Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/112

Այս էջը հաստատված է

Հ՚առավոտենց լիսը բացվեց, բարին բացվի ձեր վրա, հարսանիք բռնեցին, օխտն օր, օխտը քշեր հ՚ուրախութուն արին, էտ տղին ու Հուրի ախչկան պսակեցին, վե կացան տարան դուզ քավորի տունը: Ըտեղ մի լավ քեֆ արին, հ՚անց կացան գնացին սովդաքյարի տունը։ Էլ մարթ չմնաց հ՚աչքալիսեք էկան, բոլորին էլ շահեց։

Արաբիշամն էլ էկել էր դրանց հետ, մի քանի ամիս կացավ, էլի սովդաքյարի տղեն վե կացավ, տարավ հ՚իրա տունը վե դրուց։


Գանք քավորի կուշտը։ Քավորը բեռները սարքեց, գնաց Հարավային թաքավորի երկիրը։ Էտ երկրի խասիաթը ինչ թավուր էր. սովդաքյարները փեշքաշ ին տանըմ թաքավորին, որ թաքավորը իրավունք տա հ՚իրանց ապրանքը էտ երկրի մեչ ծախելու։

Քավորը փեշքաշը առավ, տարավ թաքավորին։ Թաքավորը շատ սիրով ընդունեց։ Քավորը հարցրուց թաքավորին. — Թաքավորն ապրած կենա, քու տղիդ ախտող էլա՞վ թե չէ։

— Հե՜յ, որթի, իմ տղին ո՞վ կարա ախտի, դա ընենց մարթ ա, որ ախտըվի՞:

— Ես մընի տեղը գիտեմ, որ քու տղեն նրան կախտի ու նրա քիրը կառնի, շատ սիրուն ախչիկ ա, էլ թայը չկա, անըմն էլ Արաբիշամ ա:

Տղեն ասեց. — Ես էդ ախչկա սալըղը առել եմ, պըտի էթայի, էտա լավ ա, որ դու ասեցիր, հ՚առավոտը կէթամ մենակ։

Քավորը պարտականութունից դուս էկավ, գնաց հ՚իրա ապրանքի կուշտը։

Թաքավորի տղեն հ՚առավոտենց իրա ձին նի՚լավ, հարցնելով, հարցնելով էկավ Հուրի թաքավորի տանը վեր էկավ։

Հարցրուց Հուրի թաքավորը. — Խեր ըլի, հ՚ո՞ւր ես էթըմ։

— Թաքավոր, ես էթալ պըտեմ Արաբիշամի հողը, որ կռվեմ, տենենք աստված ի՛նչ կտա։

— Օ՜յ, ա՛յ տղա, մուղաթ կաց, զոռ տեղ ա։

Հ՚առավոտը լիսը բաց էլավ, տղեն նի էլավ հ՚իրա ձին, Հուրի թաքավորը տարավ Արաբիշամի երկրի ճամփեն շանց տվուց, գնաց։

Տղեն հասավ Արաբիշամի ֆողը, տեհավ էտ ֆողը շատ անիծած ֆող ա, ձին կարըմ չի երմիշ ըլի։ Մի քիչ էլ ձին քշեց, ձին կաննեց, էլ երմիշ էլավ ոչ, տղեն վեր էկավ, ձիու շլինքը կտրեց։ Մի ղուզ կար, հ՚անց կացավ, Արաբիշամի տները էրևաց։ Արաբիշամն ու