Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/176

Այս էջը սրբագրված է

— Էրկու մաջիթյա[1]:

— Լա՛վ, — ասեց, — տար:

Առավ շալակը, ջհուդը ընկավ հ՚առաչը, տղեն եննուցը. ջահել վախտը, ուժը վրեն, թռցրուց։

Մըն էլ տեհավ էն դհիցը մի մարթ էկավ, ասեց. — Ջհո՛ւդ, մեր հաշիվը ընչանք ե՞փ մնա։

Խոսքը հ՚իրար հասավ, տվին ջհըդին սըպանեցին, հ՚իրար խառնըվեցին, թայը մնաց տղի շալակին. վե կալավ բերուց հ՚իրա օթախը:

Ըտենց հ՚ամեն օր միալար բանըմ էր էտ տղեն, օրական մի երկու մաջիթյա առնըմ։

Հ՚արի տես, որ էտ քաղաքի թաքավորին մի հատ ախչիկ ուներ, քառասուն հատ էլ ջառյա ուներ։ Հ՚արի տես, որ հա՛մ նազրի հ՚աշկն էր էտ ախչկա վրեն, հա՛մ վազրի։ Նազիրը գնաց մի անաստված պառավ քթավ, ասեց. — Վազիրը կուզի թաքավորի ախչիկը առնի հ՚իր տղին, ի՞նչ կուզես՝ կտամ, որ քանդես, իմ տղին առնի։

Պառավն ասեց. — Ես ընչանք հ՚իրիկուն ման եմ գալիս շինած բան քանդելու հըմար, էտ իմ բանն ա։ Դե գնա ինձ հըմար մի ձեռք շոր առ, մի քյահրպար տերողորմյա առ, առնեմ ձեռս, էթամ։

Նազիրը գնաց մի ձեռք շոր առավ, մի երկար քյահրպար տերողորմյա առավ, բերուց տվուց պառավին, պառավը հաքավ, տերողորմեն առավ ձեռը, գնաց թաքավորի բալկոնի տակը, կաննեց, ասեց. — Ա՜խ, թաքավո՛ր, իմ հ՚աշկերը դուս գա, որ դու բանից խաբար չես։

Թաքավորը տեհավ, որ մի պառավ կնիկ բալկոնի տակը հ՚իրան-հ՚իրան խոսում ա, կանչեց վիրև, ասեց. — Էտ ի՞նչ ախ ու վախ էր։

Ասեց. — Թաքավո՜ր, յարաբ բանից խաբա՞ր ես:

— Ի՜նչ ա էլել, նանի ջա՛ն։

— Քու ախչիկը օրը հազար տղի հետ նստըմ ա կաննըմ, բա դու ի՞նչ թավուր նամուս ունես, որ թողըմ ես։

— Ի՞նչ ես ասըմ, նա՛նի։

— Արդար եմ ասըմ, իմ նամուսը վեր չի կալնըմ, էկա քեզ հ՚իմաց տվի, ինչ ուզըմ ես արա՝ դու գիտես, ես էլ ծեր կնիկ եմ, իմ

  1. Արծաթյա դրամ, 1 ռ. 80 կ. արժեքով, (ծանոթ. կազմողի)