Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/166

Այս էջը սրբագրված է

Էտ պառավը գնաց օթախը, դրանց հըմար ավիլ արուց, տեղ քցեց. օջաղ արուց, մին օր, հինգ օր, տասն օր: Տասն օրից ետը թաքավորի ախչկանն ասեց. – Ափսո՜ս, որ մի քշերվա քեֆ ունես:

Թաքավորի ախչիկն ասեց. — Ի՞նչ անենք, նանի, աստված մեզ ըսենց ա կամեցել։

Մնաց էն հ՚էքսի օրը, էլ ետ ասեց. — Ափսո՜ս, թաքավորի ախչիկ, որ մի քշերվա քեֆ ունես։

Խոսեց. — Լավ, նանի, որ չկա, ի՜նչ անենք։

Պառավն ասեց. — Չէ՛ որթի, որ քու սիրտը ուզի՝ կըլի։

Ախչիկն ասեց. – Շատ էլ էս հրոպպեիս սիրտս ուզըմ ա, Դևստունս ավիրված, մարթ չկա, մադաթ չկա, ո՞րդիան ըլնի։

Պառավն ասեց. — որ ըլի, կընդունե՞ս:

Ասեց. — Որ ըլի, խի՞ չեմ ընդունի։

— Դե՛, — ասեց, — հ՚արի ինձ խոսքը տուր, ես որդիան ըլի՝ բերեմ:

Ասեց. — Խոսք եմ տալի, բե՛ր։

Պառավն էլ բաց թողուց ու գնաց։ Գնաց ծովի ղրաղը. — Հը՜, — ասեց, — տղա, նավիցը դուս հ՚արի։

Առավ տղին, բերուց ամարաթ։

Թաքավորի ախչիկը տեհավ, մի լավ, պատկերքով տղա, սիրտը կպավ: Ցերեկը նրա հետ էր անցկացնըմ, քշերը հ՚իրա մարթու։ Մի քշեր իրան մարթի հետ քնած վախտը մարթը զարթնըմ ա, տենըմ ա, որ հ՚իրա կնիկը քամակը իրեն ա արել, էրեսը շուռ տվել էն դիհը, ձեն ա տալիս, ասըմ ա. — Է՜, թաքավորի ախչիկ, էտ ի՞նչ բան ա, հ՚էրեսդ շուռ ես տվել էն դիհը, քամակդ ինձ ես արել։

— Բա ի՞նչ անեմ, — ասեց ախչիկը, — մի կողքի հո ընչար լիս քնիլ ըլնիլ չի, էս կողքս թմրեց, դառա էն կողքիս:

Հ՚էքսի քշերը տեհավ որ էլեդ հ՚էրեսը շուռ ա տվել էն դիհը, քամակը հ՚իրան արել:

— Հը՜, թաքավորի ախչիկ, ըսօր ի՞նչ պատահեց:

— Սխալվել եմ, ներողութուն:

Էկավ հ՚էքսի օրը՝ էլեդ տեհավ, հ՚էրեսը շուռ ա տվել էն դիհը, քամակը իրան արել: Էլ խոսաց ոչ թաքավորի տղեն, ասեց. — Հա՜ ըստեղ մի բան կա։

Առավոտը քշերով վե կալավ, նետը քցեց քամակն ու գնաց: Ամարաթի դեմեցդեմ ձորի էն դիհը մի հ՚ախպուր կա, վրին էլ մի