Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/198

Այս էջը սրբագրված է

Վեր են կենըմ էթըմ տուն։

Ջումշուդը մորն ասըմ ա. — Ա՛յ մեր, Խուրշուդը մի լավ ձուկը կալավ, քցեց ծովը, ես թողըմ չի, շա՜տ լավն էր։

Մերը ասեց. — Բան չկա, հենց իմանանք՝ էտ էլ կերանք։ Ձկան սայիցը[1] մին օր էլ աստված մեր բանը կհաջողացնի։

Էքսի օրը էլի էթըմ են չանգալ քցելու, մի դավրեշ գալիս ա ծովի գրաղիցը Խոլրշուդին վեր ա ունըմ, փախչըմ։

Ջումշուդը լաց ա ըլըմ, էթըմ ա տուն, մորն ասըմ ա. — Խուրշուդին դավրեշը տարավ:

Մեր ու տղա նստըմ են լաց ըլըմ։

Դավրեշը, որ Խուրշուդին փախցնըմ ա, տանըմ ա մի զաղի հ՚առաչի վեր ա դնըմ, ասըմ ա.— Գիդա՞ս քեզ ընչի հըմար եմ բերե։ Բերել եմ, որ էս զաղի միչիցը էն էրևացող շամադանը հանես։

Խուրշուդը էթըմ ա շամադանի կուշտը, շամադանը վեր ունըմ, որ դուս բերի, բերըմ ա զաղի դուռը, էլեդ թռչըմ ա՝ էթըմ հ՚իրա տեղը։ Չորս օր, հինգ օր չարչարվըմ ա, չի կարըմ դուս բերի. վեր ա կենըմ էթըմ ա ծովի ղրաղը ման գալի։

Էն օրվա հ՚իրա կալած նախշուն ձուկը գալիս ա ծովի ղրաղը, ասըմ ա. — Ա՜յ տղա, խի՞ ես ըստի բանդ էլել։

Ասըմ ա. — Ի՜նչ անեմ, դավրեշը ինձ բերել ա ըստի, ասըմ ա զաղի միչի շամադանը պըտի հանես, որ չհանես՝ քեզ կսըպանեմ։

Ձուկը ասըմ ա. — Կէթաս էտ դավրիշին կասես. «Կէթաս օխտը սելի զդար իլղունի ու փալուդի չոր ցախ կբերես, զաղի դռանը կկիտես, դու մի տասը վերստ կհեռանաս», եննա դու էտ ցախը կվառես, նի կմտնես զաղեն, շամադանի բլանիքը, կողքին մի քար կա, քարի տակին ա, վե կունես, շամադանը կքանդես, կլըցնես աղլըխի մեչը, մի պուճուր, ըսդար փետ էլ հետն ա, դուս կգաս ու քեզ կքցես ծովը, դավրիշը ետևիցդ կվազի, որ քե կալնի, կգա կընկնի կրակի մեչը՝ կերվի, էլ վախես ոչ, որ ընկնես ծովի մեչը։

Տղեն ձկան ասածը էթըմ ա դավրիշին ասըմ ա. — Դա՛վրիշ, պըտի էթաս, օխտը սել ցախ բերես, փալուդի ու իլղունի, բերես զաղի դռանը կիտես, դու մի տասը վերստ հեռանաս, որ շամադանը քեզ տենալուս փախչըմ ա, որ ես էտ կրակն անեմ, կրակի ուժովը նի մտնեմ ղազեն, շամաղանը հանեմ:

  1. ձկանն արած լավության փոխարեն, (ծանոթ. բանահավաքի)