Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/710

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

իրադարձությունների պատճառով։ Հավաքված պատգամավորները կազմակերպել են բոլշևիկների կոնֆերանս, որին մասնակցել է 41 պատգամավոր 26 կազմակերպություններից, այդ թվում՝ 14 բանվոր։ Մասնակիցների թվում էին Վ․ Ի․ Լենինը, Լ․ P․ Կրասինը և Պ․ Պ․ Ռումյանցևը (ԿԿ և Կենտր․ օրգանի կողմից), Ն․ Ն․ Բարանսկին, Մ․ Մ․ Բորոդինը, Ա․ Լոզովսկին, Լ․ Մ․ Կնիպովիչը, Ն․ Կ․ Կրուպսկայան, Պ․ Ֆ․ Կուդելլին, Պ․ Ն․ Մոստովենկոն, Վ․ Ի․ Նևսկին, Վ․ Ա․ Ռադուս–Զենկովիչը, Ի․ Վ․ Ստալինը, Գ․ Պ․ Տելիյան։ Մենշևիկների կողմից, որպես պաշտոնական ներկայացուցիչ, կոնֆերանսին մասնակցել է է․ Լ․ Դուրևիչ–Սմիռնովը (Վ․ Դանկևիչ)։ Կոնֆերանսի նախագահ է ընտրվել Լենինը։ Լսվել են պատգամավորների հաշվետվությունները տեղերում տարվող աշխատանքների, ապա ԿԿ գործունեության մասին (Կրասին) և ԿԿ կազմակերպական հաշվետվությունը (Ռումյանցև)։ Վ․ Ի․ Լենինը զեկուցել է ընթացիկ մոմենտի և ագրարային հարցի մասին։ Կոնֆերանսն արտահայտվել է կուսակցության միավորման, «․․․պրակտիկ (կենտրոնների) և գրական կենտրոնական օրգանների անհապաղ ու միաժամանակյա միաձուլում հավասարության սկզբունքներով․․ ․» («ՍՄԿԿ–ն բանաձևերում․․․», մաս 1, 1954, էշ 122), միավորիչ համագումար հրավիրելու օգտին։ Ագրարային հարցի վերաբերյալ Լենինի գրած բանաձևում որոշվել է զարգացնել III համագումարի կողմից ընդունված կուսակցության ագրարային ծրագրի՝ «օտրեզկաներին» վերաբերող կետը, այն փոխարինել պետ․, կալվածատիրական և եկեղեցական բոլոր հողերի բռնագրավման պահանջով։ Կոնֆերանսը որոշում է ընդունել բոյկոտել Պետ․ դուման և ընտրական կամպանիան օգտագործել հեղափոխական ագիտացիայի համար։ Լենինի առաջարկությամբ կոնֆերանսը շուտափույթ ավարտել է իր աշխատանքը և պատգամավորները մեկնել են տեղերը՝ մասնակցելու ցարիզմի դեմ զինված ապստամբությանը։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, «Մեծամասնության» Տամերֆորսի կոնֆերանսի բանաձևը ագրարային հարցի առթիվ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 12։ Նույնի, Պետական դուման և սոցիալդեմոկրատական տակտիկան, նույն տեղում։ История КПСС, т․ 2, М․, 1966․

ՌՍԴԲԿ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել անլեգաւ, Մինսկում, 1898-ի մարտի 1–3 (13–15)-ին։ Հրավիրվել է Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ գործող Պետեր բուրգի <Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության> նախաձեռնությամբ։ Համագումարին մասնակցել է 9 պատգամավոր, որոնք ներկայացնում էին Պետերբուրգի, Մոսկվայի, Կիևի և Եկատերինոսլավի «Պայքարի միությունները», Կիևի «Ռաբոչայա գազետա»-ի խումբը և Բունդը։ Համագումարի հրավիրումը տեսականորեն ու կազմակերպորեն նախապատրաստվել էր Վ․ Ի․ Լենինի և նրա զինակիցների բազմամյա գործունեությամբ։ Համագումարն ունեցել է 6 նիստ։ Գաղտնապահության առումով արձանագրություններ չեն կազմվել։ Գրի են առնվել միայն համագումարի ընդունած բանաձևերը։ Համագումարը հռչակել է Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական կուսակցության ստեղծումը, ընտրել 3 հոգուց բաղկացած Կենտկոմ (Բ․ Լ․ էյդելման, Ս․ Ի․ Ռադչենկո, Ա․ Ի․ Կրեմեր) և «Ռաբոչայա գազետա»-ն ընդունել որպես կուսակցության պաշտոնական օրգան։ Կուսակցության «Ռուսաստանի» անվանումն ընդգծում էր նրա ինտերնացիոնալ բնույթը (կուսակցությունն իր շարքերում միավորում էր երկրի բոլոր ազգությունների առաջավոր բանվորներին)։ Վ․ Ի․ Լենինը, որ այդ ժամանակ գտնվում էր աքսորավայրում և հասկանալի պատճառով չէր մասնակցում համագումարին, հատկապես բարձր է գնահատել նրա այդ պատմական ծառայությունը։ «Կուսակցությունն,– գրել է նա,– իրեն անվանել է ոչ թե ռուսական, այլ Ռուսաստանի՝ ոչնչացնելու համար նրան ազգային բնույթ տալու ամեն մի միտք» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 10, էջ 318)։ Համագումարը Կենտկոմի անդամներին հանձնարարեց կազմել <Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական կուսակցության մանիֆեստ>-ը։ 1898-ի ապրիլին այն հրատարակվեց առանձին թերթիկով։ Նրա մեջ ասված է․ «Ռուս պրոլետարիատը կթոթափի իր վրայից ինքնակալության լուծը, որպեսզի էլ ավելի մեծ եռանդով շարունակի պայքարը կապիտալիզմի ու բուրժուազիայի դեմ՝ մինչև սոցիալիզմի լիակատար հաղթանակը («ՍՄԿԿ–ն բանաձևերում․․․», մ․ 1, 1954, էջ 13)։ Վ․ Ի․ Լենինը հավանություն տվեց «Մանիֆեստ»-ի հիմնական գաղափարներին։ Կուսակցության ստեղծման մասին հաղորդումը մարքսիստներն ընդունել են մեծ ցնծությամբ։ Գնալով ս–դ․ կուսակցությունը ավելի ու ավելի է ճանաչում ստանում բազմազգ բանվոր դասակարգի կողմից։ Սակայն, այդ ժամանակ, փաստորեն չի ստեղծվել կուսակցություն որպես բանվոր դասակարգի միասնական կենտրոնացված կազմակերպություն։ Այն չուներ միասնական ծրագիր, կանոնադրություն, տակտիկա և մեկ կենտրոնից տարվող ղեկավարություն։ Համագումարից անմիջապես հետո նրա պատգամավորներից 5-ը, որոնց թվում Կենտկոմի 2 անդամ, ինչպես նաև աչքի ընկնող շատ ս–դ–ներ ձերբակալվեցին, բազմաթիվ կուսակցական կազմակերպություններ ջախջախվեցին, բռնագրավվել է «Ռաբոչայա գազետա»-ի («Рабочая газета») տպարանը։ Ս–դ․ կազմակերպություններում ուժեղացել են գաղափարական տարնթացությունը, տատանումները, «էկոնոմիստների» և մյուս հակամարքսիստական, օպորտունիստական տարրերի ազդեցությունը։ Կուսակցությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու գլխավոր ծանրությունն իրենց վրա վերցրին Վ․ Ի․ Լենինը և նրա զինակիցները։ Հինգ տարվա (1899–1903) համառ պայքարում վ․ Ի․ Լենինը տիտանական աշխատանք կատարեց <Իսկրա> լրագրի հիմնադրման ու հրատարակման, ՌՍԴԲԿ երկրորդ համագումարի նախապատրաստման ու հրավիրման և նոր տիպի կուսակցության ստեղծման գործում։

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Սոցիալ–դեմոկրատական կուսակցության ծրագրի նախագիծն ու բացատրությունը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 2։ Նույնի, Ռուսական սոցիալ–դեմոկրատների խնդիրները, նույն տեղում։ Նույնի, «Իսկրա»-ի խմբագրության հայտարարությունը, նույն տեղում, հ․ 4։ Первый съезд РСДРП․ Документы и материалы, М․, 1958; История КПСС, т․ 1, М․, 1964․ Ա․ Բաղմանյան

ՌՍԴԲԿ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍ, Առաջին համառ ու սաստանյան, տեղի է ունեցել 1906-ի նոյեմբ․ 3–7(16–20)-ին, Տամերֆորսում (Ֆինլանդիա)։ Կոնֆերանսին ներկայացել էին 32 պատգամավոր (6 բոլշևիկ, Լեհաստանի և Լիտվայի 5 ս–դ․, Լատիշական երկրամասի 3 ս–դ․, 11 մենշևիկ, 7 բունդական) վճռական ձայնի իրավունքով։ Կուսակցության ԿԿ և կենտր․ օրգան «Սոցիալ–դեմոկրատ» («Социал-демократ») անդամները կոնֆերանսին մասնակցել են խորհրդակցական ձայնի իրավունքով։ Օրակարգ․ 1․ ընտրական կամպանիան։ 2․ Կուսակցության համագումարը։ 3․ Բանվորական համագումարը։ 4․ Պայքար սև– հարյուրակայինների և ջարդերի դեմ։ 5․ Պարտիզանական ելույթներ (ժամանակի ււղության պատճառով 4-րդ և 5-րդ հարցերը չեն քննարկվել)։ Հեղափոխության տեղատվության և ռեակցիայի հարձակման պայմաններում կոնֆերանսում քննարկվող կենտր․ հարցը 2-րդ Պետ․ դումայի ընտրական կամպանիայում կուսակցության տակտիկայի մշակումն էր։ Բոլշևիկները որոշեցին մասնակցել Պետ․ դումային՝ այն հեղափոխական ագիտացիայի համար որպես ամբիոն օգտագործելու նպատակով։ Միաժամանակ նրանք գտնում էին, որ ս–դ–ները պետք է կիրառեն ինքնուրույն քաղաքականություն։ Մենշևիկներն ու բունդականները կողմնակից էին կադետների հետ ընտրական բլոկ կազմելուն։ Երկու օր տևած քննարկումից հետո ընդունվեց մենշևիկյան բանաձևը (18 կողմ, 14 դեմ)։ Բոլշևիկների պլատֆորմը շարադրել էր Վ․ Ի․ Լենինը «Առանձին կարծիք»-ում, որը մտցվել էր Լեհաստանի, Լատիշական երկրամասի ս–դների, Պետերբուրգի, Մոսկվայի, Կենտր․ արդյունաբերական մարզերի և Պովոլժիեի պատգամավորների անունից։ «Առանձին կարծիք»-ը սահմանում էր հեղափոխական ս–դ–ների խնդիրները ընտրական կամպանիայում, պարզաբանում պրոլետարիատի և գյուղացիության պահանջները իրականացնելու Դումայի անկարողությունը, պառլամենտական ճանապարհով քաղ․ ազատություն ձեռք բերելու անհնարինությունը, զինված ապստամբության և հեղափոխական իշխանության հաստատման անհրաժեշտությունը ևն։ Բոլշևիկների առաջարկությամբ կոնֆերանսը մի շարք փաիոխություններ մտցրեց ընդունված բանաձևի մեջ։ Որոշվեց կուսակցության համագումար հրավիրել 1907-ի մարտի 15-ից ոչ ուշ։ Լեգալ «լայն բանվորական կուսակցություն» ստեղծելու և ՌՍԴԲԿ վերացնելու համար բանվորական զանազան կազմակերպությունների համագումար հրավիրելու զեկուցումը չի քննարկվել, սակայն ընդունվել է բանաձև, որը չէր թույլատրում հրավիրել նման համագումար մինչև կուսակ–