Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/142

Այս էջը հաստատված է

բերեմ թողամ քու կշտին՝ էթամ:— Վեր ա գալի ներքև, ձիանոնցը խոտ ա տալի, առնըմ ա Միրզա-Վալուն էթըմ վիրև:

Ասըմ ա.— Ախչի՛, էս իմ ախպերն ա, թող քու կշտին կենա, ես հացը տանեմ քու ախպորտանցը։

Նաչար-Օղլին հացը վեր ա ունըմ, իրա ձին նստում, էթում: Էթըմ տենըմ ա՝ մի գետի վրա քառասուն դև էն կողմից են կռվըմ, վեցն էլ էս կողմից:

Նաչար-Օղլին ինքն իրան ասըմ ա. «Թե էթամ քչվորի դհիցը կենամ՝ ասելու են հպարտ հողածին էր, գնաց նրանց դհիցը էլավ. թե շատվորի դհիցը կենամ՝ ասելու են վախեցավ, շատվորի դհիցը էլավ. էթամ մեչտեղը կաննեմ, բարև տամ, որ դիհը բարևս առնի՝ էն դիհն էթամ»:

Գնաց մեչտեղը կաննեց, բարև տվուց. քչվորը բարևն առավ։ Գնաց քչվորի կուշտը։

Ասեց.– Դե՛հ, ետ դառեք, հաց եմ բերե ձեզ հըմար, հաց կերեք։ — Կռիվը հարհանդացրին, ետ դառան քաշվեցին մի ղրաղը, նստեցին հաց ուտելու։

Ասեց.– Մի վախենաք, ես ադըղը կպահեմ, ընչար ձեր հաց ուտիլը։ — Նրանք սկսեցին հաց ուտիլը, ինքն սկսեց կռիվ բաց անելը. կռվեց քառասունի հետ էլ, որին կոտորեց, որն էլ փախան գնացին: Վեց ախպերը պրծան, տեհան, որ էս հաց բերողը քառասնին էլ՝ որին կոտորել ա, որին փախցրել, ձիուցը վեր ա էկել, ձին ա ման ածըմ, արինն ու ջուրը խառնվել ա ու էթըմ. էտ վեց ախպերը մնացին սարսափած. իրար ասեցին թե.– Ւ՞՚նչ անենք որ էս մարթու լավության տակիցը դուս գանք։

Դրանց պուճուր ախպերն ասեց.– Մենք հլա մեր քվոր հըմար ինք կռվում. հարցնենք, տենանք էտ մարթը ով ա, մեր քիրը տանք դրան։

Գնացին ասեցին.— Դու ի՞նչ մարթ ես, որ էտ լավութինը մեզ արիր, մեզ հըմար հաց բերիր, մեր դուշմանին էլ կոտորեցիր։

Ասեց.— Ես այսինչ երկրի թաքավորի տղեն եմ, իմ անըմն էլ Նաչար-Օղլի:

Վեց ախպերն էլ ասեցին.—Համեցե՛ք, էթանք մեզ ղոնաղ։

Նաչար-Օղլին ասեց.— Է՛թանք։

Ընկան ճամփեն ու գնացին։ Գնացին, գնացին հասան իրանց ամարաթին։ Տեհան, որ իրանց հասարի պատի մի դիհը քանդած