Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/141

Այս էջը հաստատված է

Էթըմ են մի քիչ, տենըմ են մի ջհուդ, մի քյահլան ձի նի էլած, գալիս ա:

Ասըմ ա. — Միրզա–Վալի, պըտի էս ձին քու հըմար առնեմ։ — Ջհուդը հասնըմ ա իրանց, բարև ա տալի։

Ասըմ ա. — Էտ ձին չե՞ս ծախի, առնեմ։

Ջհուդն իրա միչին ասըմ ա. «Էնենց գին ասեմ, որ չկարենա առնի, թողա էթամ»։ Ձին արժի հարիր մանեթ, ինքն էրկու հարիր մանեթ ա ասըմ։

Նաչար-Օղլին ասըմ ա. — Խոջա, մի ձեռդ տու տենամ։ — Խոջի ձեռը բռնում ա, թափ տալի, ձեռը պրծնում ա՝ խոջեն ընկնըմ մեռնըմ ա, ձին նի են ըլնըմ, էթըմ։

Շատ են էթըմ, քիչ են էթըմ, աստված գիտի, օրը մթնըմ ա. էթըմ են մի ամարաթի թուշ գալի։ Դես են ման գալի, դեն են ման գալի, դուռը չեն քթնում։ Նաչար-Օղլին գուրզը քաշըմ ա տալիս պատի մի դիհը քանդըմ: Նի են մննըմ հասարի մեչը, ձիանը կապում ներքևը։ Միրզա-Վալին մնում ա ձիանոնց կշտին, Նաչար-Օղլին նի՝լնըմ ա վիրև. էթում ա տենըմ ա ամարաթըմը մի աննման ախչիկ նստած քարգյահ ա անըմ, մի դհիցն էլ լաց ըլըմ։

— Բա՛րով քեզ,— ասըմ ա,— ա՛յ ախչի։

Ասըմ ա.— Հազար բարին էկար։

— Այ տղա, ղուշն իր թևովը, օցն իր պորտովը ըստեղ չի գալի դու ո՞նց ես էկե։

Ասըմ ա.— Դեհ, էկել եմ էլի։ Ընչի՛ հըմար ես ըստի տրտում-տխուր նստած։

— Ի՞նչ անեմ, ա՛յ տղա, — ասըմ ա, — իմ վեց ախպերը գնացել են կռիվ, ես մնացել եմ ըսենց բալալզու[1] նստած։

Ասըմ ա. — Դվո՞րն են գնացել։

Ասըմ ա. — Դե՛սն են գնացել, քառասուն հոքի դև էն դհիցն են կռվում, իմ վեց ախպերն էլ էս դհից են կռվում։

— Դեհ, — ասըմ ա, — չի ըլի՜լ որ հաց շինես, ես տանեմ քու ախպորտանցը, ես էլ մի դհից քոմակ կըլեմ։

— Շատ լավ կըլի, — ասըմ ա։

— Դե՛հ, — ասըմ ա, — քու հացը շինա, ես էթամ իմ ախպորը

  1. Տխուր (ծանոթ. բանահավաքի)