Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/151

Այս էջը հաստատված է

մարթ ընկնի ձեռը՝ փարչա-փարչա անի: Մի քիչ եննա ոտը կդինջանա. կասի. «Օխա՜յ, ոտս դինջացավ, ինս եք, ջինս եք, ֆողածին եք, հրեղեն եք, ինչ որ ուզեք՝ կտամ»:

Տղեն ֆորից դուս կգա, կասի.— Ես եմ արե, Զմբո՛ւռ ղուշ:

Կասի.– Հը՛, հողածին, ասա տենեմ ի՞նչ ես ուզըմ՝ տամ:

Ասեց.— Ոչինչ բան եմ ուզըմ, ինձ հանես լիս աշխար։

— Այ հա՜յ,— ասեց,— մի տարի առաչ էկած ըլեիր: —Ասեց.— Տղա՛, ըտեղ մի մոտիկ գեղ կա, համաջա միս են մորթըմ, գնա, օխտը ղոչի դմակ առ բե:

Տղեն գնաց էտ գեղը, օխտը ղոչի դմակ առավ, բերեց ղըշի կուշտը, Ղուշը թևերը փռեց, նստեց: Նաչար-Օղլին դմակը վրին դարսեց, ինքն էլ նի էլավ, միշկին նստեց:

Ասեց.— Դե, ես թռչըմ եմ, ինչդար ղու անեմ, մի դմակ կքցես բերանս:

Ամեն ղու անելիս մինը քցեց, էկավ վերչի դմակը ձեռիցն ընկավ գետինը: Մեկ էլ ղու արուց՝ դմակ չկար, ձեռը քցեց իրա փափուկ մսիցը պոկեց ու քցեց բերանը: Ղուշը տեհավ դմակը փոխվեց, էս ուրիշ բան ա, լիզվի տակին պահեց, ընչար հանեց լիս աշխար, ընտեղ վեր էկավ:

— Հը՛,— ասեց.– տղա՛, դե գնա, լիս աշխարն ա, գնա քու մուրազին հասի:

Տղեն ուզեցավ որ էթա, չկարացավ էթա։

Ասեց.— Դե ա՛րի, արի,— հանեց լիզվի տակիցը միսը, դրուց տղի պոկած տեղը, ասեց. — Ւմ բմբլից մինը պոկա, թքոտա քսա, կլավանա: — Տղեն բմբլիցը մինը պոկեց, թքոտեց, քսեց յարին, լավացավ, վերկացավ գնաց:

Գնաց, գնաց, շատն ու քիչը աստված գիտա, գնաց հասավ էլ էն զաղի առաչը, տեհավ, որ իրա էրկու հընգերը, էն ախչիկը ընտեղ են, գնաց բարով տվուց նրանց:

Նրանք էլ բարովն առան, մինը մնին ասեց.— Ադա՛, կասես էս Նաչար-Օղլին ըլի:— Էն մինն էլ ասեց. — Չէ՛,— նա ո՞րտեղ ա ընկել, որ դուս գա:

Նաչար-Օղլին ասեց.— Բարեկամնե՛ր, ի՞նչ բան ա, որ դուք ըտեղ կաննել եք:

Նրանք ասեցին.— Ախպե՛ր, ղարիբ մարթ ես, պատահել ես ըստեղ, էս մալ ու դովլաթը, էս ախչիկը էրկսիս մեջտեղն ա, հըմի սա