Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/169

Այս էջը սրբագրված է

անըմ, էն տդեն իմ կնկա սիրողն ա, էտ տղեն քու կնկա սիրողն ա, դրանց իրավունքը տվի քեզ՝ դատի:

Դավրիշն ասեց. — Թաքավորի որթի, որ տվեցիր ինձ սրանց իրավունքը՝ ես էլ տվեցի քեզ, ո՛նց կդատես՝ դատի:

Թաքավորի որթին վե կալավ՝ ասեց. — Դավրիշի կնիկ, դու հըլա դավրիշի կնիկն իր՝ շլակին ման ածեց քեզ, բա դու ի՞նչ թահր իսան իր, որ տղին էլ բերիր մարթիդ շլակին նի հանեցիր։ Այ տղա, դու մեղ չունես, քեզ բերող ա ըլել, դու վեր, գնա:

Էս տղեն վե կացավ, գնաց, դավրիշի կնկան քաշեցին մեյդան, կտրտեցին։

Թաքավորի տղեն ղարձավ պառավին. — Պառավ, — ասեց, — ի՞նչ սիրտ ունեիր՝ էտ տղին բերեցիր իմ կնկանը շանց տվիր։ Տղա՛, դու վե կաց գնա՛, դու մեղ չունես, մեղը պառավինն ա, որ քեզ բերել ա:

Տղեն վե կացավ ու յալլա՜հ, թաքավորի տղեն բերուց պառավին կտոր-կտոր կտորեց։

Ետ դառավ հ՚իրա կնկանը. — Կնիկ, — ասեց, — քնզ ի՞նչ դատաստան անենք։

Ախչիկն ասեց. — Ես ի՞նչ անեմ, էտ պառավը գլխից հանեց, ես քեզ չէի ասըմ, թե էտ պառավին հ՚էրես մի տա, դրանից մեզ վնաս կհասնի, խի՞ չլսեցիր։

Տղեն ասեց. — Որ ըտենց ա՝ քու մեղքը բախշելու ա։ Դե՛, — ասեց, — կնիկ, գիտե՞ս ինչ կա, մենք էրկու ֆոքով էստեղ մնալով չենք կարա ապրիլ, հ՚արի, — ասեց, — ծանդրը թալանք, թեթևը վեր ունենք, էթանք մեր վաթանը։

Էկան, ծանդրը թողացին, թեթևը վե կալան, ընկան ճամփա, գնացին հասան իրենց երկիրը։

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքիցը իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ հ՚անգաջ դնողին: