Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/163

Այս էջը սրբագրված է

ժամանակով ես մեկ ախչիկ տեհա, նրա ուզող տղեն պըտեր նրա հ՚առաչի խնձորին նետով տար, որ ուզեր, շատ տղեք ին էկել չէին կարացել, ես տվեցի նրա հ՚առաչի խնձորին, էտ ախչիկը ձեն տվուց, ասեց. «Գնա՛, տղա, քե տենեմ, քու չափրաստներդ ով որ դուս ածի, նրան արժանի ըլես»: Կասես՝ էն ախչիկը դու ըլնես:

Ախչիկը ասեց. — Ինձ էլ մի տղա պատահեց, իմ հ՚առաչի խնձորին որ տվուց, ես ձեն տվի ասեցի. «Գնա տղա, ով որ քու չափրաստներդ դուս ածի, մեր ածի, նրան արժանի ըլես»: Կասես՝ էն տղեն դու ըլես:

— Էն տղեն որ կա ես եմ, էն ախչիկն էլ դու ես, ըսօր դու իմ կոճակներս դուս ածեցիր, մեր ածեցիր, դու իմն ես, ես՝ քունը:

Ճիտ արին, քնեցին, էլ տղեն թուրը հանեց ոչ՝ դնի արանքը:

Ըտեղ սկսեցին ապրիլ. տղեն կէթար ավ կբերեր, ախչիկը կեփեր՝ կուտեին:

Օրերի մի օրը ախչիկը տղին հարցրուց. — Ա՛յ տղա, — ասեց, — իմ գլուխս որ սանդրեցիր, սանդրի դուս բերած թախկուճը ի՞նչ արիր:

Ասեց.— Փըթաթեցի մատիս, հանեցի քցեցի Չար-հավուզը:

Ախչիկը «վա՜յ» քաշեց. տղեն թե՝ Խի՞ ես «վա՜յ» քաշըմ:

— Բա ի՞նչ անեմ, — ասեց, — ա քու տունը շինվի, խի՞ իր քցում ջուրը, նրանով մենք վնաս կքաշենք:

— Տնաշե՛ն, — ասեց, — եքա Դևստունը ես փչացրել եմ, նրանով վնաս չենք քաշըմ, էն մի պուճուր թախկճովը պըտի քաշենք:

Մնացին դրանք ըտի ապրելով։


Գանք խաբարը ո՞ւմնից տանք։

Էս թախկուճը Չար-հավուզի բրբովը[1] ընկավ ծովը, էտ ծովը էտ թախկուճը տանելով, տանելով հանեց մի թաքավորի Չար-հավուզում։ Էտ թաքավորին էլ ուներ լավ ձիան, մեհտարներ։

Օրերի մի օրը մեհտարները ձիանը քաշեցին Չար-հավուզի վրա, որ ջրեն։ Ձիանոնց հ՚աշկը առավ էտ ջրի տակի թախկուճին, որ աստղի պես պսպղըմ էր։ Ձիանը հուշտ էլան, էլ ջուր չխմեցին. Մի շաբաթ քաշեց, թաքավորի տղեն նի մտավ մեհտարխանեն, տեհավ որ

  1. Խողովակ, (ծանոթ. բանահավաքի):