Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/99

Այս էջը սրբագրված է

դաբյան Հայաստանում։ Ըստ հին տեղեկությունների, Պ․ սերել են Պարթեաց Արշակունիների տոհմաճյուղերից՝ Սուրենյան և Կարենյան Պահլավիկներից։ Պարթև Արշակունիների տապալումից և Սասանյան նոր արքայաաան հասաաաումից հեաո Կարենյան Պահլավիկներր փորձել են Իրանից անցնել Հայաստան, սակայն կոտորվել են գաղթի ճանապարհին։ Փրկվածներից Պերոզամատը փախել է Միջին Ասիա։ Պերոզամատի որդի Կամսարը III դ․ վերջին եկել է Հայաստան, Տրդատ Բ Մեծից կալվածներ ստացել Երասխաձորում ու Շիրակում, դարձել Կամսարականներ հայ տոհմաճյուղի հիմնադիրը։ III դ․ կեսին Հայաստանում ապաստանած Սուրենյան Պահլավիկներր ոչնչացվել են 259-ին, երբ այդ տոհմի նահապետ Անակ Պարթևը Սասանյանների հրահրմամբ դավադրաբար սպանել է Հայոց թագավոր խոսրով Ա Մեծին։ Փրկվել է միայն Անակ Պարթևի մանկահասակ որդի Սուրենը, որը դաստիարակվելով ու կրթվելով Կեսարիայի քրիստոնեական համայնքներից մեկում, մկրտվել է Գրիգոր անունով, դարձել նոր տոհմի հիմնադիրը (տես Գրիգոր Ա Լուսավորիչ), թեև նրա սերուն դը շարունակել է կրել պապենական Պ․ տոհմանունը։

Այդ տոհմաճյուղի ևս հինգ ներկայացուցիչներ (Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև, Հուսիկ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ, Սահակ Ա Պարթև) IV–V դդ․ ժառանգական իրավունքով աթոռակալել են որպես Հայոց կաթողիկոսներ․ Գրիգոր Ա Լուսավորչի թոռներից Գրիգորիսը համարվում է Աղվանից եկեղեցու հիմնադիր եպիսկոպոսը։ Պ–ի Գրիգորյան տոհմաճյուղն արական գծով սպառվել է Սահակ Ա Պարթևի մահով, նրա միակ դուստր Սահականույշը ամուսնացել է Համագասպ Մամիկոնյանի հետ, և այդ տոհմի կալվածներն անցել են Մամիկոնյաններին։

Կամսարական Պ․ IX դ․ 1-ին կեսից հետո այլևս չեն հիշվում։ Այնուհետև Պ–ի շառավիղները հիշատակվում են X դարից։ Նոր Պ–ի գլխ․ ճյուղերից մեկի նախնի է համարվում Արտակ իշխանը (X դ․ սկիզբ), որն աղբյուրներում հիշվում է Կամսարյան։ Արտակի, ինչպես նաև նրա որդի Ապուղամրի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։ Ապուղամրի որդի Գրիգոր Համզեն (941–982) հոր հիշատակին Անի քաղաքում կառուցել է Ապուղամրենց Ա․ Գրիգոր տոհմական եկեղեցին, իր Շուշան տիկնոջ հետ հիմնել կամ նորոգել է այլ վանքեր, փրկագնել հայ գերիների, խնամել որբեր ու աղքատներ։ Գրիգոր Համզեի ու Շուշանի որդիներն էին Վահրամը, Վասակ Հոլումը, Ապլղարիպը, Տիգրանը, Գրիգոր Համզե Մանուկը և դուստրը՝ Սեդան։ Հայոց սպարապետ և Իշխանաց իշխան Վահրամ Պակավունին շուրջ 60 տարի առաջնորդել է հայկ․ զորաբանակը, իր Վասակ Հոլում և Ապլղարիպ եղբայրների, ինչպես նաև Սմբատ Մագիստրոս, Ապուղամր Մագիստրոս և Գրիգոր որդիների սերտ համագործակցությամբ նեցուկ եղել վերջին հայ Բագրաաունիների գահին։ Սմբատ Մագիստրոսը նշանավորվել է Ատրպատականի Մամլան ամիրայի դեմ տարած հաղթանակում (տես Ծումբի ձակաաամարա 998), ինչպես նաև Արջո լեռան արլ․ ստորոտին Բագնայրի վանքի հիմնադրմամբ։ Նրա մյուս եղբայրդ՝ Ապլղարիպը, Հովհաննես–Սմբատ Բւագրատունու արքունիքում վարել է Հայոց մարզպանի պաշտոնը (հարկերի վերատեսչության գործը), 1036-ին ավարտել Անիի Ա․ Փրկիչ եկեղեցու կառուցումը՝ ԿԻց շինելով Ս․ Ստեփւսննոս և Ս․ Քրիստափոր մատուռները։ Վասակ Հոլումի ավագ որդին՝ Գոիգոր Մագիստրոս Պահլավունին, Վահրամի զոհվելուց հետո ճանաչվել է Պ–ի նահապետ և Իշխանաց իշխան։ Նրա որդի Վասակը Բյուզ․ կայսրությանը մատուցած ծառայությունների համար նշանակվել է Անտիոքի դուքս (նենգությամբ սպանվել է 1078-ին)։ Մյուս որդին՝ Վահրամ–Գրիգորը, որը մտավոր գործունեության համար հռչակվել է նաև Վկայասեր պատվանունով (համարվում է հայ միջնադարյան դպրության «Արծաթե դարի» ամենաականավոր դեմքը), 1065-ին օծվել է Հայոց կաթողիկոս (տես Գրիգոր Բ Վկայասեր)։

Պ–ի շառավիղներից է եղել Դվինում իշխող Ապիրատը, որին ձերբակալել և սպանել է (1021) քուրդ ամիրա Աբուլ–Ասվարը։ Ապիրատի որդիներ Վասակն ու Ապլջահապը ապաստանել են Անի քաղաքում։ Վասակի որդիներն էին Գրիգոր իշխանը (XI դ․ 2-րդ կես) և Անիի արքեպիսկոպոս, ապա Հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցին։

Պ–ի մի այլ ճյուղի նախնի է հիշվում Հասան իշխանը (XI դ․ սկիզբ), որի որդին էր Ապիրատ իշխանը։ Վերջինիս որդի Վասակը ամուսնացել է Գրիգոր Մագիստրոսի Մարիամ դստեր հետ և ունեցել հինգ որդի (Ապիրատ, Վահրամ, Վասակ, Գրիգոր, Լիկոս), որոնք XI դ․ վերջին և XII դ․ 1-ին կեսին հռչակվել են որպես քաջ զորականներ ու նվաճողների դեմ անհաշտ պայքարողներ։ Նրանցից Գրիգորն ի վերջո նվիրվել է կրոնավորության, ընտրվել Եգիպտոսի հայոց արքեպիսկոպոս (աթոռանիստը եղել է Սայիդի մոտակայքում հիմնված Զահիր կամ Զահրատ հայկ․ վանքը)։ Գրիգորի միջնորդությամբ Վահրամն ու Վասակը կալվածներ են ստացել Սայիդում ու շրջակայքում, իրենց հայկ․ զորաջոկատներով ծառայության մտել Եգիպտոսի խալիֆայության բանակում։ Վահրամը 1134-ին կարգվել է խալիֆայի վեզիր (հազարապետ), մեծարվել Թաջադ–դավլա («պետության թագ») պատվա նունով։ XII դ․ 2-րդ կեսին Վասակի որդիներ Լիկոսն ու Ապլղարիպը հիշվում են որպես Պիր և Թլպաշար բերդավանների իշխաններ։ Ծոփաց Ծովք դղյակում հաստատված Ապիրատ իշխանը սպանվել է 1111-ին, թողնելով Վասիլ, Շահան–Զորավար, Գրիգոր, Ներսես որդիներին և Մարիամ դստերը։ Գրիգորին և Ներսեսին եկեղեց․ գործիչներ պատրաստելու նպատակով Գրիգոր Բ Վկայասերը նրանց խնամքն ու դաստիարակությունը հանձնարարել է Բարսեղ Ա Անեցուն։ Վերջինս մահից (1113) առաջ Գրիգորին օծել է Հայոց կաթողիկոս (տես Գրիգոր Գ Պահլավունի), որին հաջորդել է կրտսեր եղբայր Ներսեսը (տես Ներսես Շնորհաչի)։ Նրանց ավագ եղբայր Վասիլը Ծովքից տեղափոխվել է Հայոց Միջագետք և հաստատվել Կարկառ բերդավանում (Եփրատի ձախափնյակում, Սամոսատի մոտ)։ 1149-ին գերի ընկնելով Իկոնիայի սուլթանի ձեռքը, Վասիլ իշխանը հարկադրաբար Կարկառը հանձնել է թշնամուն և բնակություն հաստատել նրա երկրում։ Վասիլի որդի Վասակը վախճանվել է 1170-ական թթ․ սկզբին, իսկ Գրիգոր որդին, Ներսես Շնորհալու մահից (1173) հետո ընտրվել է Հայոց կաթողիկոս (տես Գրիգոր Դ Տղա)։ Նրան հաջորդել է Վասիլի թոռը՝ Գրիգոր և Քարավեժը, իսկ վերջինիս՝ Շահան–Զորավարի որդի Ապիրատը (տես Գրիգոր Զ Ապիրատ)։ Այնուհետև Պ–ի արական գծով սերունդների մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Գրիգոր Զ Ապիրատի քույրը՝ Շահանդուխտը, ամուսնացել է Լամբրոնի իշխան Օշին Հեթումյանի հետ, որի զավակներն էին Ներսես Լամբրոնացին և Հեթում Բ իշխանը։

Գրկ․ Ալի շան Ղ․, Շնորհալի և պարագայ իւր, Վնտ․, 1873։ Նույնի, Շիրակ, Վնտ․, 1881։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Մ․ Կաավաչյան


ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ (ռուս. «Охранное отделение», «Охранка»), քաղ․ հետախուզության տեղական մարմին ցարական Ռուսաստանում, որը ենթարկվում էր Ոստիկանության դեպարտամենտին։ Առաջին Պ․ բ–ները ստեղծվել են Պետերբուրգում (1866), Մոսկվայում և Վարշավայում (1880)․ առ 1914-ը գոյություն ուներ 26 բաժանմունք (արդ․ և մշակութային կենտրոններում)։ Պ․ բ–ի հիմնական խնդիրն էր հեղափոխական կազմակերպություններ և առանձին հեղափոխականներ հայտնաբերելը։ Բաժանմունքներն ունեին արտաքին հետախուզության գործակալներ (ֆիլյորէւեր) և գաղտնի գործակալներ, որոնք գործում էին քաղ․ կուսակցություններում։ Պ․ բ․ վերացել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո։


ՊԱՀՉԵ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Աեբաստիայի վիլայեթում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 200 տուն (1600 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Բնակիչները բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։


ՊԱՀՊԱՆԱԿ (ձեռագրի), ձեռագրի կազմի և գրանյոլթի (թղթի, մագաղաթի) Պահպանակ–Խազգիրք (XIII դ․)* Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, № 759 ձեռագիր