Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/711

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ցության համագումարի կողմից այդ հարցի լուծումը։

Գրկ. Լենին Վ․ Ի․, Առանձին կարծիք, որ ՌՍԴԲԿ համառուսաստանյան կոնֆերանս է մտցվել Լեհաստանի, Լատիշական երկրամասի, Ս․–Պետերբուրգի, Մոսկվայի, Կենտրոնական–արդյունաբերական մարզի U Պովոլժինի ս –դ․ պատգամավորների անունից, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 14։ Նույնի, Մենտիզմի ճգնաժամը, նույն տեղում։ История КПСС, т․ 2, М․, 1966․

ՌՍԴԲԿ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել գաղտնի, սկզբում Բրյոաելում, ապա՝ Լոնդոնում, 1903-ի հուլիսի 17(30)– օգոստոսի 10(23)-ին։ Ընդամենը կայացել է 37 նիստ (13-ը՝ Բրյուսելում, 24-ը՝ Լոնդոնում)։ Համագումարին մասնակցել է 43 պատգամավոր՝ 51 վճռական և 14՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 26 կազմակերպություն։ Իսկրայական ուղղությունը համագումարում ուներ 33(24-ը՝ «ամուր>, 9-ը՝ «մեղմ»), հակաիսկրայականները՝ 8[3 «էկոնոմիստ» (տես «էկոնոմիզմ»), 5 բունդական], տատանվողները, Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ՝ «ճահիճը»՝ 10 ձայն։ Համագումարի գլխ․ խնդիրը եղել է «Իսկական կուսակցություն ստեղծելն այն սկզբունքային ու կազմակերպական հիմունքներով, որոնք առաջադրել U մշակել էր <Իսկրա»-ն (Լենին վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 8, էջ 239)։ Համագումարի օրակարգում կար 20 հարց։ Համագումարն իր աշխատանքն սկսեց բունդից, որը ձգտում էր կուսակցությունը կառուցել ֆեդերատիվ հիմունքներով, այն դիտելով որպես համակուսակցական ղեկավարությունից անկախ ազգ․ կազմակերպությունների ձևական միավորում։ Համագումարը մերժեց այդ նացիոնալիստական պահանջը և գտավ, որ կուսակցությունը պետք է ստեղծել պրոլետարական ինտերնացիոնալիզմի և դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով, որն ապահովում է երկրի բազմազգ բանվորների մարտական միասնությունը։ Համագումարում կարևոր տեղ գրավեց կուսակցության մարքսիստական ծրագրի ընդունումը, որի նախագիծը մշակել էին Վ․ Ի․ Լենինը և Գ․ Վ․ Պլեխանովը։ Այն արմատապես տարբերվում էր II Ինտերնացիոնալի կուսակցությունների ծրագրերից իր հետևողական հեղափոխական բնույթով՝ պրոլետարիատի դիկտատուրայի հստակ գաղափարով, որի շուրջը սուր պայքար ծավալվեց համագումարում։ Հակաիսկրայականները համառորեն դիմադրում էին մարքսիզմի այդ հիմնարար դրույթը ծրագրի մեջ մտցնելուն, վկայակոչելով արևմտաեվրոպական (օպորտունիստական) ս–դ․ կուսակցություններին, որոնց ծրագրերում բացակայում էր պրոլետարիատի դիկտատուրայի պահանջը, փորձելով ապացուցել, թե, գնալով դասակարգային հակասությունները, իբր, մեղմանում են, բանվոր դասակարգի նյութական պայմանները՝ բարելավվում։ Օպորտունիստներն արտահայտվում էին ծրագրի այն կետերի դեմ, որոնցում խոսվում էին բանվորական շարժման մեջ սոցիալիստական գիտակցություն մտցնելու, հեղափոխության մեջ կուսակցության ղեկավար դերի, աշխատավոր գյուղացիության հեղափոխական հնարավորությունների օգտագործման, նրա հետ բանվոր դասակարգի դաշինքի անհրաժեշտության մասին։ Բունդականները հանդես եկան ազգերի ինքնորոշման իրավունքի թեզի դեմ՝ առաջ քաշելով Կուււոուր–ազգային ավտոնոմիայի պահանջը, որը բանվորներին սահմանազատում է ըստ ազգ․ կուլտուրայի հատկանիշի, քայքայում պրոլետարիատի ինտերնացիոնալ միասնությունը, տարբեր ազգերի աշխատավորներին շեղում դեմոկրատիայի և սոցիալիզմի համար մղվող պայքարից։ Համագումարը վճռաբար մերժեց բոլոր այդ հակամարքսիստական, խորապես սխալ ու վնասակար պահանջները և ընդունեց մարքսիստական կուսակցության իսկական հեղափոխական ծրագիր։ Այն բաղկացած էր առավելագույն և նվազագույն մասերից։ Նվազագույն ծրագրի նպատակն էր տապալել ցարիզմը, հաստատել դեմոկրատական հանրապետություն։ Առավելագույն ծրագիրը պրոլետարիատին ու նրա կուսակցությանը նպատակամղում էր սոցիալիստական հեղափոխության միջոցով կապիտալիզմի տապալմանը և սոցիալիստական հասարակարգի կառուցմանը։ Այս ծրագիրը դրեց պրոլետարիատի հեղափոխական կուսակցության ստրատեգիայի ու տակտիկայի գիտական հիմքը։ Վ․ Ի․ Լենինի կողմից գրված կուսակցության կանոնադրության նախագիծը քննարկելիս սուր վեճեր ծագեցին հատկապես նրա առաջին պարագրաֆի լենինյան և մարտովյան ձևակերպումների շուրջը, ուր խոսվում էր կուսակցության անդամության մասին։ Վ․ Ի․ Լենինը գտնում էր, որ «Կուսակցության անդամ է համարվում ամեն ոք, ով ընդունում է նրա ծրագիրը և օժանդակում է կուսակցությանը ինչպես նյութական միջոցներով, այնպես էլ կուսակցական կազմակերպություններից որևէ մեկին անձամբ մասնակցելով» (նույն տեղում, հ․ 7, էջ 322)։ Մարտովը և նրա կողմնակիցները պնդում էին, որ կուսակցության անդամ է համարվում ամեն ոք, ով ընդունում է նրա ծրագիրը, օժանդակում կուսակցությանը նյութական միջոցներով և նրան կանոնավոր աջակցություն է ցույց տալիս նրա կազմակերպություններից մեկի ղեկավարությամբ։ Լենինը կուսակցությունը դիտում էր որպես դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով կառուցված կազմակերպված ամբողջություն, բանվոր դասակարգի առաջավոր ու գիտակից ջոկատ, որի անդամները ոչ թե իրենք են իրենց համարում, այլ ընդունվում են նրա կազմակերպություններից որևէ մեկի կողմից, հետևաբար և ենթարկվում կուսակցական միասնական կարգապահությանը, «․․․կուսակցությունը պետք է բանվոր դասակարգի հսկայական մասսայի միայն առաջավոր ջոկատը, ղեկավարը լինի, դասակարգ, որն ամբողջովին (կամ համարյա ամբողջովին) աշխատում է կուսակցական կ ա զմակ երպ ութ յունն երի « վեր ահ սկ ողությամբ ու ղեկավարությամբ», բայց ամբողջովին չի մտնում և չպետք է ամբողջովին մտնի կուսակցության մեջ» (Ն ու յ ն ի, նույն տեղում, էջ 361)։ Մինչդեռ Մարտովը կուսակցությունը դիտում էր որպես կազմակերպորեն չձևավորված, միասնական կարգապահություն չունեցող, մեկ կենտրոնի չենթարկվող, խայտաբղետ, հեղհեղուկ ինչ–որ բան, ոչ թե կազմակերպությունների, այլ անհատների գումար, երբ ամեն մի գործադուլավոր կարող էր իրեն հայտարարել նրա անդամ, որի դեպքում ջնջվում էին դասակարգի և նրա առաջավոր ջոկատի տարբերությունները։ Նման պայմաններում կուսակցությունն անխուսափելիորեն կաղտոտվեր ամեն տեսակի անկայուն, օպորտունիստական ու կարիերիստական տարրերով, չէր հանդիսանա դասակարգի մարտական ջոկատը, հետևաբար և չէր կատարի ղեկավար դեր հեղափոխական պայքարում։ Անկայուն իսկրայականների պարագլուխ Մարտովի մանրբուրժ․ հայացքները պաշտպանեցին հակաիսկրայականները և «ճահիճը», որոնք սարսափում էին երկաթյա կարգապահությունից, այն համարելով «ճնշում» անհատի կամքի վրա։ Համագումարը 28 ձայնի մեծամասնությամբ, ընդդեմ *22-ի և 1 ձեռնպահությամբ ընդունեց կանոնադրության առաջին պարագրաֆի Մարտովի ձևակերպումը։ Այդ սխալն ուղղվեց ՌՍԴԲԿ III համագումարում (1905), ուր ընդունվեց լենինյան ձևակերպումը։ Կանոնադրության մնացած կետերը II համագումարն ընդունեց Լենինի ձևակերպմամբ։ Համագումարն ընտրեց կուսակցական ղեկավար մարմիններ՝ ԿՕ, ԿԿ և Կուսակցության խորհուրդ։ Ընդգծելով «Իսկրա»-ի մեծ ծառայությունները, համագումարը որոշեց այն ճանաչել կուսակցության կենտր․ օրգան։ Որոշվեց վերացնել աննորմալ դրությունը արտասահմանում, ուր մեկը մյուսից անկախ գործում էին երկու կազմակերպություն՝ «էկոնոմիստների», «Ռուսական սոցիալ–դեմոկրատների արտասահմանյան միություն» և իսկրայական «Ռուսական հեղափոխական սոցիալ–դեմոկրատիայի արտասահմանյան լիգա»-ն։ Վերջինս ճանաչվեց որպես ՌՍԴԲԿ արտասահմանյան միակ կազմակերպություն։ Համագումարը մերժեց նաև բունդի բացահայտ նացիոնալիստական պահանջը՝ իրեն հրեական պրոլետարիատի միակ ներկայացուցիչը ճանաչելու մասին։ Ի նշան բողոքի՝ այդ որոշումների դեմ, 2 «էկոնոմիստներ» և 5 բունդականներ հեռացան համագումարից։ Դա փոխեց ուժերի հարաբերակցությունը հօգուտ «կայուն» իսկրայականների, որոնք հաղթանակ տարան կուսակցության ղեկավար մարմինների ընտրություններում։ «Իսկրա»-ի խմբագրության անդամներ ընտրվեցին Լենինը, Պլեխանովը և Մարտովը։ Սակայն Մարտովը հրաժարվեց խմբագրությունում աշխատելուց և իր համախոհների հետ չմասնակցեց Կենտկոմի ընտրություններին։ Դա էլ ավելի ուժեղացրեց հեղափոխական իսկրայականների դիրքերը։ Կենտկոմի կազմում ընտրվեցին Դ․ Մ․ Կրժիժանովսկին, Ֆ․ Վ․ Լենգնիկը (երկուսն էլ՝ հեռակա) և Վ․ Ս․ Նոսկովը։ Երեքն էլ Լենինի կողմնակիցներն էին։ Կուսակցության խորհրդի 5-րդ անդամ ընտրվեց Պլեխանովը (կուսակցության խորհուրդը բաղկացած էր 5 անդամից, 2-ը՝ ԿՕ–ի խմբագրությունից, 2-ը՝ ԿԿ–ից, 5-րդին ընտրեց համագումա–