Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/132

Այս էջը հաստատված է

Տղեն էտ մազը վե կալավ գնաց։ Գնաց ավղուշի, սատանի քամին պտտեց, դրա ձեռիցը մազը խլեց Փոր-փոշման ետ դառավ, էկավ տուն։

Ասեց.— Քեզ ի՞նչ ա էլե էլի, խի՞ ես տխուր:

Ասեց.— Սատանի բուլուլագը ձեռիցս մազդ առավ քցեց ծովը:

Ասեց.— Որ ըտենց ա, առ մարքարտե շապիկս տամ, էն մենձ ա, քամին չի տանի։

Տղեն էտ շապիկն առավ ու գնաց։ Հանդըմը որ էլի միտն ընկավ, շապիկը հանեց, որ թամաշ անի, սատանի քամին էլի ձեռիցն առավ ու քցեց ծովը։


Թող ըտա էթա տուն, խաբարը տանք թոռչըքանցից։

Թոռ քցելու վախտը, թոռչիքը ղաֆիլ հանին Ծամթելի մազն ու մարքարտե շապիկը։

Ասին.— Էս ի՞նչ բան ա, էրնակ սրա տիրոնչը։

Դրին մի սինու մեչ, տարան դրին իրանց քաղաքի թաքավորի առաչը, թաքավորը որ էտ տեհավ, ասեց.— Ո՞վ կարա սրանց տիրոնչը բերի, ով բերի՝ իրա կշռքովը մին ոսկի կտամ։

Էն դհիցը մի ձըցըմ նի՚լնող պառավ էկավ դոշին տվեց, ասեց.— Ես կբերեմ։

Ասեց.— Որ կբերես՝ կշռքովդ մին ոսկի կտամ։

Էտ պառավն էր՝ գնաց իր ձըցըմը վե կալավ ու գնաց դըբա ծովը, մի հատ էլ սև օց վե կալավ հետը, ձըցըմը քցեց ծովը, նի՚լավ վրին, օցովը տվեց, մի սհաթըմը հասավ ծովի էն ղրաղը։

Ըտեղ դա ձըցըմը պահեց, ինքը գնաց ման գալու։ Իրիկնապահ էր, դա ծովի ղրաղին նստել էր։ Ղաֆիլ Առչի տղեն թուշ էլավ դրան,

Ասեց.— Ա՛յ նանի, էտ խի՞ ես ըտե նստե, բա դու մեխկը չե՞ս:

Ասեց.— Ա՛յ նանը ղադեդ առնի, նստիլն ես ասըմ, հընգերտինքս մուխսի գնացին, ես դեյին[1] փող չունեի, մնացի մաթալ։

Ասեց.— Ա՛յ նանի, որ ըտենց ա, վե էթանք մեր տուն, էս քշեր մեր տանը կկենաս։

Պառավը վե կացավ, ընկավ դրա եննուցը էկան տուն։ Հաց կե

  1. Որովհետև, (ծանոթ. բանահավաքի)