Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/76

Այս էջը սրբագրված է

Հանրապետության պրեզիդենտը (մինչև 1956-ը)։ Պ–ի անվան հետ է կապված Ֆինլանդիայի ետպատերազմյան խաղաղասիրական արտաքին քաղ․ կուրսը, որն ուղղված է ՍՍՀՄ–ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ 1944–56-ին Պ․ «Ֆինլանդիա – ՍՍՀՄ» ընկերության պատվավոր նախագահն էր։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով (1954)։

ՊԱԲՍՏ (Pabst) Դեորգ Վիլհելմ (1885–1967), գերմանացի կինոռեժիսոր։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1905-ին, դրամատիկական թատրոններում, 1921-ից՝ կինոյում, 1923-ից՝ ռեժիսոր։ Ճանաչվել է «Տխուր նրբանցք» (1925) սուր սոցիալական ֆիլմով։ Ֆաշիստական դիկտատուրային նախորդած տարիներին Պ․ կապված է եղել առաջադեմ կինեմատոգրաֆիստների միջազգային շրջանակներին, եղել Դերմ․ կինոյի միության անդամ (կազմակերպվել է 1928-ին), որը պրոպագանդել է հեղափոխական կինեմատոգրաֆիայի նվաճումները։ «Արևմտյան ռազմաճակատ 1918» ֆիլմով (1930) հակադրվել է այդ տարիներին գերմ․ կինոյում տիրող հետադիմական ուղղությանը։ 1931-ին ստեղծել է «Երեք գրոշանոց օպերա» (ըստ Բրեխտի) և «Համերաշխություն» (նվիրված ֆրանս․ և գերմ․ հանքափորների պրոլետարական եղբայրությանը) ֆիլմերը։ 1933-ին նացիստների հետապնդումից փախել է Գերմանիայից, աշխատել Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, 1939-ին տեղափոխվել Ավստրիա։ Նկարահանել է «Խեղկատակներ» (1941), «Դատավարություն» (1948), «Լռության տուն» (1950) և այլ կինոնկարներ։

ՊԱԳԱՆԻՆԻ (Paganini) Նիկկոլո (27․10․ 1782, Զենովա –27․5․1840, Նիցցա), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։ Վաղ հասակից ջութակի դասեր է առել Ջ․ Կոստայից (Ջենովա) և Ա․ Ռոլլայից (Պարմ)։ 11 տարեկանում հանդես է եկել անդրանիկ մենահամերգով, կատարել նաև սեփական վարիացիաները ֆրանս․ հեղափոխական «Կարմանյոլ» երգի թեմայով։ 1797–98–ին համերգներով շրջագայել է Հյուսիսային Իտալիայում։ 1801 –05-ին ապրել է Տոսկանայում, Ջենովայում։ 1805–08-ին Լուկկայում ծառայել է իբրև պալատական ջութակահար, հետո նվիրվել բացառապես համերգային գործունեության (1828-ից հանդես է եկել Ավստրիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում) և վաստակել չգերազանցված վիրտուոզի և իմպրովիզատորի համբավ։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել գերազանցապես Փարիզում։ Պապական կուրիան Պ–ին հետապնդել է հակակրոնական հայացքների և կարբոնարների շարժմանը համակրելու համար և արգելել է նրա մարմինը հողին հանձնել Իտալիայում։ Միայն տարիներ անց նրա աճյունը տեղափոխվել է Պարմ։

Պ․ ռոմանտիկական արվեստի սկզբնավորողներից և ամենավառ ներկայացուցիչներից է։ Նրա նվագը գրավում էր դրամատիկական պաթոսով, հուզական անմիջականությամբ և իմպրովիզացիոն ազատությամբ։ Պ․ առաջին ջութակահարն է, որ համերգային պրակտիկայում կիրառել է անգիր նվագի սկզբունքը։ Հիմք դնելով ջութակի ժամանակակից տեխնիկային՝ նա ներազդել է նաև դաշնամուրային և գործիքավորման արվեստի, նկատելիորեն՝ Ֆ․ Լիստի, Ռ․ Շումանի, Ֆ․ Շոպենի և այլ կոմպոզիտորների և կատարողների վրա։ Պ․ ականավոր կոմպոզիտոր էր։ Նրա ստեղծագործություններին հատուկ են իտալ․ ժող․ երաժշտության մեղեդայնությունն ու վառ կերպարայնությունը։ Գրել է մենանվագ ջութակի 24 կապրիս, ջութակի և նվագախմբի 5 կոնցերտ (2-րդ կոնցերտի ֆինալը հռչակավոր «Կամպանելլա»-ն է), 8 սոնատ («Գարուն», «Անընդհատ շարժում» են), վարիացիաներ (Ռոսսինիի «Մովսես» օպերայի թեմաներով՝ մեկ լարի վրա են), ալտի և նվագախմբի սոնատ, ջութակի և կիթառի 14 սոնատ, ալտի, թավջութակի և կիթառի տրիո, ջութակի, ալտի, թավջութակի և կիթառի 21 կվարտետ, 2 լարային կվարտետ, վոկալ գործեր են։ Պ–ի երկերի հիման վրա և նրա թեմաներով գրվել են տասնյակ փոխադրություններ, մշակումներ, ինքնուրույն գործեր (Ֆ․ Լիստ, Ռ․ Շուման, 6ո․ Բրամս, Ս․ Ռախմանինով, Ս․ Ասլամազյան և ուրիշներ):

1954-ից Ջենովայում ամեն տարի անց է կացվում ջութակահարների Պ–ի անվան միջազգային մրցույթ։

Գրկ․ Ямпольский И․ М․, Н․ Паганини, 2 изд․, М․, 1968․ И․ Բուղաղյան

ՊԱԳՈԴԱ (պորտուգ․ pagoda,< սանսկրիտերեն բհագավատ–սրբազան, չին․ բ սատա, բառացի՝ գանձերի աշտարակ), բուդդայական պաշտամունքային կառույցի տիպ Հեռավոր Արեելքի երկրներում։ Պ–ները նախատեսված են բուդդայական մասունքներ պահելու համար, ունեն մեմորիալ նշանակություն։ Լինում են տաղավարների կամ աշտարակների (հաճախ՝ բազմահարկ), կոթողների տեսքով, սովորաբար, քառակուսի կամ բազմանիստ հատակաձևով։ Կառուցվում են փայտից, աղյուսից, քարից, մետաղից։ Որպես կառույցի տիպ կազմավորվել է մ․ թ․ առաջին դարերում Չինաստանում, տարածվել Վիետնամում, Կորեայում, ճապոնիայում։

ՊԱԳՈՒՈՇՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ, խաղաղության, զինաթափման և միջազգային անվտանգության, համաշխարհային միջուկային պատերազմի կանխման և գիտական համագործակցության համար հանգես եկող գիտնականների միջազգային կոնֆերանսներ։ Նախաձեռնողներն էին Ա․ էյնշտեյնը, Ֆ․ Ժոլիո–Կյուրին, Բ․ Ռսաելը, Լ․ Պոլինգը և ուրիշները։ 1955-ին նրանք կոչով դիմեցին աշխարհի բոլոր գիտնականներին՝ հանդես գալ ատոմային էներգիան ռազմ, նպատակներով օգտագործելու դեմ։ 1957-ին Ս․ Իտոնի ակտիվ աջակցությամբ Պագուոշում (Pagwach, Կանադա) կայացավ առաջին կոնֆերանսը, որտեղ ստեղծվեց պագուոշյան մշտական կոմիտե (նստավայրը՝ Լոնդոն)։ Պ․ կ․ հրավիրվում են ամեն տարի (1–2 կոնֆերանս), աշխարհի տարբեր երկրներում։ ՍՍՀՄ–ում հրավիրվել են 6-րդ (Մոսկվա, 1960) և 19-րդ (Սոչի, 1969) կոնֆերանսները։

ՊԱԳԱՆԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ (< լատ․ Padanus, Պո գետի անվանումը հին հռոմեացիների մոտ), Պադանա–Վենետիկյան հարթավայր, գտնվում է Իտալիայի հս–ում, Ալպերի, Ապենինների և Ադրիատիկ ծովի միջև, մեծ մասամբ Պո գետի ավազանում։ Երկարությունը մոտ 500 կւէ է, լայնությունը՝ մինչև 200 կմ։ Կազմված է ծովային, գետային և ջրասառցադաշտային նստվածքներից։ Մակերևույթը հարթ է, արլ–ում 300–400 մ բարձրությամբ։ Կլիման անցումային է, մերձարևադարձայինից բարեխառնի։ Տարեկան տեղումները 600–1000 մմ են։ Հեղեղումները հաճախակի են (վերջին խոշորները՝ 1951-ին, 1957-ին և 1966-ին)։ Պ․ հ․ Իտալիայի շտեմարանն է։ Զբաղվում են ցորենի, եգիպտացորենի, բրնձի մշակությամբ, խաղողագործությամբ և պտղաբուծությամբ։ Պ․ հ–ում են Միլան, Թուրին, Վենետիկ, Բոլոնիա քաղաքները։

ՊԱԴԵՐԵՎՍԿԻ (Paderewski) իգնացի Ցան (1860, Կուրիլովկա, Պոդոլիա –1941, Նյու Յորք), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, քաղ․ գործիչ։ Մինչև 1878-ը սովորել է Վարշավայի երաժշտ․ ինստ–ում (դաշնամուր), ապա՝ Բեռլինում (կոմպոզիցիա), 1884–86-ին՝ Վիեննայում, Թ․ Լեշետիցկու մոտ (դաշնամուր)։ 27 տարեկան հասա-