Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/700

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

1920, բեմ․ 1930, «Պարոն Լը Տրուադեկը անառակության ճանկերում», 1923), որոնցում մերկացրել է քաղ․ բարքերը, գիա․ ու գրական շառլատանությունը։ ՅՕ–ական թթ․ Ռ–ի քաղ․ հայացքներում կատարվում է տեղաշարժ դեպի աջ։ Չըմբռնելու պատմ․ զարգացման միտումները՝ Ռ․ չի կարողացել «Բարի կամքի մարդիկ» (հ․ 1–27, 1932–46) վեպում ստեղծել 1908–1933-ի ֆրանս․ կյանքի էպոպեան։ Այս վեպին բնորոշ է գեղարվեստական հնարանքի արձանագրական օբյեկտիվիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Ֆրանսիայի ճակատագրի, բուրժ․ դեմոկրատիայի մասին Ռ–ի հոդվածներն ու ճառերը (1939–60) ամփոփված են «Ազատության բարձունքներն ու ներքևները» (1960) գրքում։ Հետագայում հրատարակվել են նրա «Բանականությունը պահպանելու համար», հ․ 1–3 (1960–67) փիլ․ Էսսեների և «Համակրություններ ու հանդիպումներ» (1970) հուշերի ժողովածուները։ Ա․ Գասպարյան

«ՌՈՅԱԼ ԴԱԹՉ–ՇԵԼԼ ԴՐՈՒՓ», անգլո–հոլանդական նավթային ընկերություն։ Տես Մոնուցուիա կաւցիաաւիսաական հոդվածի Արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը։

ՌՈՅԱԼԻՍՏՆԵՐ (< ֆրանս․ royal – արքայական, թագավորական), թագավորական իշխանության կողմնակիցներ, միապետականներ։ Առաշին անգամ «Ռ․» անվանել են Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ միապետականներին՝ Բուրբոնների կողմնակիցներին։

ՌՈՅԱՐԴՍ (Royaards) Վիլլեմ (1867–1929), հոլանդացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ 1886-ին սովորել է Ամստերդամի թատերական դպրոցում։ Առաշին նշանակալից դերը եղել է դ–ր Ռանկը (Իբսենի «Նորա», 1889)։ 1905– 1907-ին աշխատել է Գերմ․ թատրոնում (Բեռլին) Մ․ Ռայնհարղի հետ, որի ազդեցությամբ զբաղվել է ռեժիսուրայով։ 1908-ին Ամստերդամում ստեղծել է սեմական թատերախումբ «Բեմ»-ը, ուր բեմադրել է Յո․ Վոնդելի «Լյուցիֆեր», «Գեյսբրեխտ վան Ամստել», ինչպես և Սոֆոկլեսի, Վ․ Շեքսպիրի, Ա․ Սթրինդբերգի, Պ․ Կլոդելի, ժ․ ժիրոդուի պիեսները։ Ռ․ բարեփոխել է հոլանդ, թատրոնի խաղացանկը, հարստացրել բեմադրական կուլտուրան, եղել ժամանակակից հոլանդ, բեմի վարպետներ 6ա․ Մյուսի, ժ․ Ռոյարդս–Սանդբերգի (Ռ–ի կինը), Լ․ Մալբոռնի և այլոց դաստիարակը։ 1925-ին թողել է բեմ․ գործունեությունը։ ՌՈՆ (RhGne), գետ Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Երկարությունը 812 կմ է, ավազանը՝ 98 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Լեպոնտինյան Ալպերից, հոսում ժնևի լճով և Ռոնի դաշտավայրով, առաջացնելով դեւտա՝թափվում Միջերկրական ծովի Լիոնի ծոցը։ Հիմնական վտակներն են աջից՝ էնը, Մոնը, Արդեշը, ձախից՝ Իզերը, Դյուրանսը։ Սնումը վերին և միջին հոսանքներում ձնասառցադաշտային է, հորդանում է ամռանը։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 1780 մ³/վրկ է։ Ունի հիդրոէներգետիկական, տրանսպորտային և ոռոգման կարևոր նշանակություն։ Ֆրանսիայի ՀԷԿ–երի հզորության մոտ 70%-ը բաժին է ընկնում Ռ–ի ավազանին։ Կառուցված են 11 ՀԷԿ–եր։ Նավարկելի է էնի գետաբերանից ցած։ Սոն վտակով և բազմաթիվ ջրանցքներով միացած է Հռենոս, Մոգել, Մաաս, Սեն և Լուար գետերին։ Ռ–ի ավփն են ժնև (Շվեյցարիա), Լիոն, Վալանս, Ավինյոն (Ֆրանսիա) քաղաքները։

ՌՈՆ ԳԱԼԻՏ, նատրիումի մրջնալդեհիդսուլֆօքսիլատ, H0CH2S(0)0Na«2H20f ռոնգալիտաթթվի նատրիումական աղի տեխնիկական անվանումը։ Անգույն, խոնավածուծ (հիգոսկոպիկ) բյուրեղներ են, մոլ․ զանգվածը՝ 153,23, հալ․ ջերմաստիճանը՝ 63–64°C։ Լավ լուծվում է ջրում, չի լուծվում օրգ․ լուծիչներում։ Ուժեղ վերականգնիչ է։ Կիրառվում է գործվածքեղենի սպիտակեցման, դեղորայքային պատրաստուկների սինթեզման, ինչպես նաև էմուլսիոն պոլիմերմամբ որոշ պոլիմերների ստացման համար։

ՌՈՆԴԻՐԻՍ (Povxfiptig) Դիմիտրիոս (ծն․1899), հույն դերասան և ռեժիսոր։ Սովորել է Աթենքի համալսարանում։ 1923–1927-ին աշխատել է Մ․ Կոտոպուլիի թատրոնում։ 1929–33-ին կատարելագործվել է Մ․ Ռայնհարդի դերասանական և ռեժիսորական սեմինարում։ 1928-ին բեմադրել է Կալոմիրիսի «Մոր մատանին» օպերան։ 1934–55-ին (ընդմիջումներով) եղել է Աթենքի Ազգ․ թատրոնի գլխ․ ռեժիսոր, ուր բեմադրել է Վ․ Շեքսպիրի, ժ․ Մոլիերի, Կ․ Գոլդոնիի, Ֆ․ Շիլլերի, ինչպես և ժամանակակից հույն դրամատուրգների պիեսները։ Ռ․ եղել է հին հուն, ողբերգությունների բեմադրման առաջին նախաձեռնողներից։ 1957-ին հիմնադրել է Պիրեյոսի թատրոնը, ուր բեմադրել է Սոֆոկլեսի «էլեկտրա», Եվրիպիդեսի «Մեդեա» և այլ պիեսներ (1962-ին և 1963-ին հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ–ում)։

ՌՈՆԴՈ (իտալ․ rondo, ֆրանս․ rondeau, < rond – շրջան), 1․ երաժշտական ստեղծագործության ձև, որտեղ թեման կրկընվում է ոչ պակաս քան երեք անգամ, իսկ կրկնությունների միջև անցնում են նոր նյութեր կամ թեմայի տարբերակներ։ Թեման կոչվում է ռեֆրեն կամ գլխավոր թեմա և ամեն անգամ հնչում հիմնական տոնայնության մեջ․ միջին հատվածները կոչվում են էպիզոդ և հնչում, հիմնականում, այլ տոնայնություններում։ Ռ–ի ձևը գոյացել է ժող․ շուրջպարերում։ Մասնագիտացված երաժշտության մեջ առաջին անգամ օգտագործել են XVII–XVIII դդ․ ֆրանս․ կլավեսինահարները, անվանում են հնագույն կամ քառյակային Ռ․։ Վիեննական դասական Ռ–ում ռեֆրենը ընդլայնված է, դրա և էպիզոդների միջև հանդիպում են կապող հատվածներ, մասերի միջև առաջացող հակադրությունը ձևը դարձնում է դինամիկ և հաճախ հանգեցնում եզրափակող մասի՝ կոդայի։ Երբեմն Ռ․ ընդունում է սոնաաային ձևի հատկանիշներ (ռոնդո–սոնատ)։ Ռոմանտիզմի դարաշրջանում առաջացան բազմամաս Ռ–ներ։ Ռ–ի հետագա զարգացումը (XX դ․) բնորոշվում է ձևի ազատ մեկնաբանմամբ, հնարավոր է դառնում ռեֆրենի հիմնովին փոֆոխված կրկնությունը։ Ռ–ի ձևով գրված են ինքնուրույն ստեղծագործություններ, ավելի հաճախ՝ դրանց առանձին մասեր, ինչպես նաև օպերային կամ բալետային երաժշտության առանձին պատկերներ։ 2․ Հաստատուն բանաստեղծական ձև, տնային կառուցվածք և երկու, երբեմն երեք հանգ ունեցող 13 տողանի (նաև 8, 15 և անգամ 25 տողանի) եռաոտք ոտանավոր, որտեղ ռեֆրենը (սովորաբար անհանգ)՝ հանկերգը, կրկնում է առաջին տողի առաջին բառերը։

Ռ․ ծագել և ծաղկում է ապրել ֆրանս․ քնարերգության մեջ (XIV–XVII դդ․)։ Ռ–ի վարպետներից է Շառլ դ’ Օռլեանը (XV դ․)։ Հայ բանաստեղծներից Ռ–ներ է գրել Ա․ Չոպանյանը։ Դ․ Դերոյան, Հ․ Բախչինյան

ՌՈՆԴՈՆԻԱ (Rond6nia), ֆեդերալ տերիտորիա Բրազիլիայի արմ–ում, Մադեյրա գետի ավազանում։ Տարածությունը 243 հզ․ կմ² է, բն․՝ 153 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Պորտու Վելյու։ Տնտեսության հիմնական ճյուղը անտառային արդյունագործությունն է (բնական կաուչուկի և բրազիլական ընկույզի հավաք, շինափայտի մթերում)։ Կա անագի արդյունահանում։

ՌՈՆՍԱՐ (Ronsard) Պիեռ (1524–1585), ֆրանսիացի բանաստեղծ։ <Պւեադայի> պարագլուխը։ 1550–52-ին լույս է ընծայել «Ներբողներ»-ի հինգ ժողովածու, որտեղ անտիկ գրականության փորձը յուրացրած բանաստեղծը երգել է լինելության, բնության, սիրո բերկրանքը, հաստատել գրականության հասարակական խոշոր նշանակությունը, մշակել ուսմունք բանաստեղծական ոգեշնչման մասին։ «Սիրային բանաստեղծություններ» (1552–53) ժողովածուի սոնետներն ու սիրերգերը գրված են պետրարկիզմի ոգով։ Սակայն հաջորդ տարիների ժողովածուներում Ռ․ հաղթահարել է այդ ազդեցությունը։ «Հիմներ» (1555–56) գրքում արտացոլել է կյանքի ու մահվան մասին իր փիլ․ խորհրդածությունները, «Դատողություններ այդ ժամանակի աղետների մասին» (1560–62) և քաղ․ այլ բանաստեղծություններում զարգացրել է կրոն, մոտիվներ, տեսական հայացքներն ամփոփել է «Քերթողական արվեստի համառոտ շարադրանք» (1565) գրկում։ Նրա ստեղծագործության վերջին շրջանի առավել նշանակալի երկը «Սոնետներ էլենին» (1578) շարքն է։ Ռ․ ստեղծագործել է ժամանակի գրեթե բոլոր քնարական ու էպիկական ժանրերով։

XVI դ․ 2-րդ կեսի ֆրանս․ բանաստեղծության զարգացումն ընթացել է Ռ–ի ներգործությամբ։ Նրա բարերար ազդեցությունն են կրել նաև ուշ միջնադարի եվրոպացի մի շարք գրողներ։

ՌՈՇԱԼ Գրիգորի Լվովիչ (1899-1983), սովետական կինոռեժիսոր, մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1967)։ 1921-ից սովորել է Մոսկվայի պետ․ բարձրագույն ռեժիսորական արվեստանոցում, եղել Մանկավարժական թատրոնի արվեստանոցի դիրեկտորը և գեղարվեստական ղեկավարը։ 1925-ից աշխատել է կինոյում։ Առաջին ֆիլմը «Պարոն Սկոտինիններ»-ն է (1927, ըստ Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգության)։ Ռ–ի արվեստն առանձնանում է քաղաքացիական ուղղվածությամբ, որն արտացոլվել է «Օպեն–