Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/17

Այս էջը հաստատված է

Ետո ասեցին. — Ալո-Դինո, դու նի մի՛տ։

Ալո-Դինոյի կնիկն հ՚առաչ էկավ, ասեց. — Դու մննիլ մի՛, քեզ ֆորումը կթողան։

Ալո-Դինոն ասեց. — Բա իմ ախպերտինքը ծարավ մնա՞ն։ Ես մննիլ պըտե՛մ։

— Դե որ մննըմ ես, — ասեց, — առ իմ թաթմանիս մի հատը, պըհա մոտիդ, մըն էլ առ իմ ոննամանիս թայը, պըհա մոտիդ։ Ես թաքավորից կուզեմ իմ թաթմանիս ու ոննամանիս թայը, թե որ քթան բերին, կիմանամ որ դու ֆորից դուս ես էկել։

Ալո-Դինոն որ մտավ ֆորը, ախպերտինքը խորուրթ արին, որ Ալո-Դինոյին թողան ֆորի մեչ, որ չէթա թաքավորի կուշտը պարծենա, թե հ՚ինքն ա բերել Հազարան բլբուլը։

Ալո-Դինոյին թողին ֆորի մեչ, իրանք վե կալան Հազարան բլբուլն ու հարսներին, գնացին իրանց քաղաքի գլուխը, խաբար արին թաքավորին, թե աշկդ լիս՝ տղեքդ էկան։

Թաքավորը ոնց որ կարքն էր, հ՚իրա ժողովուրթը վե կալավ, էկավ տղեքանց հ՚առաչը, մենձ պատվով, հանդեսով տարավ տուն։ Տարավ տուն, հարցրուց. — Էս հարսները ո՞վ են։

Մենձ ախպերն ասեց.— Էս մինը իմ նշանածն ա, էս մինն էլ քու միշնեկ տղինն ա, էս էլ ղարավաշ[1] ենք բերել։

Ալո-Դինոյի կնիկն ասեց. — Թաքավոր, սուտ ա ասըմ, ես դրա կնիկը չեմ, ես տեր ունեմ։

Թաքավորն ասեց. — Որթի՛ք, ձեր միչին վեճ կա, ես հավատըմ չեմ, որ Հազարան բլբուլը դուք բերած ըլիք, էկեք բլբուլը խոսացրեք, որը որ խոսացրուց՝ նա՛ բերած կըլի։

Մենձ ախպերն ասեց. — Ե՛ս եմ բերել, կացեք խոսացնեմ։

Ասեց. — Դե՛ խոսացրու, թող մեր բախչեն կանանչի։

Մենձ տղեն էկավ, ասեց. — Բլբուլ ջան, խոսա՛, թող բախչեն կանանչի։

Բլբուլը խոսաց ոչ։

Միշնեկ տղեն էկավ, ասեց. — Թաքավորն ապրած կենա, դա՛ չի բերել, ես եմ բերել։

Ասեց. — Դե՛հ, որթի, դու խոսացրու։

Էկավ ասեց. — Բլբուլ ջան, խոսա՛, թող բախչեն կանանչի։

  1. աղախին