Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/146

Այս էջը հաստատված է

Ջեյրան բռնողը օջաղը վառըմ ա, հացը թխըմ ա, ավերը[1] էփըմ ա, ղրաղ ա դնըմ, մին էլ տենըմ ա, ըհը, հրես օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը էկավ:

Գալիս ա, ասըմ ա. — Բարև քե՛զ, ջեյրան բռնող, — ասըմ ա, — սոված եմ, ինձ մի քիչ հաց տու՝ ուտեմ։ — Բռնըմ ա էրկու հաց ա տալի, էրկու էլ ավ։ Մինը մի հացի մեչ ա կոլոլըմ, մինը՝ մի հացի, մինը ճխտըմ ա մի պլտուխը, մինն էլ ճխտըմ ա էն մի պլտուխը։

Ասըմ ա. — Ա՛յ տնաշե՛ն, ծանդր կե, էլի կտամ, ի՛նչ ես ըտենց ուտըմ:

Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը քաշըմ ա մի սիլլա տալիս ջեյրան բռնողին, թե. — Դու ո՞վ ես, որ ինձ էտ խոսքը ասըմ ես։

Ջեյրան բռնողի ուշքը էթըմ ա, վեր ընկնըմ։ Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը էլած-չէլածը հավաքըմ ա, տանըմ։

Քաշըմ ա արանքը մի սհաթ, ջեյրան բռնողի ուշքը գլուխն ա գալի, բերըմ ա մի մեծ շոր փըթաթըմ ա գլուխը, կրակ անըմ, որ նորից հաց էփի, որ ախպերտինքը գան ուտեն։

Ընչար դրա հանգը-հունգը, ախպերտինքը գալիս են, տենըմ են, հլա չի էփե, գլուխն էլ մեծ-մեծ շոր ա փըթաթել։

Նաչար-Օղլին ասըմ ա. — Խի՞ ես ըտենց:

Ասըմ ա .— Գլուխս շատ փիս ցավըմ ա, մեռնըմ եմ։

— Դե՛հ, — ասըմ ա, — բան չկա, դու ղրաղ նստի, մենք կեփենք — էփըմ են, ուտըմ, քշերը քնըմ, առավոտը լիսանըմ ա, էլի պըտի իրենց գործին էթան, էն օրն էլ սրեն ընկնըմ ա քարափ վեր ունողին:

Քարափ վեր ունողն էլ բերըմ ա օջաղը վառըմ, հաց թխըմ, ավերը էփըմ, պրծնըմ, մին էլ տենըմ ա օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորն էկավ։ — Ըհը, — ասըմ ա, — էս էր ջեյրան բռնողի գլխացավը։

Գալիս ա ասըմ ա. — Բա՛րև քեզ, քարափ վեր ունող։

Ասըմ ա. — Բա՛րով, հազա՜ր բարի էկար, հաց բերեմ, կե՛։ — Բերըմ ա իրեք հաց ա տալի, իրեք էլ ավ տալի: Օխտը թիզ միրքավորը, մի թիզ բոյավորը կես ա անըմ, կեսը ճխտըմ ա մի պլտուխը, կեսը ճխտըմ մի պլտուխը։

Ասըմ ա. — Ա՛յ տնաշեն, ծանդր կե, էլի կըտամ կուտես։

  1. Որս, (ծանոթ. բանահավաքի):