Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/208

Այս էջը հաստատված է

Էտ ախչիկն էլ, չունքի ախպեր չուներ (ինքը չէր իմանըմ, թե ունի)[1], ասեց.— Իմ բուլու արևը վկա, որ ես խաբար չեմ:

Ըտիան ախչկերքն ասեցին.– Ը՛հ, վա՜յ քու գլխին, իրա ջիվան ախպերտինքը թողել ա, բուլու արևովն ա երթըմ ուտըմ:

Ըտա թե.— Ա՛խչի, ինձ ախպեր ո՞րդիան ա:

Ասեց.– Բա, ֆողը գլխիդ, դու էրկու ախպեր ունեիր, հերդ սուրգյուն ա արե. գնացել են, էն դհերըմն են ապրըմ:

Էտ ախչիկը վե կացավ լաց ըլելոն ետ դառավ դըբա տուն. էկավ ասեց.— Ա՛յ աղի, բա դու ասըմ ես՝ ախպեր չունեմ, բա հրե խալխի ախչկերքը խի՞ են ասըմ. «Քեզ էրկու ախպեր ունես, հերդ սուրգյուն ա արե, գնացել են, կորել են»: Ա՛յ մեր,— ասեց,— ես պըտի էթամ,— ասեց,— որդե ըլի իմ ախպորտանցը պըտի քթնեմ:

— Ա՛յ որթի,— ասեց, — եսի՞մ քու ախպերտինքը սա՞ղ են, թե մեռած:

Ախչիկը անգաջ չարեց, թողաց ու գնաց:

Էտ ախչիկն էր՝ գնաց, գնաց, վերչը անկարծ ընկավ էն մեջի մեչը, որ ախպերտինքը գնացել են:

Գնաց մտավ դուզ էն զաղեն, որդի ախպերտինքն ին ապրըմ:

Ախպերտինքն էլ էտ օրը գնացել ին ավղուշ. ըտա տեհավ մարթ չկա, հըմա ապրելու ամեն սարքը ընդի կա:

Էտ ախչիկն էր՝ վե կացավ, ասեց.— Հըմի ումն ըլնըմ ա ըլի,— ու ավլեց, բանըման էփեց, մըն էլ տեհավ հրես դռնիցը մարթի ձեն ա գալի, փախավ մտավ մի քունջ, տափ կացավ:

Է՛հ, ախպերտինքն ին՝ էկան մտան նեքսև, տեհան որ հրես ամեն բան շինած պատրաստած, կիրակուրն էլ էփած, համա մարթ չկա. նստեցին ըտե կերան պրծան, սկսին իրար միչի խոսալը. մեկն ասեց.— Ա՛յ ախպեր, էս զաղին տեր ունի:

Համա էլ անգաջ չարին, վե կացան քնեցին:

Լիսը բացվեց, ախպերտինքը վե կացան, շորները հաքան:

Պուճուրն ասեց.— Ա՛խպեր, ես ըսօր ըստի պըտի մնամ, հըլա տենամ ո՞վ ա գալի ըստի:

Մենձը վե կացավ գնաց, պուճուրը մնաց:

  1. Փակագծում առնված բացատրությունը բանասացինն է, (ծանոթ. կազմողի)։