Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/148

Այս էջը հաստատված է

— Խի՞ չենք ճընանչի։

— Դե էկե՛ք, էթանք տեհեք:

Գնացին տեհան էտ անիրավը իր միրքովը էտ ծառը քոքահան ա արել, առել գնացել։

Նաչար-Օղլին ասեց.— Ոչինչ չկա, ախպերտինք, ծառի իզը մեզ կտանի նրա մոտ. հացը ուտենք, իզը բռնենք էթանք։

Նստեցին հաց կերան, վե կացան իզը բռնեցին, քամակիցը գնացին։ Գնացին, դեմ էլան մի էրի, տեհան ծառը մնացել ա դըրսևը, ինքը նի ա մտել նեքսևը։

Նաչար-Օղլին ասեց.— Ախպերտինք, դե հըմի ըստեղ ա, որըդ սիրտ կանեք՝ նի մտնեք սրան հանեք։

Ջեյրան բռնողն ասեց.— Ինձ կախ արեք, ես կմտնեմ, կհանեմ։ Պարանը քցեցին կռնատակիցը, կախ արին։

Մի քիչ կախ արին, ասեց.— Էրվեցի՜, կրակվեցի՜, ինձ քաշեք։

Քաշեցին դուս։ Քարափ քցողն ասեց.— Այ, քո տղութինդ քեզ խռով, ի՛նձ կախ արեք:— Քարափ քցողին կախ արին, էն էլ ասեց.— Էրվեցի՜, վառվեցի՜, ինձ հանեք:— Նրան էլ հանեցին։

Նաչար-Օղլին ասեց.— Ինձ կախ արեք, որ ասի՝ Վառվեցի՜, կրակվեցի՜, չը հանեք:— Նաչար-Օղլուն կախ արին, ինչքան ասեց. «Էրվեցի՜, կրակվեցի՜» չը հանեցին։ Գնաց էրի տակին վեր էկավ։ Ընկավ էտ էրի մեչը ման էկավ, տեհավ, որ էրի մի ղրաղին օխտը թիզ միրքավորը գլուխը դրել ա էն ախչկա ծնկին, քնել ա։

Նաչար-Օղլին մոտ գնաց, բարով տվուց։

Ախչիկն ասեց.— Բարով, հազար բարի, Նաչար-Օղլի, դու ըստե՞ղ։

— Ի՞նչ ես զարմանըմ: Հըմի ի՞նչ անեմ, թուրը քաշեմ, տամ սըպանե՞մ։

Ասեց.— Ես որ ըստե նստած եմ, տալ մի՛, մի բարց տուր դնեմ գլխատակը, ես վե կենամ, եննա դու գիտաս։

Նաչար-Օղլին բարցը տվուց, ախչիկը դրուց գլխատակը, տեղիցը վե կացավ, հեռացավ։

Նաչար-Օղլին ասեց.— Հըմի քնած տամ սըպանեմ նամարդութուն կըլի, վե կացնեմ, նոր տամ:— Ինչ թահըր բրթեց, չվեկացավ, թուրը հանեց, նրա կրնկի մեչը կոխեց պտըտեց, նոր աչքը բաց արեց, տեհավ Նաչար-Օղլին ա, էլ ետ աշկը խփեց։