Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/126

Այս էջը հաստատված է

Նազրի մինը թաքավորին ասեց. —Էտ տղի հետ մի ախչիկ էլ էկավ, հլա կանչա տես:

Հ'ինքն էլ ծեր թաքավոր էր, ժառանգ էլ չուներ, կանչեց էտ ախչկան, տեհավ՝ մաթալ մնաց, ձեռ ու ոտը գեննից կտրվեց:

Ասեց. — Ախչի ջա՛ն, ու՞մ ախչիկն ես:

Ասեց. — Հուրի թաքավորի:

— Էս տղին առե՞լ ես:

— Առել եմ:

— Կուս անարա՞տ ես:

Կանչեց ժողովրթին, ասեց.— Ես իմ հոժար կամքով իմ թաքավորութունը տալիս եմ էս տղին, հոժա՞ր եք:

Բիրադի գոռացին. — Հոժար ենք: — Հ՚իրա մատի մատանիքը հանեց, դրուց տղի մատը:

— Որ էս թաքավորութունը ինձ տվիր, ես էլ էս թաքավորի մատանիքն եմ բախշում քեզ, — ասեց տղեն, ու Հուրի թաքավորի մատանիքը տվուց թաքավորին:

Տղեն դառավ թաքավոր, էտ քառսուն հարամուն էլ շինեց նազիր, վազիր:

Նրանք հասան հ'իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Երկնքից իրեք խնձոր վե ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողին: