կույզի, վարդի և այլ, մոա 160 տեսակի բարձրորակ մուրաբա, կոմպոտ ու ջեմ։ 1980-ին, 1950-ի համեմատ, ճյուղի արտադրանքի ծավալն աճել է մոտ 22,4 անգամ և կազմել 388 մլն պայմանական տուփ։ Հ. Չիթչյան
ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Հոկտեմբերյանի, ՀՍՍՀ սննդի արդյունաբերության ձեռնարկություն։ Գործարկվել է 1943-ին։ Արտադրում է վարդի, խաղողի, թթի, սալորի, գազարի, ճակնդեղի պահածո (մանկական սննդի), մուրաբա, մրգահյութ, մարինադ են։ Վերամշակում է Հոկտեմբերյանի և Թալինի (պտուղ) շրջանների պտղաբանջարաբուծական տնտեսություններից ստացվող հումքը։ 1981-ին թողարկել է մոտ 80 տեսակի 76,1 մլն պայմանական տուփ պահածո։ Արտադրանքը հիմնականում առաքվում է ՌՍՖՍՀ (75% –ը), արտահանվում նաև Մոնղոլիա։
«ՊԱՀԱԿ», գրական, քաղ․ եռօրյա (1911 – 1915-ին՝ շաբաթաթերթ)։ Վերակազմյալ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1911–21-ին՝ Բոստոնում (1911, 1916–21), Պրովիդենսում (1912–15)։ խմբագիրներ՝ Հ․ Երվանդ, Ա․ Տեր–Մարկոսյան, Վ․ Քյուրքճյան, Ե․ Մեսիայան։ Անդրադարձել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանը, մերկացրել երիտթուրքերի պանիսլամիզմը, նրանց հայահալած գործելակերպը։ «Պ․» ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում։ 1921-ին միացել է <Ազգ>-իկ և շարունակվել իբրև «Ազգ–Պահակ», որը 1922-ին դարձել է «Պայքար»։ 1921-ին լույս է ընծայել բացառիկ (տարեգիրք) հրատարակություն՝ գրական-բանասիրական, պատմագիտական բովանդակությամբ։ Գ․ Գույումշյան
«ՊԱՀԱԿ», կիսալեգալ օրաթերթ, ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի օրգան։ Հրատարակվել է 1920-ին (23 համար, 1 Ինը՝ 1․1․1920, 23-րդը՝ 23․1․1920), Թիֆլիսում։ Խմբագիր հրատարակիչներ՝ Դ․ Տեր–Սիմոնյան, Վ․ Երեմյան։ Հայ աշխատավորական զանգվածների շրջանում պրոպագանդել է Հոկտեմբերյան հեղափոխության նվաճումները, նրանց կոչ արել հետևել Ռուսաստանի բանվոր դասակարգի ու աշխատավոր գյուղացիության օրինակին և իսկական ազատագրության հույսերը կապել բոլշևիկների, սովետական Ռուսաստանի ու կարմիր բանակի հաղթանակների հետ։ «Հայաստանի դաշնակցական կառավարությունը և հայ աշխատավորությունը», «Դաշնակցությունը «դժգոհ» է Գերագույն խորհրդից», «Ովքե՜ր են մենշևիկները», «Բթամտություն թե քծնանք» և այլ հոդվածներում թերթը մերկացրել է դաշնակցության բուրժուաազգայնական քաղաքականությունը, ծաղրել նրա դատարկ սպասելիքները արտասահմանյան իմպերիալիստներից։ Թերթը զգալի տեղ է տվել պրոլետարական գրականությանը։ Տպագրվել են Մ․ Գորկու, Հ․ Հակոբյանի ստեղծագործությունները, գրախոսականներ Ա․ Բլոկի և Ա․ Գերցենի գործերի մասին։ Ունեցել է «Խորհրդային Ռուսաստանում», «Քաղաքացիական պատերազմ», «Մամուլ», «Բանվորական կյանք» կայուն խորագրերը։ Աշխատակցել են Սեյրին (Ա․ Գուլոյան), Հ․ Ազիզյանը, Ս․ Խանոյանը, Շ․ Ամիրխանյանը և ուրիշներ։
«ՊԱՀԱԿ», գրական, հասարակական, քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1935–41, 1944–46-ին, Բուխարեստում։ ՀՕԿ–ի կենտրոնական վարչության, իսկ 1945-ից՝ «Հայաստանյան ճակատ» ռումինահայ կազմակերպության ԿԿ–ի հրատարակություն։ Խմբագիր՝ Հ․ Պապոյան։ Պրոպագանդել է Սովետական Հայաստանի տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումները, նշել Հոկտեմբերյան հեղափոխության և Հայաստանի սովետականացման տարեդարձները։ Լուսաբանել է սփյուռքահայ կյանքը, Ռումինիայի և միջազգային քաղ․ կացությունը, հանդես եկել ֆաշիզմի դեմ։ Հրատարակել է Հայաստան այցելած անձանց տպավորությունները, խրախուսել ներգաղթը։ Գրական բաժնում տպագրել է հայ սովետական և սփյուռքի հեղինակների գործեր, նմուշներ ռումին գրականությունից։ «Պ․»-ին հաջորդել է «Հայաաոանրսն ճակատ» թերթը։ Ս․ Քոլանջյան
ՊԱՀԱՆՋ քաղաքացիական իրավունքում, պարտատիրոջ հայտը պարտապանին՝ պարտքը մարելու, վնասները փոխհատուցելու, տուգանք վճարելու, մատակարարված արտադրանքի, կատարված աշխատանքի թերությունները վերացնելու կամ արտադրանքի որակը բարելավելու կապակցությամբ։ Սոցիալիստական կացմակերպություններից հայցը քննարկման է ընդունվում, եթե պարտապանին նախօրոք Պ․ է ներկայացված (այսինքն պահպանված է պահանջային կարգը)։ Պահանջային այդպիսի կարգ է նախատեսված նաև կապի և տրանսպորտի մարմինների ծառայություններից օգտվողների համար։ Վաճառված ապրանքների թերությունների կապակցությամբ Պ․ կարելի է ներկայացնել, եթե թերության մասին նախապես չի հայտնվել։ Վաճառված իրի կամ կատարված աշխատանքի թերությունների վերաբերյալ Պ–ի ներկայացումը հաշվվում է վաղեմության ժամկետի ըսկիզբ։
Երաշխավորված ժամկետով իրի վերաբերյալ Պ․ կարելի է ներկայացնել երաշխավորված ժամկետի ընթացքում, հաշված այդ իրը ձեռք բերելու օրվանից։ Պ․ ներկայացնելու հատուկ կարգ է սահմանված ՍՍՀՄ–ի և արտասահմանյան պետությունների միջև կնքված պայմանագրերով։ Գ․ Ղարախանյան․
ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔ, կենդանի օրգանիզմի և սոցիալական սուբյեկտի (մարդու, խմբի, դասակարգի, հասարակության) կապը օբյեկտիվ պայմանների հետ, նրանց կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ որևէ բանի պակասի կամ բացակայության արտահայտությունը։ Պ․ ծառայում է իբրև օրգանիզմի գոյատևման խթան և սուբյեկտի ակտիվության ծավալման աղբյուր։ Հասարակական Պ–ների բովանդակությունը պայմանավորված է առաջին հերթին տնտեսական–արտադրական գործոններով։ Սոցիալական խմբերի, դասակարգերի Պ–ները արտացոլում են նրանց տնտ․ և քաղ․ դիրքը, իսկ գիտակցված Պ–ները հանդես են գալիս իբրև խմբային և դասակարգային շահեր։ Սոցիալիզմի օրոք վերանում են հակամարտ շահերը, ստեղծվում է հասարակական և անձնական Պ–ների և շահերի ներդաշնակության հնարավորություն։ Տնտ․ և սոցիալական խոշոր նշանակություն ունեն Պ–ների զարգացման, կանխատեսման և պլանավորման հարցերը։ Հոգեբանության մեջ Պ․ դիտվում է իբրև մարդու որևէ կարիքը արտացոլող հոգեկան վիճակ։ Պ․ կարող է չգիտակցվել մարդու կողմից և նրա վարքը կարգավորել անգիտակցական մղումների տեսքով և կամ կարող է դառնալ վարքի գիտակցական դրդապատճառ։ Մարդկային Պ–ների դասակարգման բազմաթիվ սկզբունքներ կան։ Ամենաընդհանուր ձևով տարբերում են կենսաբանական (սննդի, սեռական ևն), սոցիալ–հոգեբանական (հաղորդակցման, գնահատման են) և կոնստրուկտիվ–անձնային (ինքնազարգացման, ինտելեկտուալ, գեղագիտական են) Պ–ներ։ Պ–ները մարդու պատմական ձևավորման (ֆիլոգենեզի) արդյունք են, դրանք զարգանում են նաև անձի ձևավորման (օնտոգենեզի) ընթացքում։ Պ–ները բնութագրվում են որոշակի աստիճանակարգով, մի կարգի Պ–ի բավարարումը հիմք է դառնում ավելի բարձր կարգի Պ–ի ակտիվացման համար։ Տնտ․, գիտատեխ․, մշակութային զարգացմանը զուգահեռ ընդլայնվում են Պ–ների շրջանակները, փովւոխվում որակական կազմը, բարեփոխվում բավարարման միջոցները և ձևերը, գործում է Պ–ների աճի օրենքը (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1, էջ 118)։ Մասնավոր սեփականատիրության իշխանության պայմաններում հնարավոր է նաև Պ–ների գռեհկացում, պարզունակացում, երբ սպառման հնարավորությունների ընդլայնումը ոչ թե նպաստում է մարդու հոգևոր հարստացմանը, այլ ստրկացնում նրան, վերածում «սպառող արարածի»։ Բանական Պ–ների ձևավորումը և առաջին հերթին ստեղծագործական աշխատանքի նկատմամբ Պ–ի խթանումը կոմունիստական շինարարության կարևորագույն սոցիալական խնդիրներից է։
Գրկ․ Մարքս Կ․ ևէնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Кикнадзе Д․ А․, Потребности, поведение, воспитание, М․, 1968; Проблема формирования социологических потребностей, Тб․, 1974․ Վ․ Միրզոյան
ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ, պահանջմունքներ, որոնք բավարարվում են աշխատանքի արդյունքներով և, այդ կապակցությամբ, մարդկանց միջե ծագում են արտադրական–տնտ․ հարաբերություններ։ Հիմքում հասարակության և նրա անդամների նյութական պահանջմունք–