգտումներն արտահայտող գրողները հանդես էին գալիս քաղաքացիական ակտիվության քարոզով՝ ստեղծելով ազատասեր, ուժեղ և հպարտ հերոսների կերպարներ, իրենց իդեալը որոնելով ապագայի մեջ (առաջադիմական, հեղաՓոխական ռոմանտիզմ՝ Բայրոն, Շելլի, Հայնե, ռուս դեկաբրիստ բանաստեղծներ, Լերմոնտով)։ Ռ–ի, իբրև գեղարվեստական լայն հոսանքի, զարգացումն Արմ․ Եվրոպայում և Ռուսաստանում շարունակվեց մինչև XIX դ․ 40–50-ական թթ․, թեև առանձին խոշոր ռոմանտիկ հեղինակներ (օրինակ, Վ․ Հյուգոն) շարունակում էին ստեղծագործել մինչև 80-ական թթ․։ Այդ բոլոր տասնամյակներում Ռ․ գտնվում էր փոխադարձ բարդ կապերի մեջ ուրիշ, գրական ուղղությունների, մանավանդ՝ ռեալիզմի հետ։ XIX դ․ 30–40-ական թթ․ ձևավորված քննադատական ռեալիզմը շատ կողմերով կապված էր Ռ–ի հեա, որից ժառանգեց սուր ժխտական վերաբերմունքը կյանքի արատների նկատմամբ, բայց այն դրեց կոնկրետ պատմ․ հողի վրա, գուվակցեց իրականության բազմակողմանի վերլուծական պատկերման հետ։

Հայ գրականության մեջ Ռ․ առաջացավ ավելի ուշ՝ XIX դ․ 40-ական թթ․ (խ․ Աբովյան, «Վերք Հայաստանի», Ղ․ Ալիշան, «Նահապետի երգերը»), արտահայտելով, առաջին հերթին, ժողովրդի ազգային–ազատագր․ ձգտումները։ Հաջորդ շրջանում հայկ․ Ռ․ արտահայտվեց Ռ․ Պատկանյանի, Ս․ Շահ ազի զի, Մ․ Պեշիկթաշլյանի, Պ․ Դուրյանի, Ծերենցի, Ս․ Տյոլսաբի, Մուրացանի և ուրիշների չաֆածո, արձակ ու դրամատիկական երկերում։ Սակայն հայ դասական Ո–ի բարձրակետը եղան Րաֆֆու սոցիալական, քաղ* և պատմ․ վեպերը (70–80-ական թթ․)* հայ գրողների ռոմանտիկական հակումների հասարակական հիմքը ազգային–սոցիալ․ իդեալների և իրականության անհաշտելի հակասությունն Էր, անհատի և ժողովրդի ազատության գաղափարը, որը մարմնավորվել է նրանց կերտած դրական կերպարների մեջ։

Ռոմանտիկական սկզբունքների նոր ուժեղացում է նկատվել XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի գրականության մեջ։ Այդ հոսանքը սերտորեն միահյուսվել է գրական նորագույն դպրոցների, հատկապես սիմվոլիզմի հետ և այդ պատճառով հաճախ կոչվել է «նեոռոմանտիզմ»։ Հայ գրականության մեջ նեոռոմանտիկական–սիմվոլիստական ուղղության արտահայտությունները տարբեր ձևերով երևան են եկել Ա․ Իսահակյանի, Դ․ Վարուժանի, Սիամանթոյի և Վ․ Տերյանի պոեզիայում, Լ․ Շանթի դրամատուրգիայում ու արձակում։

Ռ․ զգալի դեր խաղաց նաև պրոլետարական գրական հոսանքի և սոցիալիստական ռեալիզմի մեթոդի ձևավորման շրջանում (հեղափոխական ռոմանտիզմը Մ․ Գորկու վաղ տարիների լեգենդներում ու պատմվածքներում, Հ․ Հակոբյանի մի շարք բանաստեղծություններում ու պոեմներում․ Ե․ Չարենցի «Ամբոխները խելագարված», «Սոմա» պոեմների, «Ողջակիզվող կրակ» շարքի ռոմանտիկական ոճն ու պատկերները ևն)։

Ռոմանտիկական մեթոդի բոլոր դրսևորումների համար բնորոշ է եղել «ինչ–որ նոր բանի սպասումը, տագնապը նորի հանդեպ, այդ նորը ճանաչելու շտապ, ջղագրգիռ ձգտումը» (Г орький М․, История русской литературы, М․, 1939, с․ 42)։ Դրա շնորհիվ Ռ․ հաճախ տեսել և բացահայտել է կյանքում նոր սկիզբ առնող երևույթները, հաստատել նրանց հետագա զարգացման ու հաղթանակի իրավունքը։ Ահա թե ինչու երբեմն, հատկապես հասարակական բեկումների շրջանում, արտացոլման ռոմանտիկական սկզբունքն ավելի է համապատասխանում կյանքի նոր երևույթների ճանաչողության և հաստատման խնդրին, քան վերլուծական ռեալիստական պատկերումը։ Ելնելով Ռ–ի այդ հատկանիշից, Րաֆֆին ասում Էր, որ գրողը պետք է ստեղծի «․․․այնպիսի տիպարներ, որոնք ներկայի մեջ դեռ ծնված չէին, այլ ապագայում պետք է հայտնվեին։ Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այդ չծնված տիպարների ամենափոքրիկ նշմարները միայն․․․։ ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան» (Րաֆֆի, Գրականության մասին, Ե․, 1958, էջ 143)։

Սրա հետ էր կապված նաև Ռ–ի ձգտումը դեպի կյանքի բացառիկ, արտակարգ և անսովոր դեպքերն ու դեմքերը։ Իրենց բնավոր ութ յամբ U գործով ռոմանտիկ կերպարները գրեթե միշտ բարձրանում են սրվորական մակարդակից, աչքի են ընկնում ցայտուն գծերով, առաքինության կամ արատի մեծ խտացումով։ Նրանք հաճախ շրջապատվում են խորհրդավորությամբ, գործում են անսովոր հանգամանքներում։ Կերպարների զարգացումը տեղի է ունենում հեղինակի սուբյեկտիվ ցանկության համաձայն և ոչ թե միջավայրի թելադրանքով, հոգեբանության տրամաբանական ընթացքով։ Կերպարը դառնում է հեղինակի գաղաՓարների «խոսափողը», այսինքն՝ արտահայտում է նրա նվիրական մտքերն ու զգացմունքները, վերանում են նրանց միջև եղած բոլոր սահմանները։ Հեղինակի և նրա հերոսի քնարական նույնացումը լավ է երևում, օրինակ, Բայրոնի «Չայլդ Հարոլդ», Լերմոնտովի «Մծիրի», Իսահակյանի «Աբուլալա Սահարի» պոեմներում։

Ռոմանտիկները հանդես եկան ստեղծագործական ազատության պահանջով, հակադրվելով կլասիցիզմի կաշկանդիչ օրենքներին։ Նրանք մեծապես ընդլայնեցին կյանքի արտացոլման շրջանակները, մշակելով պատվ․ և արդիական, իրապատում և ֆանտաստիկ, Արևելքի և Արևմուտքի տարբեր ժողովուրդների կյանքից քաղված բազմազան թեմաներ։ Նրանք առաջ քաշեցին գրականության ժողովըր դայնության, ազգության ոգին և բնավորությունը բացահայտելու խնդիրը, որի իրականացման կարևորագույն պայմաններից մեկը տեսնում էին բանահյուսական սյուժեների և կերպարների օգտագործման մեջ։ Ռ․ հարստացրեց նաև գրականության ժանրային համակարգը, հրաժարվեց կլասիցիզմի հաստատած քարացած ժանրային կանոններից։ Լայնորեն օգտագործվող և զարգացող ժանրեր դարձան սուբյեկտիվ քնարերգության տեսակները, պոեմը, բալլադը, վեպը, դրաման։ Քնարական տարրը ազատորեն ներթափանցեց բոլոր ժանրերի մեջ․ ոչ միայն պոեմների ու բալլադների, այլև վեպերի ու դրամաների մեջ հաճախ առաջին պլան էին մղվում անմիջական հուզական ներգործության միջոցները, սյուժեն և կերպարները ներկայացվում էին քնարական ուժեղ գունավորմամբ։ Ռոմանտիկները նախընտրում էին իրենց երկերը կառուցել կյանքի սուր հակադրությունների վրա, հանդիպադրելով ծայրահեղ բացասական և իդեալական հերոսներին, պրոզաիկն ու բանաստեղծականը, կերպարի արտաքինն ու ներքինը, միայնակ հերոսին ոլ նրա շրջապատը։ Այս բոլորը պայմանավորեց այն մեծ ազդեցությունը, որ գործեց ռոմանտիկական արվեստը շատ սերունդների հոգևոր աշխարհի ձևավորման վրա։

Ռ․ թողել է ստեղծագործական մեծ ժառանգություն, որը պատկանում է մարդկության խոշորագույն գեղարվեստական