Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/207

Այս էջը հաստատված է

Թաքավորի էն էրկու տղեքը էլան կարքին տղեք, ման ին գալի քուչեքումը:

Մի օր էլ մի մարթ ասեց թաքավորին․— Թաքավորն ապրած կենա, բա դու ասըմ ես՝ թե տղեքդ քցըմ ես ծովը, բա հրեսիկ ըստոնք ո՞ւմ տղեքն են:

Ասեց.— Դրո՞ւստ էտ իմ տղեքն են։

Նոր որ իմացավ թե դրուստ իրա տղեքն են, ասեց.— Գնացեք, բռնեք, բերեք քյալլա անեմ:

Էտ էրեխեքանց չկարացին քթնեն:

Նոր ըտե էրեխանց մերը որ իմացավ, թաքուն քշերը կանչեց իրա էրեխանցը:

— Է՜,— ասեց,— ա՜յ որթիք, ձեր անիրավ հերը ձեզ քյալլա կանի:

Բերեց ըտե իրանցու գյորա փող տվեց, ասեց.— Գնացե՛ք ձեզ հըմար ուրիշ տեղեր ապրեք, ստերանք ըսկի միք էլ էրևա:

Էտ էրեխեքն ին՝ ընկան, ղարիբ էրեխա, խամ էրեխա, երկիր չեն գիտա, քաղաք չեն գիտա, գնացին մտան մի մեջի մեչ. էտ մեջի միչին ման էկան դես, ման էկան դեն, տեհան՝ օ՛հ, հրես ըստե մի զաղա կա. մտան էտ զաղեն:

Էտ էրեխեքն իրանց հըմար գնացին քաղաքիցը պղինձ, բան առան, իրանց ինչ որ հարկավոր էր, ըտեղ ապրեցին մի առժամանակ:

Նորից գանք խաբարը ո՞ւմից տանք՝ քվորիցը:

Դրանց քիրն էլ էլել ա մի կտրքով սիրուն ախչիկ, էթըմ ա ուսումնարան, գալի:

Դրանց էլ ունեն մի հատ բուլի[1], դվորն էտ ախչիկն էթըմ ա՝ դա էլ հետն էթըմ ա:

Էտ ախչիկը մի օր ուսումնարան գնաց, ընդե իմացավ, որ մի բան ա կորել, ախչկերքն իրար վրա են քցում: Էն ասըմ ա. «Դու ես վե կալել», էն ասըմ ա. «Դու»:

Սաղ էլ իրանց ախպոր արևո՛վը երթվըմ են թե.— Մենք չենք արե:

  1. Հնդուհավ, (ծանոթ. բանահավաքի)