Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/160

Այս էջը սրբագրված է

Վե կացավ էտ թաքավորը իրա հարսն էլ, իրա տղեն էլ ղրկեց իրա խնամու տունը։ Էկան ըտի, թաքավորը վե կալավ կնկանն ասեց.— Կնի՛կ, մի կերպով փորց առ, տենանք սո՞ւտ ա, թե ղորթ էտ բանը։

Փորց առավ՝ տեհավ, որ դրուստ ա, ախչկա ասածն ա։

— Բա, — ասեց,— ի՞նչ անենք, կանչենք ղրկենք Դևստուն, ուրիշ ճար չկա։

Օրերի մի օրը թաքավորը նստեց իրա փեսի հետ հաց էր ուտըմ, շատ «ախ ու վախ» արած վախտը, փեսեն հարցրուց թե.— Հայրիկ, ի՞նչ շատ «ախ» ես քաշըմ։

Ասեց.— Որթի՛, «ախ» չքաշեմ, ի՞նչ անեմ,— ասեց.— Դևստունի թաքավորից ինձ վրա թուխտ ա էկել, որ կռվենք պըտի, ես էլ կարալ չեմ, ըտրա հըմար «ախ» եմ քաշըմ։

Ասեց.— Ըսկի «ախ» մի քաշի թե դու կարալ չես, ես կարամ։

— Որթի՛– ասեց,— նա Դևստունի թաքավորն ա, ո՞նց կարաս նրա հետը կռվիլ։

Ասեց.— Քու ընչի՞դ պետքն ա, դու իրավունք տուր՝ ես կարամ՝ կկռվեմ։

Թաքավորը իրավունքը տվուց դրան, էս տղեն էր՝ նի՚լավ ձին, նետը քցեց քամակը, կանչեց՝ աստված, ու գնաց։ Դե աստված նրան բարի ճանապարհ տա, թող էթա։


Թաքավորը, թաքուհին մասլահաթ արին[1] թե էտ էտ ա գնաց, էլ ետ չի գալ, մեր ախչիկը հըմի ո՞ւմ տանք։

Բերին տվին վազրի տղին։ Հարսանիքն արին, մի օթախ տվին, որ էթան միտեղ քնեն։ Որ գնացին, տղեն թեզ շորերը հանեց, նի մտավ տեղը, ախչիկը միտք էր անըմ, դես ու դեն էր ընկնըմ։

Տղեն ասեց.— Թաքավորի ախչիկ, դե արի քնենք, էլ քանի՞ դես ու դեն ընկնես:

Ասեց.— Ես ղայտա ունեմ, պըտի էթամ դուռը, էթամ գամ, նոր նի մտնեմ տեղս։

Էտ ախչիկը գնաց դուռը, էտ տղեն տեղի միչին դես շուռ էկավ, դեն շուռ էկավ, մտիկ տվուց տեհավ, որ էն պուճախից[2] մուկը դուս

  1. Խորհրդակցեցին, (ծանոթ. բանահավաքի):
  2. Անկյունից, (ծանոթ. բանահավաքի):