Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/7

Այս էջը սրբագրված է

Չ-ու հրապարակախոսությունն ուղղված էր ցարիզմի և ճորտատիրության դեմ։ Ահա թե ինչու նրա ստեղծագործություններից «դասակարգային պայքարի ոգու շունչ է փչում» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 25, էշ 114)։ Գրաքննադատական աշխատություններում (Ա․ Ս․ Պուշկինի ստեղծագործությունների անենկովյան հրատարակության մասին հոդվածաշարը, 1855, «Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր», 1855—56, «Լեսինգ։ Նրա ժամանակը, կյանքն ու գործունեությունը», 1857 են) զարգացրել է Բելինսկու դեմոկրատական ավանդույթները, պաշտպանել ռեալիստական մեթոդը գրականության մեջ, բարձր գնահատել Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ի․ Տուրգենեի, Ա․ Օստրովսկու ե, հատկապես, Ն․ Գոգոլի ստեղծագործությունները, որի անվան հետ է կապել քննադատական ռեալիզմի սկզբնավորումը ռուս գրականության մեջ։ Նա առաջինն է բացահայտել Լ․ Տոլստոյի տաղանդը։

1857-ի վերջին Չ․ գերազանցապես ըզբաղվել է տնտ․ և հասարակական-քաղ․ խնդիրներով։ 1861-ի Գյուղացիական ռեֆորմի նախօրյակին գրած հոդվածաշարում («Գյուղական կենցաղի նոր պայմանների մասին», 1858, «ճորտ գյուղացիների ետգնման միջոցների մասին», 1858, «Դժվա՞ր է արդյոք հողի ետգնումը», 1859 են) քննադատել է ռեֆորմի լիբերալազնվականական նախագծերը դրան հակադրելով գյուղացիական հարցի լուծման հեղափոխական-դեմոկրատական ծրագիրը։ Հանդես է եկել առանց փրկագնի հողի կալվածատիրական սեփականության վերացման պահանջով։ Վերջնականապես համոզվելով, որ կառավարությունն անկարող է դրականորեն լուծել գյուղացիական հարցը, Չ․ հեղափոխության կոչ է արել։ Իր քաղ․ ծրագրերը հիմնավորելու համար նա զբաղվել է տնտեսագիտական տեսությունների ուսումնասիրությամբ։ Կ․ Մարքսը ընդգծել է, որ Չ․ իր «Քաղաքատնտեսության ուրվագծեր (ըստ Միլի)» (1861) ուսումնասիրության մեջ վարպետորեն ցույց է տվել բուրժ․ քաղաքատնտեսության սնանկությունը։ Ի հակակշիռ բուրժ․ քաղաքատնտեսության, Չ․ առաջադրել է իր տնտեսագիտական տեսությունը («աշխատավորների տեսությունը»), ապացուցել գոյություն ունեցող սոցիալ-տնտ․ կարգը կոմունիստականով փոխարինելու անհրաժեշտությունն ու պատմ․ անխուսափելիությունը։ Չ․ բացահայտել է կապիտալի աշխարհում եղած սուր հակասությունները, աշխատավորների անողոք շահագործումը։ Սակայն, լինելով սոցիալիստ-ոսոոպիստ, «չէր տեսնում և չէր կարող անցյալ դարի 60-ական թվականներին տեսնել, որ միայն կապիտալիզմի ու պրոլետարիատի զարգացումն է կարող նյութական պայմաններ ու հասարակական ուժ ստեղծել սոցիալիզմի իրագործման համար» (Լենին Վ․ Ի․, Երկ. լիակտ․ ժող․, հ․ 20, էջ 214)։ Ուտոպիական էին նաև Չ-ու՝ Ռուսաստանի սոցիալ-տնտ․ վերափոխումների ծրագրերը։ «Հողային սեփականության մասին» (1857), «Համայնական տիրապետության դեմ ուղղըված փիլիսոփայական նախապաշարմունքների քննադատությունը» (1858) և այլ հոդվածներում նա փորձել է հիմնավորել գյուղական համայնքի միջոցով սոցիալիզմին անցնելու հնարավորությունը, որ կիրականացներ գյուղացիական հեղափոխությունը։ Չ․ Գերցենի հետ նարոդնիկության նախահայրն է։ «Սակայն Չեռնիշեսկին,— գրել է վ․ Ի․ Լենինը,— միայն ուտոպիստ սոցիալիստ չէր։ Նա նաե հեղափոխական֊դեմոկրատ էր, նա կարողանում էր իր դարաշրջանի բոլոր քաղաքական իրադարձությունների վրա ազդել հեղափոխական ոգով․․․» (նույն տեղում)։ Գյուղացիական սոցիալիստական հեղափոխության հնարավորության նկատմամբ ունեցած անկեղծ հավատը Չ-ուն և նրա զինակիցներին մղել է հերոսական պայքարի՝ ընդդեմ ինքնակալության և ճորտատիրության։ Չ․ հասկացել է «․․․ տխրահռչակ «գյուղացիական ռեֆորմի» ողջ սահմանավւակվածությունը, ողջ ողորմելիությունը, նրա ողջ ճորտատիրական բնույթը» (նույն տեղում, էջ 213)։ «Կալվածատիրական գյուղացիներին․․․» թռուցիկում բացահայտորեն մերկացրել է ռեֆորմի հակաժող․ կողոպտչ․ էությունը և կազմակերպված ապստամբության կոչ է արել գյուղացիներին։ 1861-ի ամռանը —1862-ի գարնանը Չ․ Ն․ Սեռնո-Սոլովեիչի հետ ակտիվորեն մասնակցել է «Զեմլյա ի վոլյա» հեղափոխական կազմակերպության ստեղծմանը։ Ցարական պահնորդական բաժանմունքը, վախենալով Չ-ու աճող ազդեցությունից, նրա վրա սահմանել է գաղտնի հսկողություն։ 1862-ի հուլիսի 7-ին Չ․ ձերբակալվել է և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ գրել է «Ի՝նչ անել» (1862—63) վեպը։ Հեղափոխական Պ․ Կրոպոտկինի վկայությամբ վեպը դարձել է «մի յուրահատուկ դրոշ ռուս երիտասարդության համար» («Идеалы и действительность в русской литературе», 1907, с․ 307)։ Վեպում մարմնավորվել են Չ-ու սոցիալ-քաղ․ և փիլ․ հայացքները, մասնավորապես «բանական էգոիզմի» տեսությունը, որ նա մշակել էր դեռևս «Մարդաբանական սկզբունքը փիլիսոփայության մեջ» (1860) հոդվածում։ Ըստ այդ տեսության, անձնական շահերը պետք է ենթարկվեն հանրային շահերին, միաձուլվեն ընդհանուր գործին, որի հաջողությունն ի վերջո պայմանավորում է և անձնական շահը։ Այդպիսին են Չ-ու պատկերած «նոր մարդիկ»՝ ռազնոչին-հեղափոխականները, որոնք իրենց երջանկությունը ձեռք են բերում պայքարով, սեփական աշխատանքով։ Ի դեմս Ռախմետովի՝ ռուս գրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ հեղափոխականի, պատկերված է ժամանակաշրջանի իսկական հերոսը, որի համար ժողովրդի շահերն ամեն ինչից վեր են։ Չ․ ցույց է տվել ընտանեկան նոր հարաբերություններ՝ հիմնված ոչ միայն փոխադարձ սիրո, այլ նաև կնոջ ու տղամարդու իրավահավասարության վրա։ Վեպում ռուս առաջավոր կնոջ գծերի կրողը Վերա Պավլովնան է, որն իր կյանքը կապել է հեղափոխական գործի հետ։ Պետրոպավլովյան ամրոցում գրել է նաև «Ալֆերե» (1863) վիպակը, «Փոքր պատմվածքներ» (1864) և այլ գործեր։ 1864-ին, չնայած հանցանշանների բացակայությանը և փայլուն ինքնապաշտպանությանը, Չ․ մեղավոր է ճանաչվել «գոյություն ունեցող վարչակարգը տապալելու համար միջոցներ ձեռնարկելու մեջ» և դատապարտվել 7 տարվա տաժանակրության ու մշտական բնակության Սիրիրում։ Քաղաքացիական մահապատժի արարողությունից (19․5․1864) հետո Չ․ ուղարկվել է տաժանավայր։ Քսան տարուց ավելի անցկացրել է բանտերում, Ներչինսկի հանքերում, Վիլյույսկի աքսորավայրում։ Այս շրջանում գրել է «Նախերգանք» (1867—69) վեպը, որի առաջին մասը 1877-ին հրատարակել է ռուս հեղափոխական Գ․ Լոպատինը Լոնդոնում՝ Կ․ Մարքսի աջակցությամբ։ Վեպում, որն ինքնակենսագրական բնույթ ունի, տրված է հասարակական-քաղ․ շարժման լայն պատկերը՝ գյուղացիական ռեֆորմի նախօրյակին։ Չ-ու սիբիրյան ստեղծագործություններից պահպանվել են «Մի աղջկա պատմությունը» վիպակը (մինչ 1871-ը) և այլ գործեր։

1870-ական թթ․ ռուս հեղափոխականները փորձել են աքսորից փրկել Չ-ուն, սակայն միայն 1883-ին է նա տեղափոխվել Աստրախան, իսկ 1889-ի հունիսին նրան թույլատրել են ապրել Սարատովում։ Այս շրջանում նա գրել է «Մարդկային իմացության բնույթը» (1885) փիլ․ աշխատությունը, «Նյութեր Ն․ Ա․ Գոբրոլյուբովի կենսագրության համար» (հրտ․ 1890) գործերը, կատարել թարգմանություններ։ Չ-ու ստեղծագործությունները Ռուսաստանում արգելված են եղել մինչե 1905—07-ի հեղափոխությունը։ Չ․ «միակ իրոք մեծ ռուս գրողն է, որ կարողացել է 50-ական թվականներից ընդհուպ մինչե 88 թվականը մնալ ամբողջական փիլիսոփայական մատերիալիզմի մակարդակի վրա․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 476)։

«Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին» հոդվածում Լենինը Չ-ուն անվանել է «համառուսաստանյան դեմոկրատ-հեղափոխական» (նույն տեղում, հ․ 25, էջ 359), դրանով իսկ ընդգծել մեծ մտածողի գործունեության ինտերնացիոնալ բնույթը։ Նրա գաղափարները մեծ ազդեցություն են գործել Ռուսաստանի շատ ժողովուրդների առաջադեմ գործիչների վրա։ Չ-ու համախոհն ու զինակիցն է եղել Մ․ Նաւբանդյանը։ Նա ոչ միայն գաղափարապես, այլե գործնականորեն կապված էր Չ-ու գլխավորած ռուս հեղաՓոխական ընդհատակի հետ։ Նրանք կալանավորվել են միենույն հրամանագրով՝ «լոնդոնյան պրոպագանդիստների» (Գերցեն, Օգարե) հետ ունեցած կապի համար։ Պետրոպավլովյան ամրոցում Նալբանդյանը,