Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/187

Այս էջը հաստատված է
14. ՄՈԻԽՍՈԻ ՀԵՔԻԱԹԸ

ՄՈՒԽՍՈՒ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով կար մի քյասիբ մարթ, ըտրան ուներ էրկու տղա, ինքն էլ հիվանդ էր. կանչեց իրենց գեղի վարժապըտին, ասեց.— Վարժապետ ջա՛ն, ղու լավ մարթ ես, ես մեռնըմ եմ, իմ տղեքս տալիս եմ քեզ, ինչ անըմ ես արա իմ տղեքանցը։

Վարժապետն էլ դրա տղեքանցը բերեց դաս տվեց։ Դրա մենձ տղեն լավ էր սովորըմ, լավ տղա դուս էկավ, հըմա պուճուր տղեն թամբալ էր, փուչ դուս էկավ։

Պուճուր տղեն էկավ մենձ ախպորը ասեց.— Ես բաժանվըմ եմ։

Ասեց.— Բաժանվըմ ես՝ բաժանվի։

Վարժապետը էկավ բաժանեց։ Պուճուր տղեն իրա փայը առավ գնաց։ Մենձը մնաց իրա տանը։

Վարժապետը ասեց.— Պըտի էթամ քեզ հըմար ախչիկ ուզեմ, պսակեմ:

Ասեց.— Դու գիդաս, ա՛յ վարժապետ։

Վարժապետը վե կացավ գնաց մի պառավի տուն, որ ըտրա ախչիկը ուզի էտ տղին։ Գնաց տեհավ, որ պառավի ախչիկը նստած ավետարան ա կարթըմ։ Տեհավ ախչիկը հա՛մ կարթըմ ա, հա՛մ լալիս ա, հա՛մ ծիծաղըմ ա։

Ասեց.— Պառա՛վ, ես էկել եմ քու ախչիկը ուզեմ իմ տղին։

Ասեց.— Լավ ես արե, որ դու կուզես՝ ես էլ կտամ։

Էկան էտ ախչկան պսակեցին, բերին էտ տղի տունը։