Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/171

Այս էջը հաստատված է

Մի ժամանակ որ ապրեցին, թաքավորի ախչիկը տեհավ, որ էտ պառվի տղեն էլ ախչիկ ա, գնաց մորն ասեց. — Ո՛չ դուք ըլեք, ո՛չ ձեր թաքավորութունը, որ ինձ տվիք մի ախչկա, նա՝ ախչիկ, ես՝ ախչիկ, բա ես ի՜նչ անեմ:

Մերը գնաց թաքավորին ասեց թե. — Ախչիկդ ըսենց գանգատվըմ ա:

Թաքավորն ասեց. — Բա ի՞նչ անենք, ա՜յ կնիկ, թե բերենք գլուխը կտրենք, ըլիլ չի, թե չկտրենք՝ մեր ախչիկն ա մնըմ ողորմելի. իլլաճ չկա, բերենք ղրկենք ընենց տեղ, որ փչանա:

Կանչեց փեսին, ասեց. — Որթի՛, պըտի էթաս Լյուլիզարի ախպորը բերես:

Ախչիկն էր, վե կացավ, գնաց Լյուլիզար ձիու մսրքըմը լաց էլավ:

Ձին լիզու էլավ, ասեց. — Ախչի, խի՞ ես լալի:

Ասեց. — Թաքավորը ինձ ղրկըմ ա, որ էթամ քու ախպորդ բերեմ, ես ո՞նց բերեմ:

Ասեց. — Ախչի, գնա՛ թաքավորիցը մի տկճոր հին գինի ու քիչ էլ բուրթ ուզա. էթանք, ես կբերեմ:

Տղեն գնաց թաքավորիցը գինի ու բուրթ ուզեց, առավ էկավ: Լյուլիզարին դուս քաշեց, նի էլավ, քշեց:

Գնաց հասավ մի ծովի ղրաղ:

Լյուլիզարն ասեց. — Ա՛խչի, վեր արի, էտ ախպրի ջուրը դարդակա՛, բուրթը խրա իրա ակը, գինին ածա հավուզը, դու տափ կաց: Իմ ախպերը ծովից դուս կգա, էտ գինին կխմի՝ կհարփի, էն ժամանակը դու դուս կգաս, կթռչես վրին, ինքը կտանի քեզ դըբա ծովը, դու կասես՝ «Քիրդ կանչըմ ա՜, հրե՜ն», նա իմ եննուցը կգա:

Տղեն գնաց բուրթը կոխեց հ՚ախպրի ակը, գինին լքցրուց հ՚ախպրի հավուզը, ինքը տափ կացավ: Ծովեղեն ձին դուս էկավ. ֆոտֆոտաց, ետ գինին խմեց՝ հարփեց, տղեն դուս էկավ, թռավ քամակը: Ձին վազեց դըբա ծովը, տղեն ասեց. «Քուրիկդ կանչըմ ա, հրե՛ն, հրե՛ն»։ Լյուլիզարն էլ առաչին հաղըմ էր: Ձին ետ դառավ դըբա Լյուլիզարը, միացան, իրար հետ էկան:

Տղեն բերուց ձին տվուց թաքավորին:

Թաքավորի ախչիկը եփ տեհավ տղին, էլեդ բարկացավ հոր վրին, ասեց. — Ո՛չ դու ըլես, ո՛չ քու թաքավորութունդ, ինձ ազատա՛ էս ախչկանից: