Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/130

Այս էջը հաստատված է

Կոխ կալան, Առչի տղեն ըտրան վե կալավ, տվեց գետնովը։

Դրա դունչն ու մռութն էլ կտրեց, ածեց խուրջինը, ձին քշեց գնաց:

Գնաց, գնաց՝ հասավ մի ամարաթի. մտավ բախչեն, ձին բրախեց ու ինքը բալկոնի տակին քնեց։ Մի սհաթ մնաց, էտ ամարաթիցը մի կնիկ դուս էկավ։ Էտ կնիկը որ ձին իրանց բախչըմը տեհավ, զարմացավ։ Ասեց.— Էս ո՞նց ա իրեք գլխանի դևը սրան չի տեհե:

Տեհավ, այ'տա, հրես մի իսան էլ բալկոնի տակին քնած ա։

Տեհավ որ դրա էրեսին արև ա ընկե, փեշերով հով արեց, որ դինջ քնի: Մի սհաթ մնաց, էտ տղեն զարթնեց։

Ասեց.— Ա՛յ տղա, խի՛ ես ըստե քնե, վե կաց գնա, թե չէ որ իրեք գլխանի դևն էկել ա, մենձ թիքեդ անգաջդ կթողա։

Ասեց.— Ա՛ռ քո իրեք գլխանի դևի քիթ ու մռութը տամ քեզ։

Ասեց.— Որ ըտենց ա, դե արի վիրև, խի՞ ես ըտի քնե։

Էտ տղեն էր՝ վե կացավ մինչև քառասուն փիլաքյանը նի՚լավ վիրև, էտ ախչիկը չայ-մայը սաղ քցեց, հազրեց։ Տղեն նի մտավ նեքսև, չայ խմեց, հաց կերավ, էկավ քնելու վախտը, էտ դևի կնիկը տեղ քցեց, որ քնեն, տղեն էր՝ թուրը քաշեց դրեց իրանց արանքը, նոր քնեց։ Դևի կնիկը, թե՝ էտ խի՞ ըտենց արեցիր։

Ասեց.— Ինձ մուրազ ունեմ։

Ասեց.— Որ ըտենց ա, աստված մուրազդ կատարի։

Առավոտը վե կացան, հաց կերան, չայ խմեցին, նոր ըտե Առչի տղեն նի՚լավ իրա ձին, «մնաս բարով» ասեց, թողաց գնաց։

Գնաց պատահեց մի ամարաթի, նի մտավ բախչեն, ըտե ձին բաց թողաց, էտ ձին էլ որդի լավ ծաղիկ կար, էն էր ուտըմ։ Տղեն գնաց բալկոնի տակին վեր ընկավ, քնեց։

Գեժան գեժ, էտ ամարաթիցը մի կնիկ դուս էկավ, տեհավ հրեն մի ձի ա արածըմ իրանց բախչըմը, մի հատ տղա էլ իրանց բալկոնի տակին քնել ա. փեշը փռեց էտ տղի գլխին, հով արեց։

Մի կես սհաթ եդը տղեն վե կացավ։ — Ա՛յ տղա՛, ըտե խի՞ ես քնե,— վե կաց գնա, թե չէ որ վեց գլխանի դևն իմացել ա, մենձ թիքեդ անգաջգ կթողա:

Ասեց.— Ա՛ռ քու վեց գլխանի դևի քիթ ու մռութը։

Ասեց.— Թե ըտենց ա, էլ խի՞ ես ըստե վեր ընկե, վե՛ կաց, արի նեքսև։