գույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 4, Սուվորովի 1 աստիճանի 3, Կարմիր աստղի, ինչպես նաև արտասահմանյան երկրների շքանշաններով ու մեդալներով։ Թաղված է Վոլգոգրադում, Մամաե կուրգանում։
ՉՈՒՆՉՈՒԶՈՎ Պետրոս Անտոնի [ծն․ 15․8․1918, ք․ Արմյանսկ (այժմ՝ ՈԻՍՍՀ Ղրիմի մարզում)], հրետանու գեներալ–լեյտենանտ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ազգությամբ հայ։ Ավարտել է Լենինգրադի հրետանային ուսումնարանը (1939), Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիան (1952), վերջինիս, ապա նաև Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ ռազմ, ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1956, 1968)։ 1939–40-ին, Լենինգրադյան ռազմ, օկրուգի 168-րդ հրաձգային դիվիզիայի կազմում, որպես մարտկոցի քաղղեկ, կռվել է սպիտակ ֆինների դեմ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրից մասնակցել է սահմանամերձ Սարտավալո քաղաքի, ապա՝ Լադոգա լճի շրջանում մղված մարտերին, Լենինգրադի պաշտպանությանն ու պաշարման վերացմանը։ 1941-ի դեկտեմբերից եղել է 55-րդ բանակի 56-րդ հրաձգային դիվիզիայի հրեաանու շտաբի պետի օգնական, 1942-ին՝ նույն բանակի հրետանու շտաբի հետախուզության բաժնի պետի օգնական, 1943-ին՝ Լենինգրադյան ռազմաճակատի 23-րդ բանակի 10-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու շտաբի պետ, 1944-ին՝ նույն բանակի շտաբի հետախուզության բաժնի պետ։ Ետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, եղել Անդրկովկասյան ռազմ, օկրուգի հակաօդային պաշտպանության պետ, Հյուսիս–Կովկասյան ռազմ, օկրուգի շտաբի պետ, աշխատել Վարշավայի պայմանագրի միացյալ զինված ուժերի համակարգում։ Զորացրվել է 1977-ին։ Ընտրվել է ՀՍՍՀ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, ԳԴՀ Ա եթովպական շքանշաններով։
ՉՈՒՆՑԻՆ, Յույչեն, Բասյան, քաղաք Հարավ–Արեմայան Չինաստանում, Սիչուան նահանգում, Չզյալինցգյան և 3 անց զի գետերի միախառնման տեղում։ Գետային նավահանգիստ է։ Բնակչությունը՝ մոտ 5 մլն (1974)։ Զարգացած է մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմ․, նավթավերամշակման, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ունի օդանավակայան և երկաթուղային կայարան։ Չ–ի մասին պատմական առաջին տեղեկությունները հայտնի են մ․ թ․ ա․ XI դ․, երբ նրա տեղում գտնվում էր Բա–Ցզյանչժոու կայսրության մայրաքաղաքը։ 1189-ին Ցզյանչժոուն վերանվանվել է Չ․։ 1937-ի նոյեմբերից մինչև 1946-ի սկիզբը եղել է Չինաստանի ժամանակավոր մայրաքաղաքը։
ՉՈՒՍՈՎԱՅԱ, վերին հոսանքներում՝ Պոլուդեննայա Չուսովայա, գետ ՌՍՖՍՀ Սվերդլովսկի և Պերմի մարզերում։ Կամայի ձախ վտակը։ Երկարությունը 592 կմ է, ավազանը՝ 23 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Միջին Ուրալից, թափվում՝ Կամայի ջրամբարը։ Սնումը խառն է, առավելապես ձնային, ջրի միջին ծախսը՝ 222 մ³/վրկ, առավելագույնը՝ 4570 մ³/վրկ, նվազագույնը՝ 8,4 մ²/վրկ։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ստորին հոսանքին բնորոշ են սառցակուտակումներ՝ ջրի մակարդակի մինչև 2,8 մ բարձրացումներով։ Հիմնական վտակներն են Մեժևայան, Ուտկան, Սերեբրյանկան, Ռևդան, Լիսվան։ Չ․ օգտագործվում է ջրամատակարարման համար։ Լաստառաքելի է (մոտ 500 կմ), նավարկելի՝ գետաբերանից մինչև Չուսովոյ քաղաքը։ Չ–ի վրա է Վոլչիխինսկի ջրամբարը, ափերին՝ Պերվոուրալսկ, Չուսովոյ քաղաքները։
ՉՈՒՎԱՇԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Չավաշ Ավտոնոմիլլե Սովետլա Սոցիալիզմլա Ռեսպուբլիկի), Չուվաշիա, ՌՍՖԱՀ կազմում։ 1920-ի հունիսի 24-ին կազմավորվել է Չուվաշական Ինքնավար Մարզը, 1925-ի ապրիլի 25-ից՝ ԻՍՍՀ։ Տարածությունը 18,3 հզ․ կմ² է, բն․ 1311 հզ․ (1981)։ Ունի 24 շրջան, 9 քաղաք, 7 քտա։ Մայրաքաղաքը՝ Չեբոքսարի։
Պետական կարգը։ Չ․ ԻՍՍՀ սոցիալիստական համաժողովրդական պետություն է, սովետական ինքնավար հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերւայ^ւյն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում Չ․ ԻՍՍՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Պետ․ իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են։ Չ․ ԻՍՍՀ–ի դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխ․ դատախազը՝ 5 տարի ժամկետով։
Բնությունը։ Չ․ ԻՍՍՀ գտնվում է Արեվելա–Եվրոպական հարթավայրի արլ–ում, հիմնականում Վոլգայի աջ ափին։ Տարածքի աջափնյա մասը զբաղեցնում է Մերձվոլգյան բարձրության հս–արլ․ մասը կազմող Չուվաշական սարավանդը (175– 221 մ), ձախափնյա մասը՝ ավազաթմբերով ու ճահիճներով Անդրվոլգյան շրջանը (50–70 մ)։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –12,7°С է, հուլիսինը՝ 19,3°С։ Տարեկան տեղումները 450–500 մմ են։ Գետերը (Սուրա, Ցիվիլ, Անիշ ևն) պատկանում են Վոլգայի (Չ–ի սահմաններում՝ 127 կմ) ավազանին։ Տարածված են ճմապոդզոլային, գորշ անտառային հողերը և լվացված սևահողերը։ Տարածքի մեծ մասը գտնվում է անտառատափաստանային զոնայում։ Անտառները գրավում են տարածքի 32% –ը։ Գերակշռող ծառատեսակներն են սոճին, եղևնին, կեչին, կաղնին, լորենին։ Կենդանիներից կան գորշ արջ, գայլ, աղվես, լուսան, կզաքիս, մշկամուկ, սկյուռ, որմզդեղն են։
Բնակչությունը։ Հիմնական բնակիչները չո՜ւվաշներն են։ Բնակվում են նաև ռուսներ, թաթարներ, մորդվաներ, ուկրաինացիներ, մարիացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 71,6 մարդ է (1981), քաղաքային բնակչությունը՝ ավելի քան 49% ։ Քաղաքներն են Չեբոքսարին, Ալատիրը, Մարիինսկի պոսադը, Ցիվիլսկը, Յադրինը, Նովոչեբոքսարսկը, Կանաշը, Շումեռլյան, Կոզլովկան։
Պատմական ակնարկ։ Չ–ի տարածքում պահպանվել են հնադարյան մշակույթի (հին, միջին և նոր քարի դար) հուշարձաններ։ Նոր քարի դարի ժամանակաշրջանում այստեղ հայտնվել են ուգրո–ֆիննական ցեղեր, բրոնզի դարի սկզբում (մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջ) հվ–արմ–ից ներթափանցել են Ֆատյանովյան մշակույթի ցեղեր, որոնք զբաղվում էին անասնապահությամբ և բրիչային երկրագործությամբ։ Վաղ երկաթի դարում (մ․ թ․ ա․ I հազարամյակ) սկսել են քայքայվել նախնադարյան–համայնական կարգերը։ X դ․ առաջացել է Կամա–Վոլգյան Բուլղարիան, որի տարածքում էր նաև Չ․։ Մոնղ․ նվաճումների հետևանքով Բուլղարիան 1241-ին մտել է Ոսկե հորդայի մեջ։ XV դ․ ձևավորվել է չուվաշ ժողովուրդը։ Ոսկե հորդայի քայքայումից հետո (XV դ․) առաջացել է Կազանի խանությունը, որի կազմում էր նաև Չ․, 1551-ին չուվաշները կամավոր մտել են Ռուսաստանի կազմի մեջ։ Այդ իրադարձությունը Չ–ի համար ունեցավ առաջադիմական նշանակություն․ առաջացան քաղաք–ամրոցներ (Չեբոքսարի, Ալատիր, Ցիվիլսկ, Յադրին), որոնք դարձան առևտրաարհեստավորական կենտրոններ։ Ռուսաստանին միանալով՝ չուվաշ գյուղացիները ազատվեցին Կազանի խաների ճնշումից, ավերիչ պատերազմների և քոչվոր ցեղերի հարձակումներից, Չ–ի քա–