Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/135

Այս էջը հաստատված է

Էտ ախչիկն ասեց.— Տեհել եմ, էս կըլնի մի տարի, դեսը գնացել ա։

Էտ տղեքը դրա շանց տված ճամփեն բռնին ու գնացին. գնացին թուշ էլան էլի մի ամարաթի։ Դուռը ծեծեցին, տեհան մա՜րթ-մադա՜թ չկա, մտան նեքսև. էս դիհն ընկան, էն դիհն ընկան, տեհան օթախների միջին մի վարթի գերեզման կա։

Էտ վարթին փետով բզեցին, տեհան հրես տակին մի մարթ. վարթը դեն տարան, տեհան հրես իրանց ախպերը տակին վեր ընկած մեռած։ Նոր ասին.— Ի՞նչ անենք, ի՞նչ չանենք,— տեհան որ իրանց ախպոր թրի զինը տեղըմն ա, թուրը չկա։

Ասին.— Կա՛, չկա, մեր ախպերը սրանից ա մեռե, արի սրա թրի տեղն իմանանք։

Իրար միչի մտածեցին, ասին.— Կա-չկա ծովըմն ա սրա թուրը։

Էկան լողվորի ման էկան, լողվորը քթան։ ՚ Ասին.— Ա՛յ մարթ, մի թուր կա ծովըմը, կա՞րաս հանես։

Ասեց.— Խի՞ չեմ կարա, մի լիդր կավահատի ձեթ բերեք, մի հատ պարան, մի հատ էլ ոչխարի թափան, հանեմ:

Գնացին ըտոնք բիրագի էլ բերին։ Էտ լողվորն էր՝ կտվահատի ձեթը շաղ տվեց ծովու էրեսը, ծովի տակն էրևաց։ Տեհան որ հրես մի վիշապ թուրը տարել ա դրե գլխատակը, վրին քնել ա։

Լողվորը թափանը կապեց գլուխը, պարանը կապեց մեշկը, ասեց. — Ինչ վախտ ես պարանը թափ կտամ, դուք եգին-եգին քաշեք։

Ասեց ու կախ էլավ ծովը. գնաց կամաց վիշապի գլխատակին նստեց, ուսուլով թրի կոթը կապեց պարանի ծերիցը, ինքը մի քառասուն զոլան վիրև լի՚լավ, նոր զոլանը թափ տվեց։ Տղեքը եդին-եդին պարանը քաշեցին։ Վիշապը զարթնեց օրոտըմը քցեց ծովը. է՛ս դիհը, է՛ն դիհը, էլ թուր չկար։

Էտ թուրը բերին թամուզ սրփին, դրին զինը, Առչի տղեն ալբիալը վե կացավ նստեց։

Ասեց.— Օ՜ֆ, էս ինչ շատ քնել եմ, Ծա՛մթել, մի ջուր բե։

Ասին.— Ի՜նչ Ծամթել, ի՜նչ բան, մեռած իր, անջախ ենք սաղացրե. թուրդ տարել ին քցե ծովը, անջախ որ հանինք։

Ասեց.՛— Կա-չկա, էն պառավն ա քցե։

Էտ տղեն դես ու դեն ընկավ, կնկա նամակը քթավ, կարթաց։

Ասեց.— Մնըմ ա էրկու օր, որ կնիկս պսակ էթա թաքավորի հետ։ Էլ խի՞ ենք բանդ էլե, է՛թանք: