Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/193

Այս էջը սրբագրված է

Ասեց. — Լսեցի՜ք, ժողովուրթ:

Ասեցին. — Լսեցինք:

Ասեց. – Դե՛, դու էլ ղրաղ կաննի:

Նա էլ ղրաղ կաննեց:

Ասեց. – Չոբան, դու արի։

Չոբանն էկավ։

Ասեց. – Չոբան, քու ցավն ընչի՞ց ա պատահե:

Էն էլ պատմեց էլեդ իրա գլխի անցանքը:

Ասեց. – Չոբան, դրուստն ասա, էն ախչկա հետ հո ուրիշ թավուր չվարվեցիր։

Ասեց. — Չէ՛, աստված էլ գիտա, չէ՛:

Նոր ըտեղ բերեց դեղը քսեց չոբանի ջանը, չոբանը սաղացավ գնաց։

Վեզիրին էլ քսեց, վեզիրն էլ լավացավ, ասեց. — Դե դու էլ գնա։

Կանչեց իրա տեքորը, ասեց. — Արի՛:

Էկավ։ Դեղը քսեց, դա էլ լավացավ։ Որ լավացավ, ասեց. — Դե՛ մուխսի, ա՛ռ ախպորդ գնա։

Մուխսին շվարեց, ասեց. – Դու ի՞նչ իմացար թե ես մուխսի եմ։

Ասեց. – Ոնց չիմանամ, չէ՞ որ դու իմ մարթն ես. ես քու կնիկն եմ։ Արի՛ դու նստի թաքավոր, ես էլ կըլեմ թաքուհի։

Նորից ըտե օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, առոք-փառոք պսակեցին։

Ըտրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսուց իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ անկաջ անողին: