Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/87

Այս էջը սրբագրված է

պալատները, Չրաղանի հին պալատը (1836, 1839, 1843), Իզմիթի իշխանական դղյակը, Բայըլդըմ դղյակի նորովի կառուցումը, Ելդըզի հին ապարանքը, Դյումյուշսուուի նախկին փայտաշեն (այժմյանը՝ քարուկիր) զորանոցը (1843, 1857 –1862, այժմ՝ Ստամբուլի պոլիտեխնիկական ինստ–ի էլեկտրամեքենագիտության և նավաշինարարության ֆակուլտետներ և կենար, գրադարան), Քուլելիի հեծյալների զորանոցը (Չենգելքյոյ քըշլասը), Թերքոսի ջրային ցանցը, Դիվանյոլուի Սուլթան Սահմուդի «սեբիլը», Քիրազլրի ամբարտակը (1833), Բենդ–ի Զեդիդ կամ Ցենի բենդ (Մեծ կամ Նոր ամբարտակ, 1839), Իզմիթի չուխայի գործարանը, Հերեքեի գործվածքեղենի գործարանը, Բաքըրքյոյի տպածոների, Բեյքոզի կաշվի գործարանները (1842, այժմ՝ մորթի–կոշիկի գործարան), Զեյթինբուրնուի մետաղագործարանը (1845), Դյումյուշսուուի զինվ․ հիվանդանոցը (1861–62), Եդիկուլեի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցը (1834, Հովհաննես ամիրա Սերվերյանի հետ), Դոլմաբախչեի կամ Բեզմըալեմ Վալիդե սուլթան ջամի մզկիթը (1853–54, որդու՝ Նիկողոս Պ–ի հետ), Եդիկուլեի Ս․ Փրկիչ հիվանդանոցին կից Ս․ Հակոբ (1853), Պեշիկթաշի Ս․ Աստվածածին (1838), Քուրուչեշմեի Երևման Ս․ Խաչ (1834), Կալաթասարայի Ս․ Երրորդության (1836–38, Հովհաննես Սերվերյանի հետ) եկեղեցիները, վերանորոգել Զեյթինբուրնուի Ս․ Հակոբը (1852), Բանդըրմա քաղաքի Հայ գյուղի Ս․ Սարգիսը (1858), Բաբերդի Լսոնք գյուղի Ս․ Լուսավորիչ վանքն ու եկեղեցին, Մեքթեբ–ի հարբիյե (ռազմ, ուսումնարան Պանգալթիում, Ստամբուլ), Հարբիյե սիփահի օջաղը (այժմյան Ռադիոկոմիտեի շենքի վայրում), Սկյուտարի ճեմարան վարժարանը (1838, Հովհաննես Սերվերյանի հետ), Պեշիկթաշի հայոց գերեզմանատունն ու պարսպապատումը (1848), Դիվան յոլուի Մահմուդ II-ի շիրմատունը (Մահմուդ, Աբդուլմեջիդ և Աբդուլ Ազիզ սուլթանների շիրմատները)։

Կարապետ Պ․ ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի հաս․ կյանքին, Սուլթան Աբդուլ Համիդից ձեռք է բերել Ազգային հոգևոր և գերագույն ժողովների արտոնագիրը (1847), 1853-ին ընտրվել է գերագույն ժողովի, ապա4 քաղ, ժողովի անդամ։ Զբաղվել է նաև համայնքի մշակութային, կրթական–ուսումնական գործերով, Սկյուտարում կառուցել ճեմարան (1838), հոգացել ծախսերը, Եդիկուլեի Ս․ Փրկիչ հիվանդանոցին կից հիմնել է գյուղատնտ․ ուսումնարան, մասնակցել Ս․ Հակոբ վանքին առընթեր հոգևոր ճեմարանի հիմնադրությանը, նյութապես օժանդակել Ս․ Փրկիչ ազգային հիվանդանոցի (1834) շինարարությանը են։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1845)։ Նիկողոս Պ․ (Նիկողոս բ և յ Պ․, 1826, Կ․ Պոլիս –1858, Կ․ Պոլիս), Կարապետ Պ–ի որդին։ 1842-ին մեկնել է Փարիզ, ուր ավարտել է (1845) Սեն Պարպ բարձրագույն վարժարանի ճարտ․ բաժինը։ Վերադարձել է Կ․ Պոլիս, աշխատակցել հորը։ Չրաղանի հին պալատում կառուցել է կլասիցիզմի ոճով միգրադարան, նշանակվել պալատական ճարտարապետ։ Կառուցել է Դոլմաբախչեի պալատի թագադրության սրահը, արքայական դռները, Դիվանխանեն (1844–1854), Պեյքոզի (1854), Կեոքսուի, Ըխլամուրի (1849–56), Սկյուտարի Գոշուելուի Ատիլե Սուլթանի (1853) պալատները, Օրթագյուղի (1853 կամ 55), Չրաղանի և Դոլմաբախչեի (1852–54) մզկիթները, Թոփխանեի ժամացույցի աշտարակը, Դոլմաբախչեի պալատի թատրոնը (1857)։ Նախագծել է Չրաղանի նոր պալատը (1857)։ Նիկողրս Պ․ զբաղվել է նաև Կ․ Պոլսի հայ համայնքի վարչական, կրթական ու ուսումնական հարցերով։ Մասնակցել է 1863-ին պաշտոնապես վավերացված Ազգային սահմանադրության ստեղծմանը։ Սարգիս Պ․ (Սարգիսբեյ Պ․, 1831, Կ․ Պոլիս–7․11․1899, Կ․ Պոլիս), Կարապետ Պ–ի որդին։ Սովորել է Փարիզում (1843–45)։ Վերադարձել է Կ․ Պոլիս ու մի քանի տարի աշխատակցել հորը։ 1848-ին կրկին մեկնել է Փարիզ, նախ ավարտել Սեն Պարպ կոլեժի ճարտ․, ապա՝ էկոլ Սանտրալի արվեստի բաժինները, 1855-ին՝ Գեղարվեստի դպրոցը։ Ճարտարապետությանը զուգընթաց զբաղվել է գյուտարարությամբ (ստեղծած երկու մեքենաներից առաջինը ցուցադրվել է Լոնդոնի Միջազգային ցուցահանդեսում, արժանացել մրցանակի, երկուսի համար էլ անգլ․ կառավարությունից ստացել է մենաշնորհ, 1862)։ Կարապետ Պ–ի մահից հետո եղբոր՝ Հակոբ Պ–ի հետ աշխատել է որպես պալատական ճարտարապետ։ Կառուցել է Բեյլերբեյի նոր (1864), Չրաղանի (1863-66), Ելդըզի (1861–76), Դանտիլլի Ատիլե Սուլթանի, Պալթալիմանի ծովափնյա պալատները, Այազ աղայի (1866), Դալենտերի Քեաղըթհանեի Չաղլայանի (1862), Իզմիթի բժշկապետի ագարակի, Թոփգափուի պալատի Մեջիդիե, Զինճիրլիքույուի Ցուսուֆ Իզզետինի, Պեյքոզի Թոխաթի, Ալեմտաղի, Այազաղայի, Սերտաիի, Իզմիթի Սուլթանիեի, Սկյուտարի Քոշուելուի (Վալիտեպաղ) կայսերական, Քյուչյուքչեքմեճեի ապարանքները, Մեջիդիեի (1863–64), Մաչքայի զորանոցները, Մաչքա Ազիզիեի (կիսավարտ), Աքսարայ Բերթենիյալ Մայր Կայսրուհու (1871), Քեաղըթխանեի Չաղլայանի (Սատապատ), Ելդըզի (Համիդիե, 1855) մզկիթները, Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանը (1868), Համիդիեի (Ելդըզ) ժամացույցի աշտարակը ևն։ Հիմնել է «Շիրքեթ–ի Նաֆրայի Օսմանի» անունով շինարարական ընկերություն (1878)։ էրեյլի ու շրջակայքի ածխահանքեր որոնելու, ածուխ հայթայթելու, փոխադրելու, վաճառելու, ինչպես և Բաղդադի երկաթուղու շինարարության մենաշնորհը (թուրք, կառավարության կողմից) վստահված էր Մարգիս Պ–ին (1875)։ 1878-ին արժանացել է «Սէր Միմարը Տէվլեթ» (Պետության գլխ․ ճարտարապետ) ճարտ․ բարձրագույն կոչմանը։ Պարգևատրվել է շքանշաններով։ Սարգիս Պ․ եղել է սիրող նկարիչ ու դաշնակահար, ինչպես և արվեստի հովանավոր։ Նյութապես օժանդակել է իր ժամանակի հայ արվեստի գործիչներին: Բերայի իր ապարանքում ընդունել է ծովանկարիչ Հ․ Այվազովսկուն, նրան ներկայացրել սուլթանին (1874)։ Զբաղվել է նաև հայ համայնքի կրթական հարցերով, կառուցել է Պեշիկթաշի Մաքրուհյան, Տոլաբտերեի Արշակունյաց և Վանի վիլայեթի Մերամեթ գյուղի վարժարանները։ Սարգիս Պ․ թաղված է Սկյուտարի Բաղլարբաշ հայոց գերեզմանատանը։ Հակոբ Պ․ (Հակոբ բեյ Պ․, 1837, Կ․ Պոլիս–30․10 (12․11)․1875, Փարիզ), Կարապետ Պ–ի որդին։ 1855-ին մեկնել է Փարիզ, ավարտել Սեն Պարպ կոլեջի ճարտ․ բաժինը (1858)։ Եղբոր՝ Նիկողոսի