Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/200

Այս էջը հաստատված է

Առավոտը վե կացան ախչկերքը, էկան տեհան բաղի մի դիհը տրորած, ջարթած ա. Հ՚էքսի քշերը էլի տղեն սարքեց շամադանը, էլի ըտենց քեֆ անողները սկսեցին քեֆը, ախչիկը էլի կարեցավ ոչ բռնի տղին։ Տղեն էլի շամադանին տվուց խափանեց, էլի մտավ ջրի ծակը։ Հ՚էքսի քշերը ախչկա ջանին հասավ, տղեն որ սարքեց շամադանը, սարքեց քեֆ անելը, թաքավորի ախչիկը շորերը հանեց, ոնները հանեց, որ քոլի չկպչի՝ ձեն հանի, սուս ու փուս էկավ, տղին բռնեց։ Վե կալավ տարավ իրա օթախը։

Տղին ասեց.— Դու իմ բաղին էս զդար վնաս ես տվե, պըտի ջառմեն տաս։

Ասեց.— Ախչի, ի՞նչ ես ասըմ, ես ի՞նչ եմ արե, ի՞նչ ունեմ, որ ջառմեն տամ։

Ախչիկը տեհավ տղեն իրա արածը պահըմ ա.— Դե,— ասեց,— բան չկա, ա՜յ տղա, էտ հնարը սարքի, մի քիչ քեֆ անենք։

Տղեն սարքեց, հաղացին, քեֆ արին։ Տղին հարփացրուց ախչիկը, շամադանը ձեռիցը առավ, տվուց մի նոքարի շլակ, ասեց.— Տարեք էս տղին դեն քցեք:

Տարան դեն քցեցին տղին։

Լիսացավ, տղի ուշքը գլուխն էկավ, վե կացավ տեհավ, որ ո՛չ շամադան կա, ո՛չ բան։

Տղեն գժվեց, գնաց նի էլավ սարը, մի պուճուր խուրջին վե կալավ, մըն էլ մի դվիթ ղալամ[1], ընկավ էտ սարի մեչը, ծաղիկ քաղեց, քոլ քաղեց, ընկավ ման գալու, ասըմ էր. «Հեքիմ եմ, ջառահ եմ»։ Մի՛ ասի, ախչիկը ուզըմ ա շամադանիցը բան հանի, թաքավորին, թաքուհուն ուրախացնի, չի հասկանըմ, որ շամադանին տալիս ա, դուս ա գալի հարիր արաբ, քուրդ, դագանակները ձեռներին, տալիս են էտ թամաշավորին, թաքավորին, թաքուհուն, ջարթ ու խուրթ անըմ։

Էտ տղեն որ ման ա գալի, ասըմ ա. «Հեքիմ եմ, ջառահ եմ», լսըմ են մարթիքը, խաբար են տանըմ թաքավորին, ասըմ են ըսենց մի տղա կա, ասըմ ա՝ «Հեքիմ եմ, ջառահ եմ»։

Թաքավորը ասըմ ա.— Գնացեք, բերեք էտ տղին, բալի մեզ լավացնի։

  1. Թանաքաման, (ծանոթ. բանահավաքի)