Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/211

Այս էջը հաստատված է

խառնըմ են, դատ են էփըմ: Էտ էրեխեն որ ըտրանց տեհավ, մոտ չգնաց, հեռու կայնեց: Դրանք մի խնձոր հանին, քցին, որ էրեխեն խափվի էթա, որ ըտրան բռնեն. էրեխեն էր թռավ, բռնեց ու ալբիալը փախավ, տարավ էտ խնձորը քցեց պուճուր քեռու ջեբն ու ետ դառավ. չունքի ըտոնք քնած ին, էլեդ էկավ էտ դևերի կուշտը, հասավ օջաղիցը մի կրակ վե կալավ ու ձեռին հաղացնըմ էր:

Էտ դևերը զարմացան, ասին.— Ա՛յտա, էս իսան չի, էս հրշտա՞կ ա, էս ի՜նչ ա:

Ըտե դևերը կանչին, ասին.— Արի, արի, դու մեր ախպերն ես, արի:

Էտ տղին կանչին ու ասին.— Ա՛յ տղա, դու ղոչաղ տղա ես էրևըմ, կա՞րաս էթա Չինմաչինի թաքավորի ախչիկը բերի մեզ հըմար:

Ասեց.— Խ՞ի չեմ կարա,— ասեց,— դուք տեղը շանց տվեք, էթամ բերեմ, էտ հենց իմ բանն ա. էկեք է՛թանք, ախպեր ջան:

Էտ քառասուն դևերն էտ տղին վե կալան ու գնացին, գնացին մտան Չինմաչինի թաքավորի քաղաքը. շանց տվին էտ դևերը թաքավորի պալատը, ասին.— Է՛ս ա:

Էտ Մերջանը դևերին ասեց.— Գնա՛ցեք, քառասուն թամլամեխ բերեք, մի հատ էլ չակուջ:

Բերին տվին դրան. դա տվեց պալատին ու նի էլավ. նի էլավ, հասավ բալկոնին:

— Դե՛,— ասեց,— դևե՛ր, ինձ հետ նի՚լեք, էկեք, որ ինձ օգնութուն անեք, էտ ախչիկը հանենք:

Համա որդիա՛ն, սաղ նի՚լան ու վեր ընկան, սատկեցին, նոր էրկուսն անջախ հասան իրան, էտ էրկսին էլ ինքը տվեց, վե քցեց:

Ինքը գնաց մտավ թաքավորի պալատը, գնաց տեհավ որ թաքավորի կնիկը ընած ա. բերեց էտ թաքավորի կնկա շամադանները փոխեց՝ գլխավիրևինը տարավ ոնների դիհը, ոններինը տարավ գլխավիրևինը. մտավ էն դըհի օթախը, տեհավ ընդի թաքավորն ա քնած, դրանն էլ փոխեց, թագն էլ վե կալավ ու պահեց:

Գնաց մտավ էն դհի օթախը, տեհավ թաքավորի ախչիկը քնած ա. ա՛խչիկ, քու տունը քանդվի, ոնց որ մի հուրի մալաք. էկավ դրանն էլ փոխեց, ախչկա մատիցն էլ մատանիքը հանեց, դրեց իրա մատը, ըտե ախչկանն էլ պաչեց ու դուս էկավ, վեր էկավ էլեդ գնաց: