Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/153

Այս էջը հաստատված է

Նաչար-Օղլին ասեց. — Միրզա-Վալի, էս է՞նչ ես էլել:

Ասեց. — Օ՜ֆ, չեմ իմանըմ, գլուխս ցավըմ ա:

Դևերի պուճուր ախպերը տեհավ, որ Միրզա-Վալին էտ բանը պըտի հայտնի, առաչ ինքը հայտնեց:

Ասեց.— Նաչա՛ր-Օղլի, որ օրը որ դու տանիցը դուս ես էկել, էն օրն,— ասեց,— իմ ախպերտինքը սրան շինել ին ճրաքթաթ ընչանք էսօր, հենց նոր ա հետ ենք արել: Հինգ օր առաչ ուզըմ ին փչացնեն, ես չեմ թողել, հրեդ քո ախպերն ա, հարցրու տես:

Նաչար-Օղլին ասեց.— Միրզա-Վալի, հա՛, ըտե՞նց ա:

Ասեց.— Ըտենց ա՛:

— Դե,— ասեց,— վե կաց տեղիցդ:

Դևերի պուճուր ախպորն ասեց.— Գնա՛, ձիանը թամքա, մի ձի էլ քու հըմար թամքա, ա՛յ տղա:

Տեղիցը կաննեց ինքը, ասեց.— Ես էս տան չորս պատերիցն եմ շնորակալ, ոչ թե ձեզանից, որ դուք էս վատութունն իմ լավութունի առաչը բերիք,— ասեց ու իր ձին ինքը նի էլավ, մի ձի ախչիկը նի էլավ, մի ձի՝ Միրզա-Վալին, մի ձի էլ՝ պուճուր ախպերը ու ընկան ճամփա, գնացին դըբա իրա հոր տունը:

Գնացին, մի վայրենի մեշի թուշ էլան։ Տեհան էտ մեշի գլխիցը մի ջեյրան փախավ, ընկավ մեշեն։ Նաչար-Օղլին ձին քշեց դրա քամակը. գնա՜ց, էտ ջեյրանը մի էրի մեչ մտավ կորավ։

Նաչար-Օղլին ձին կապեց ծառիցը, թուրը քաշեց ու գնաց դըբա էրը։ Գնաց տեհավ որ մի պառավ, մի մեծ թեշիկ մանըմ ա, մի մեծ արճիճ քցել ա բերանը ծամըմ ա, ասեց.— Է՛յ քավթառ, ջեյրանս էկավ ըստեղ, տեղն ասա։

Ասեց.— Քավթառը հերդ ու մերդ ա. էն ա, էն զաղեն մտավ, գնա հանա տար, էլ ինձ ինչի՞ ես ըտենց ասըմ։

Նաչար-Օղլին գնաց էն մի զաղի մեչը, որ քթնի ջեյրանին, տեհավ ջեյրանը դառել ա մի հուրի-փերի ախչիկ, դևը դրել ա գլուխը ծնկանը, քնել ա։

Բարով տվուց ախչկանը, ասեց.— Ախչի, ջեյրանը էկավ մտավ ըստեղ ի՞նչ էլավ։

Ասեց.— Սո՛ւս, սո՛ւս. Ջեյրանը ես եմ, դևը կզարթնի, մենձ թիքեդ անգաջդ կթողա։

Ասեց.—Դուս գնա, հըմի զաղի դուռը շարեցին, որ քեզ սըպա