Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/180

Այս էջը սրբագրված է

Գյամին հասավ ծովի կեսը, գյամչու միտքը փոխվեց. էկավ դըբա ախչիկը:

— Ի՞նչ կա գյամչի:

— Օխտը տարի ա կնիկս մեռել ա, կնկա կարոտ եմ մնացել, հ՚արի՛ մի թիչ քեֆ անենք:

— Ամոթ քեզ հըմար, գյամչի, մարթ է՞լ արեն ծովի միչին էտ թավուր բան կանի. էն ա որ ես քեզ պըտի առնեմ, կէթանք ձեր տուն, կկանչես մարթիկ, կպսակվենք:

Գյամչին ամանչեց, տազ արուց։

— Ի՞նչ ունես ըսկի, գյամչի, — ասեց ախչիկը։

— Քեզ նման մի հատ ախչիկ ունեմ հասած, ա՜յ ախչիկ ա հա՛, ա՛յ ախչիկ ա հա՛:

Էկան ծովի ղրաղը դուս էկան, ախչիկն ասեց ղայըղչուն. — Գնա ախչկանդ վե կալ բե իմ կուշտը, դու գնա՛ տերտերին հ՚իմաց տու, գա պսակվենք:

Ղայըղչին գնաց հ՚իրա ախչիկը բերուց, դրեց թաքավորի ախչկա կուշտն ու հ՚ինքը ետ դառավ, գնաց դըբա տերտերին։

Թաքավորի ախչիկն ասեց. — Ախչիկ ջա՛ն, ըսկի գայմի քշել գիտե՜ս։

— Էտ իմ գործն ա, շատ վախտ ես եմ քշըմ։

— Դե հ՚արի էթանք մի քիչ ման գանք՝ գանք։

Ելքանը[1] սարքեցին, դըբա գլխավիրևը գնաց գյամին։

Գյամչին տեհավ, որ ո՛չ ախլիկ կա, ո՛չ կնիկ, ո՛չ էլ գյամի: Էտ գյամին գնաց կաննեց թաքավորի սընըռըմը դուս էկավ։ Գյամին կաննացրին։ Կայեն թաքավորը եռեսունութը ախչիկ ուներ, էրկուսը պակաս էր. Որ քառասունը թամամեր, որ էթար պսակվեր։ Ուրախացան, ասեցին էրկուսն էլ աստված ղրկեց։ Էկան, որ տանեին թաքավորի կուշտը՝ թաքավորի ախչիկն ասեց. — Մենք ծովի ախչկերք ենք, էկել ենք թաքավորի հըմար, գնացեք թաքավորի 38 ախիկն էլ բերեք, մի քիչ ծովի վրա ման գանք, ետո գանք էթանք պսակվենք։

Գնացին թաքավորի եռեսունըութ ախչիկը բերին. մտան գյամին, թաքավորի ախչիկը քշեց գյամին։ Գյամին գնաց դեմ առավ մի մեշի:

  1. Առագաստ, (ծանոթ. բանահավաքի):