Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/175

Այս էջը սրբագրված է

Տղեն ասեց. — Սուրայի սովդաքյարի տղեն եմ:

— Հը՛, — ասեց, — ես քու հոր չրաղն եմ. էտ ի՞նչ ա պատահել, բոյիդ ղուրբան։

— Անցել ա, էլ քու տեհածը չկա:

— Ափսո՜ս, հազար ափսո՜ս, էլ զատ չունե՞ք։ Վա՜յ, վա՜յ, վա՜յ, էրնակ քոռացած ըլեի, ես տենեի ոչ մորդ հաց կիտելը: Վեր հ՚արի, էթանք ձեր տունը, քու մոր հետ խոսենք, քեզ վեր ունեմ տանեմ հետս, մի կտոր հացի տեր անեմ։

Վե կացան էկան տուն, բեռները գնացին։ Էկան տուն, մորը որ տեհավ՝ հ՚աշկերը դուս էկավ, էլ կարաց ոչ խոսալ։ Մի քիչ ետո հանեց ջիբիցը մի քանի ոսկի տվուց մորը, ասեց. — Նանի ջա՛ն, ես քու տղեն հետս կտանեմ, հոքուս պարտքը ըլի, որ մի կտոր հացի տեր անեմ, ձեր ամակը իմ վրին շատ ա:

— Դու գիտես, որթի, ամանաթ, ամանաթ, իմ տղեն քեզ ամանաթ։

Գնացին, հասան բեռներին, հ՚անցան գնացին մի քաղաք։ Մի քանի օր ընտեղ առուտուր արին։ Տեհավ սովդաքյարը, որ տղի խելքը հ՚ամեն բանի հասնըմ ա, շատ հ՚ուրախացավ, ասեց. — Աստծով ես սրան մի կտոր հացի տեր կանեմ։

Սովդաքյարի տղեն տեհավ, որ թե էս քաղաքըմը մի համբալ ըլի՝ բոլ փող կաշխատի։ Էկավ մուննաթ արուց սովդաքյարին, որ հ՚իրենց կացած օթախը էրկու տարի ժամանակի քրեհի տա հ՚իրեն, հինքը մնա էդ քաղաքըմը՝ փող աշխատի։

Սովդաքյարն ասեց. — Հ՚արի ինձ լսա, ինձ հետ էթանք, ես քեզ մի կտոր հացի տեր կանեմ։

Տղեն ասեց. — Ես խնթրըմ եմ, ինձ թող ըստեղ։

Տղին թողուց ընտեղ, հ՚ինքը բեռները բարցեց, գնաց։

Սովդաքյարի տղեն ասեց. — Էս քաղաքըմը ինձ մարթ ճանանչըմ չի, ես որ համբալութուն անեմ, ո՞վ ա ասելու թե Սուրայի սովդաքյարի տղեն ա, տսըլ[1] իմ տեղն ա։ — Գնաց մի փալան կարել տվուց, հ՚անց կացրուց մեչքը, գնաց ղանթարի[2] տակը կաննեց։

Մի ջհուդ էկավ ասեց. — Ա՛յ տղա, մի աբրշըմի թայ ունեմ, ի՜նչ տամ՝ տանես մեր դուքանը։

  1. Իսկական, (ծանոթ. կազմողի):
  2. Հասարակական կշեռք, (ծանոթ. բանահավաքի):