Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/209

Այս էջը հաստատված է

Մնաց, իրիկնապահը թեքվեց, ախչիկը դուս էկավ, ասեց.— Հըմի էլ էն տղեքը կգան, հացըմաց շինեմ, թո գան ուտեն:

Էտ ախչիկն իր փեշերը քշտեց, օթախն էր սրփըմ: Տեհավ հրես, ըհը՛, մի տղա նի մտավ զաղեն:

Գնաց էտ ախչըկանն ասեց.– Ա՛խչի, դու էտ ի՞նչ ախչիկ ես, էկել ես ըստի:

Ասեց.— Ախպեր ջան, ես քու քիրն եմ:

— Ո՞նց թե քու քիրն եմ, ինձ ախր քիր չունեմ:

Ըտե ախչիկը նստեց պատմեց, որ ինքը մի հեր ունի, իրա տղեքանցը ծովն էր քցըմ, ախչիկը պահըմ էր.– Հըմի ախպեր ջան, ես լսել եմ, որ նա իմ ախպորտանցը դուս ա արե, ես էլ ինադ եմ արել, վեր եմ կացե էկե:

Նոր ըտե իրար փթաթվեցին ու լաց էլան:

Իրիկունը դրանք նստած ին, էն ախպերն էկավ. է՛հ, էկավ տեհավ ա՛յտա հրես մի հրեշտակի նման ախչիկ ընդե նստած:

— Բար՚իրիկուն ձեզ:

— Ա՚սսու բարին:

— Է՛հ,— ասեց,– ախպեր ջան, էս ախչիկն ի՞նչ ախչիկ ա:

Ըտե քիրը լաց էլավ. նոր էն մի ախպերը պատմեց թե հալ-հալբաթ՝ էտ մեր քիրն ա. նոր ըտե ըտրանք իրար շլնքով ընկան, կերան խմեցին, վե կացան քնեցին:

Առավոտը քշերհանա ախչիկը վե կացավ ախպորտանցիցը թեզ, ասեց.– Յավաշ մի ջուր դնեմ, ախպորտանցս շորերը լվանամ:

Նոր ըտե ախպերտինքն էլ վե կացան, շորները փոխեցին որ լվանա. հաց կերան ու գնացին ավղուշ. ախչիկը ախպորտանց ջեբերը ման էկավ, որ տենա հո բանըման չկա, որ լվանալուս չկորչի. մենձ ախպոր ջիբին մի հատ մերջան քթավ: Ախչկա ձեռները թամուզ չէր, ասեց.— Յավաշ դնեմ բերանս, ձեռներս լվանամ նոր կպահեմ:— Արի տես, որ ձեռները լվանալուս մերջանը կուլ գնաց:

Նոր ըտե ասեց.— Հըմի ինչ անենք, մի մերջան ա էլի, ի՞նչ պըտի անի ինձ որ:

Մնաց, մի քանի ժամանակ անց կացավ, ախպերտինքը տենըմ են, որ, ա՛յտա, քիրը ավալվա քիրը չի, էրկուֆոքսացել ա:

Էկավ մի օր պուճուր ախպերն ա.— Ա՛յ քիր, դու արի դրուստն ասա, թե քու կուշտը մարթ չի գալի, էտ դու խի՞ ես էրկուֆոքիս: