մեծ քանակությամբ հատիկ են ուտում (մեկ մոխրագույն առնետը՝ տարեկան մինչե 22 կգ, մեկ տնային մուկը՝ 7–9 կգ), աղտոտում հատիկի պաշարները, փչաց նում կառույցները, գործիքները, տարան, փոխանցում մարդկանց և գյուղատնտ․ կենդանիների ժանտախտը, խոլերան, սիբիրախտը են։ Թռչուններն ուտում (օրվա մեջ ճնճղուկը կարող է ուտել մինչե 12–13 գ հատիկ) և աղբոտում են հատիկը։
Պայքարի միջոցառումները լինում են կանխարգելիչ և ոչնչացնող (ֆիզիկամեխանիկական և քիմ․) բնույթի։ Պ․ վ–ի զարգացումը և տարածումը կանխելու նպատակով պաշարների ընդունման, տեղավորման, պահեստավորման ու բեռնաթափման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սան․ կանոնները՝ պահեստների, մեքենաների, մեխանիզմների, գույքի նախապատրաստում, մաքրում և վարակազերծում, չվարակված հատիկների առանձնացումը վարակվածից, պահեստներում պահանջվող խոնավության ստեղծում (պետք է նկատի ունենալ, որ շատ վնասատուներ արագ են բազմանում բարձր խոնավության պայմաններում) են։ Բացի այդ, պահեստավորվող մթերքները և հացահատիկը պետք է սառեցնել (Պ․ վ–ի շատ տեսակների զարգացումը դադարում է 10°Շ–ում)։ Դաշտերում, որտեղ կուտակում են դեզերը և կալսում հացահատիկը, պետք է այրել խոզանը և ծղոտի մնացորդ ները։ Վնասատուներին ֆիզիկամեխանիկական միջոցներով ոչնչացնելու համար դրանց խոզանակներով կամ փոշեծծիչներով մաքրում են պատերի, հատակի, պարկերի, մեքենաների ևն վրայից։ Վարակված հացահատիկը մաքրում են հատիկազտիչ մեքենաներով առավելապես տարվա ցուրտ եղանակին, որպեսզի դրանց նաև սառեցնեն։ Խոնավ և վարակված հացահատիկը չորացնում են թույլատրվող առավելագույն ջերմաստիճանի պայմաններում՝ հատիկ չորացնող մեքենաներով։ Փոքր քանակի հատիկը և ալյուրը չորացնում են արևի տակ։ Հացահատիկը չորացնում են նաև ակտիվ օդափոխիչ սարքավորումներով։ Հեռանկարային է վարակված հատիկի մանրէազերծումը և միջատազերծումը իոնացնող ճառագայթներով։
Պայքարի քիմ․ միջոցներից են․ պահեստների, տարածքի, գույքի, մեքենաների ենի խոնավ, պահեստների աերոզոլային, գազային, հացահատիկի, մթերքների, սարքավորումների, տարայի գազային միջատազերծումը, սերմացու հատիկների փոշեպատումը (տես Ախտահանում սերմերի)։ Կրծողների դեմ պայքարի միջոցառում ների մասին տես Դերաւռիզացիա հոդվածը։ Պ․ վ–ի դեմ պայքարի միջոցառումները սովորաբար իրականացնում են կոմպլեքս ձևով, պահպանելով անձնական, հասարակական և հակահրդեհային անվտանգության կանոնները։
Գրկ․ Գյուղատնտեսական էնտոմոլոգիա, Ե․, 1947։ Руководство по борьбе с вреди телями хлебных запасов, М․, 1967․
ՊԱՀԵՍՏԱՏՈՒՓԱՅԻՆ ԶԵՆՔ, հետևակային հրազեն, որում փամփուշտները հրաձգության համար փող են մատուցվում ավտոմատ եղանակով՝ զենքին ամրացված, փոխվող կամ չփոխվող պահեստատուփից (հատուկ տուփ, թմբուկ կամ սկավառակ)։ XIX դ․ 2-րդ կեսին պահեստատուփի գյուտը նպաստեց զենքի արագաձգության կտրուկ բարձրացմանը, իսկ բանակի սպառազինությունում Պ․ զ-ի
ներդրումը մեծ փոփոխություններ առաջացրեց մարտի տակտիկայում։
ՊԱՀԵՍՏՆԵՐ, շենքեր և կառույցներ, որոնք նախատեսված են նյութերի, հումքի, սարքավորումների, արտադրանքի և այլ իրերի պահպանման համար։ Լինում են բազային, արտադրական, առևտրա–արտադրական, առետրական, փոխաբեռն ման, բաշխման, ունիվերսալ, մասնագիտացված։ Կառուցվում են հիմնական բեռնահոսքերի ուղիներում, անծածկ՝ բաց տարածություններում, կիսածածկ՝ միա– և բազմահարկ, ծածկով (վերգետնյա, կիսաստորգետնյա, ստորգետնյա)՝ միա– և բազմահարկ, ջեռուցվող և չջեռուցվող։ Հատային կամ փաթեթավորված բեռները պահպանվում են դարսակներում և դարակաշարերում, հեղուկը՝ մետաղե կամ երկաթբետոնե ռեզերվուարներում, սորուն նյութերի պահպանման համար կառուցվում են անծածկ կամ ծածկով, իսկ հացամթերք
ների, ցեմենտի և արժեքավոր այլ նյութե րի համար՝ սիլոսային Պ․։ Պ–ում կիրառ
վում են կոնվեյերներ, էլեկտրա– և ավտոամբարձիչներ, կռունկ–դարսակներ են։
Դրանցում հաճախ իրականացվում են նախապատրաստման և արտադրական
որոշ օպերացիաներ (կոմպլեկտավորում, կշռաբաշխում են)։
ՊԱՀԼԱՎԱԿԱՆ ԳԻՐ, պակավերէնի (միջին պարսկերենի) համար օգտագործված արամեական գիրը, որը գործածվել է երկու տարբերակով՝ արձանագրությունների և գրքային։ Ունի 22 հնչյունագիր գրանշան և գաղափարագրեր։ Հնչյունագրերից երեքն օգտագործվել են նաև որպես գաղափարագրեր։ Կարճ ձայնավորները առանձին տառ չեն ունեցել, երբեմն նըրանք արտահայտվել են դիակրիտիկ նշաններով։ Գրությունը աջից ձախ է։ Բառի մեջ տառերը հանդես են գալիս իրար միացած։ Սեմական գրի կիրառումը առաջացրել է տառերի և նշանների բազմանշանակություն։ Հիմնական գաղափարագրերը արտահայտվել են արամեական բառերով, որոնց սովորաբար կցվել են պահլավական ածանցներ, գրվել են սեմական հնչմամբ, բայց կարդացվել են միջին պարսկերեն։ Այսպիսի խառը գրությունը կոչվել է հուզվարեշ։
Գրկ․ Նալբանդյան Գ․ Մ․, Միջին պարսկերեն (պահլավերեն), Ե․, 1962։ Мол чанова Е․ К․, Среднеиранскце языки, в кн․։ Языки Азии и Африки, т․ 2, М․, 1978․
ՊԱՀԼԱՎԵՐԵՆ, միջին պարսկերեն, պատկանում է հնդեվրոպական
լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի արևմտյան իրան, խմբին։ Եղել է Սասան
յան դինաստիայի պետ․ լեզուն։ Խոսվել է մ․ թ․ ա․ IV դարից մինչև հավանաբար
մ․ թ․ X դ․, Իրան, բարձրավանդակի հվարմ–ում։ Պ․ ավանդվել է սասանյան թագավորներ Արտաշիր Պապականի (մ․ թ․224–41), Շապուհ Առաջինի (մ․ թ․ 241 –
272) և այլոց արձանագրություններով, ինչպես նաև կրոն, ու աշխարհիկ բովանդակությամբ գրքերով («Քարնամակի Արտախշիրի Պապական», «Ցադքարի Զարիրան», «Խվաթայնամակ» են)։ Պ․ (միջին պարսկերեն) երբեմն բաժանում են հին (մ․ թ․ ա․ 250–մ․ թ․ 226, որ կոչվում է նաև պարթեերեն) և նոր (կամ սասանյան Պ․, 226–647) շրջանների։ Պ–ի հնչյունական համակարգում առկա են երկար և կարճ ձայնավորներ, երկբարբառներ, խուլ ու ձայնեղ բաղաձայններ։ Գերազանցապես վերլուծական լեզու է։ Գոյականը չունի հոլովի, սեռի կարգեր։ Հոլովական իմաստներն արտահայտվում են նախդիրների, ետադրությունների, իզաֆետի և շարադասության միջոցով։ Ածականը ձևաբանական առանձնահատկություններով նման է գոյականին։ Եթե ածականը նախադաս է, գոյականի հետ կազմում է մեկ բառ և թվով ու հոլովով չի համաձայնվում։ Պ–ում օգտագործվում են և՛ սեմական, և՛ իրանական անձնական դերանուններ ու թվականներ։ Տարբերակում է անձի իգական և արական սեռեր, շնչավոր և անշունչ առարկաներ։ Երկակի թիվը վերացել է։ Բային բնորոշ են եղանակի, ժամանակի, դեմքի, սեռի կարգերը։ Պարզ համադրական ձևերը կազմվում
են նախդիրներով։ Վերլուծական ձևերը բաղկացած են երկու և ավելի բայերից,
որոնցից մեկն արտահայտվում է օժանդակ բայով։ Հայերենում կան մեծ թվով
փոխառություններ (ազատ, ազգ, անգամ, ապակի, թոշակ, զրահ ևն) Պ–ի հին՝ պարթևերենի շրջանից (տես նաև Պարսկերեն)։
Գրկ․ Աճաոյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 1, Ե․, 1940։ Նալբանդյան Գ․Մ․, Միշին պարսկերեն (պահլավերեն), Ե․, 1962։ Молчанова Е․ К-, Средне иранские языки, в кн․։ Языки Азии и Африки, т․ 2, М․, 1978; Расторгуева В․ С․, Молчанова Е․К․, Парфянский язык, в кн․։ Основы иранского языкознания․ Сред неиранские языки, М․, 1981․
ՊԱՀԼԱՎՈՒՆԻՆԵՐ, Պահլավունիք, Պարթևական ք, Պարթև ք, հայ
իշխանական համազուն տոհմեր միջնա–