Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/717

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հետ և չի գնա բանվոր դասակարգի ետևից։ Բուխարինը և նրան աջակցող Ե․ Ա․ Պրեոբրաժենսկին ժխտում էին Ռուսաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հնարավորությունը՝ ասելով, որ իրականացնել այդ հնարավոր չէ առանց Արմ․ Եվրոպայի երկրների պրոլետարական հեղափոխությունների օգնության։ Համագումարը մերժեց նրանց սխալ պնդումները և այդ հարցի վերաբերյալ ընդունեց բանաձև, որի հիմքում դրվեցին Վ․ Ի․ Լենինի դիրքորոշումները։ Բանաձևում հստակորեն սահմանվեցին ռուս, պրոլետարիատի պայքարի ներքին և արտաքին պայմանները։ Համագումարի հավանությանն արժանացավ «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգի ժամանակավորապես հանումը, քանի որ այդ փուլում սովետները, որոնց ղեկավարում էին էսէռներն ու մենշևիկները, դադարել էին իշխանության մարմիններ լինելուց, այն կենտրոնացել էր հակահեղափոխական բուրժուազիայի ձեռքը։ Համագումարը վերցրեց իշխանության գրավման զինված ապստամբության կուրս։ Երկրի անտ․ վիճակի մասին զեկուցման մեջ նշվեց, որ երկիրը գտնվում է աղետի եզրին, որն իշխող դասակարգերի հակաժող․ քաղաքականության հետևանքն էր։ Ընդունված բանաձևում շեշտվում էր, որ այդ վիճակից դուրս գալու միակ ելքը սոցիալիստական հեղափոխությունն է։ Բանաձևում հիմնավորվեց կուսակցության տնտ․ ծրագիրը։ Համագումարը հաստատեց ՌԱԴԲ(բ)Կ ապրիլյան կոնֆերանսի բոլոր որոշումները։

Համագումարը բանաձև ընդունեց կուսակցության և արհմիությունների փոխհարաբերությունների մասին՝ դատապարտելով վերջիններիս չեզոքության մենշեվիկյան տեսությունը։ Երիտասարդության մեջ տարվելիք աշխատանքի հարցի վերաբերյալ համագումարն արտահայտվեց սոցիալիստական երիտասարդական դասակարգային կազմակերպությունների ստեղծման օգտին։ Համագումարի հանձնարարությամբ և նրա անունից ՌԱԴԲ(բ)Կ ԿԿ–ն հրապարակեց «Ռուսաստանի բոլոր աշխատավորներին, բոլոր բանվորներին, զինվորներին և գյուղացիներին» մանիֆեստը։ Համագումարն ընտրեց կուսակցության ԿԿ (21 անդամ և 10 անդամության թեկնածու)։

Գրկ․ Լենին Վ․Ի․, Նյութեր կուսակցության ծրագիրը վերանայելու վերաբերյալ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 32։ Նույնի, Քաղաքական դրությունը, նույն տեղում, հ․ 34։ Նույնի, Լոզունգների սաթիս, նույն տեղում։ Շ․ Պողոսյան

ՌՍԴԲԿ ՎԵՑԵՐՈՐԴ (ՊՐԱԳԱՅԻ) ՀԱՄԱ–ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ, տեղի է ունեցել 1912-ի հունվ․ 5–17 (18–30)-ին Պրագայում։ Կոնֆերանսին վճռական ձայնի իրավունքով մասնակցում էին Ռուսաստանի պրոլետարական խոշոր կենտրոնների ավելի քան 20 կուսկազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակների կազմը, բացառությամբ երկու մենշևիկ–կուսակցականների, բոլշևիկյան էր։ Բաքվից կոնֆերանսի պատվիրակ էր ընտրվել U․ Ա․․Ապանդարյանը, Թիֆլիսից՝ Գ․ Կ․ Օրջոնիկիձեն։ Օրակարգ, կոնֆերանսը նախապատրաստող հանձնաժողովի (Ռուս, կազմակերպական հանձնաժողով – ՌԿՀ) զեկուցումը, զեկուցումներ տեղերից, կենտր, օրգանի մասին զեկուցումը ևն, կոնֆերանսի մարմինների սահմանումը, ներկա մոմենտը և կուսակցության խնդիրները, 4-րդ Պետ․ դումայի ընտրությունները, դումայական ֆրակցիան, բանվորների պետ․ ապահովագրությունը, գործադուլային շարժումները արհեստակցական միություններում, «հանրագրային կամպանիան», լիկվիդատորության մասին, ս–դ–ի խնդիրները սովի դեմ պայքարում, կուսակցական գրականությունը, կազմակերպական հարցեր, կուսակցական աշխատանքն արտասահմանում, ընտրություններ, այլ հարցեր։ Կոնֆերանսն անցավ Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ, որը ներկայացնում էր «Աոցիալ–դեմոկրատ» («Социал-демократ») թերթի խմբագրությունը։ Վ․ Ի․ Լենինը հանդես եկավ մի շարք զեկուցումներով և գրեց համագումարի ընդունած հիմնական բանաձևերը։ Կոնֆերանսի նախապատրաստման հարցի մասին զեկուցմամբ հանդես եկավ Դ․ Կ․ Օրջոնիկիձեն։ Գնահատելով ՌԿՀ–ի գործունեությունը՝ կոնֆերանսը Վ․ Ի․ Լենինի առաջարկած բանաձևում նշեց հանձնաժողովի կատարած աշխատանքի հսկայական կարևորությունը՝ Ռուսաստանի կուսակցական կազմակերպությունները վերականգնելու և ամրապնդելու գործում։ Կոնֆերանսն արձանագրեց, որ կուսակցությունը դուրս է գալիս ճգնաժամից, որ «Անվնաս են մնացել ոչ միայն ռուսաստանյան ս․–դ–ի դրոշը, նրա ծրագիրը, նրա հեղափոխական պատգամները, անվնաս է մնացել նրա կազմակերպությունը, որին կարող էր խախտել ու թուլացնել, բայց չէր կարող հիմնովին կործանել և ոչ մի հալածանք» («ԱՄԿԿ–ն բանաձևերում․․․», մ․ 1, 1954, էջ 330)։ Հակառակ մենշևիկ լիկվիդատորների բողոքի, կոնֆերանսը ճանաչվեց որպես համակուսակցական, որպես կուսակցության բարձրագույն մարմին։ «Արդի մոմենտի և կուսակցության խնդիրների մասին» Վ․ Ի․ Լենինի զեկուցման և այդ առթիվ ընդունված բանաձևում բնութագրվեց ցարիզմի ագրարային, ազգ․ հետադիմական քաղաքականությունը, նշվեց պրոլետարիատի քաղ․ պայքարի աշխուժացումը, դրվեց կուսակցական անլեգալ կազմակերպությունները վերականգնելու, լեգալ և անլեգալ աշխատանքը զուգակցելու խնդիր՝ հանուն կուսակցության նվազագույն ծրագրի իրականացման։

Կոնֆերանսի գլխ․ հարցը կուսակցությունն օպորտունիզմից մաքրելու խնդիրն էր։ Վ․ Ի․ Լենինը պահանջում էր վճռական պայքար մղել մենշևիկ–լիկվիդատորների և տրոցկիստների դեմ, որոնք աջից ու «ձախից» քայքայում էին կուսակցությունը։ «Լիկվիդատորության և լիկվիդատորների մասին» բանաձևում նշվեց, որ նրանք վերջնականապես իրենց դուրս են դրել կուսակցությունից։ Դա նշանակում էր լիակատար խզում օպորտունիզմից։ Կոնֆերանսը նշեց միջազգային հեղափոխական շարժման հաջողությունները, դատապարտեց իմպերիալիզմի հետադիմական նկրտումները, որոնք ուղղված էին ազատագրական շարժման դեմ։ Կոնֆերանսն ընտրեց յոթ հոգուց բաղկացած Կենտկոմ՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, որի կազմում էին Ֆ․ Ի․ Դոլոշչյոկինը, Դ․ Կ․ Օրջոնիկիձեն, U․ Ա․ Ապանդարյանը, Դ․ Մ․ Շվարցմանը և ուրիշներ։ Կոնֆերանսը թույլատրեց կոոպտացիան ԿԿ–ի կազմում։ Կոնֆերանսի աշխատանքի օրերին ԿԿ–ի կազմ են կոոպտացվել Ի․ Ա․ Բելոստոցկին և Ի․ Վ․ Ատալինը։ ԿԿ–ի կազմից որևէ մեկի ձերբակալվելու դեպքում կոոպտացիայի համար թեկնածուներ նշվեցին Ա․ Ա․ Բուբնովը, Մ․ Ի․ Կալինինը, Ա․ Պ․ Ամիռնովը, Ե․ Դ․ Ատասովան, Ա․ Դ․ Շահումյանը։ Ռուսաստանում կուսակցական պրակտիկ աշխատանքը ղեկավարելու նպատակով ստեղծվեց Ռուսական բյուրո ՌՍԴԲԿ Կենտկոմի, որի կազմում էին ի․ Վ․ Ատալինը, Դ․ Կ․ Օրջոնիկիձեն, Ա․ Ս․ Ապանդարյանը, Ֆ․ Ի․ Դոլոշչյոկինը, Ե․ Դ․ Ատասովան։ Ընտրվեց «Աոցիալ–դեմոկրատ»-ի խմբագրական կոլեգիա՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ Կոնֆերանսը մեծապես նպաստեց բոլշևիկների կուսակցության, որպես նոր տիպի կուսակցության ամրապնդմանը, նոր պայմաններում բանվորական շարժման վերելքին։

Գրկ․ Լենին Վ․Ի․, ՌՍԴԲԿ համառուսաստանյան VI (Պրագայի) կոնֆերանսը, Երկ․ [իակտ․ ժող․, հ․ 21։ Նույնի, Զեկուցում միջազգային սոցիալիստական բյուրոյին ՌՍԴԲԿ համառուսաստանյան կոնֆերանսի մասին, նույն տեղում։ Հ․ Մելիքյան

ՌՍՏԱԿԵՍ (ծն․ և մահ․ թթ․ անհա․), XIV դ․ 2-րդ կեսի հայ մանրանկարիչ և գրիչ։ Ապրել և ստեղծագործել է Վասպուրականում։ Կենսագրական տվյալներ գրեթե չեն պահպանվել։ 1397-ին Խիզանում ընդօրինակել և նկարազարդել է մեկ Ավետարան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 7629), որն ունի 20 տերունական, 4 ավետարանիչների պատկերներ, 10 խորան։ Ռ–ի բացառիկ ինքնատիպ պատկերագրությունը կապվում է տեղական հնամենի սովորույթների ու ժամանակի պատկերացումների հետ։ Նկարիչը որոշակիորեն շեղվել է պատկերման կանոնական ձևերից։ Ռ–ի գրաֆիկական գծաոճավորումը հասնում է մանևրայնության և շատ դեպքերում վերաճում ինքնակա նախշազարդերի։ Ռ–ի զարդանկարչական մտածողությունն արտահայտվել է թեմատիկ պատկերներում և լուսանցազարդերում, որոնց բարդ բուսական հորինվածքում պատկերված են իրական և ֆանտաստիկ կենդանիներ։ Դրանցից շատերը առնչվում են Ադթամարի Ա․ Խաչ եկեղեցու ռելիեֆների հետ։

Պատկերազարդումը տես 705-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ Հայկական մանրանկարչություն (այբոմ), Ե․, 1969։ Հակոբյան Հ․, Վասպուրականի մանրանկարչությունը, հ․ 2, Ե․, 1982։ Дурново JI․ А․, Краткая история древнеармянской живописи, E․f 1957․ Հ․ Հակոբյան