Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/192

Այս էջը սրբագրված է

Ասեցին. — Ըտրան վե կալեք, տարե՛ք կոխեք մի մութը զաղա, որ ո՛չ էրթիկ ունենա, ո՛չ փանջարա:

Է՜, էտ քաչալին, տարան կոխին մի մութ զաղա։

Ըլեդ էկան իրանց դովլաթ ղուշին քցեցին. էտ անդերի դովլաթ ղուշին՝ ինչքան քցեցին, էկավ էտ զաղի կտրանը կաննեց։

Վե կացան ասեցին. — Ախպե՛ր, մեր թաքավորացուն էտ ա որ կա, բերեք էտ մարթին դնենք թաքավոր, բալի աստված ա ղրգել։

Գնացին զաղիցը հանեցին, ասեցին. — Ա՛յ տղա, դու մեր թաքավորն ես, — բերին քաչալին դրին թաքավոր։

Էկավ գլխի զառինը վե կալավ՝ նստեց թաքավոր: Էտ ախչիկը ընենց մի անըմներ ետ քցեց, որ էլ չեմ կարա ասեմ: Էտ ախչիկ թաքավորը քնեց, մի էրազ տեհավ: Էրազըմը տեհավ, որ էրկու աղունիկ էկան կաննեցին ակուշկին, էտ աղունիկները ըտրան ասեցին. — Ա՛յ թաքավոր, մենք մի շուշա դեղ ենք բերել, մեր բմբլներիցն էլ էրկու հատ վե կքցենք, դու ըտոնք վե կունես, աշխարի տակին ինչքան կոնդ կա, կուր կա, էս բմբլներով դեղը քսես, կլավանան։

Էտ առավոտը թաքավորն աշխարի տակին ինչքան կոնդ կար, կուր կար, կանչեց: Էկան թոփ էլան: Մուխսին իրա ախպորը վե կալավ բերեց, թաքավորի տղեն իրանց վեզրին բերեց, չոբանի հերը՝ չոբանին բերեց։

Էտ ախչիկ թաքավորը ըտոնց որ տեհավ, էն հադաղը ճանանչեց։

Առաչ մուխսուն կանչեց, ասեց. — Բեր ախպորդ,— ասեց,— ա՜յ տղա, էտ ցավը ո՞րդի քթար, ասա տենանք։

Էտ տղեն իրա գլխի էկածը պատմեց:

Թաքավորն ասեց. — Դրուստն ասա, էտ հարսիդ հետ հո ուրիշ թավուր չվարվեցիր։

Ասեց. — Երկի՜նք, Գետի՜նք վկա, որ չէ։

Ասեց. – Լսեցի՞ք, ա՛յ ժողովուրթ:

Ասեցին. – Հա՛։

Ասեց. — Դե՛, դու դենը կաննի։

Ասեց. – Վեզի՛ր, դե դու արի։

Է՜, վեզիրն էլ պատմեց իրա գլխի անցանքը։

Ասեց. — Վեզի՛ր, էն ժամանակը հո դու էն ախչկա հետ ուրիշ թավուր չվարվե՞ցիր։

Ասեց.– Չէ՛ , ասսուն էլ հայտնի ա։