Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/222

Այս էջը հաստատված է

Արաբը դրան տարավ գոմը։ Մի երկու սհաթից ետով թաքավորը կանչեց, ասեց.— Ի՞նչ արիր:

Ասեց.— Տա՛րա, քցե՛ցի ծովը:

Ասեց.— Լավ արիր:

Էկավ մութը մթնեց, արաբը գործից պրծավ, էտ թաքուհուն վե կալավ, նի հանեց ձին, տարավ Ծաղկեվանքու սարը, հասավ էն զաղեն, որ էրեխեն միչին ա, ասեց.— Վե՛ր հ՚արի ըստի:

Թաքուհին խնթրեց արաբին.— Թե ինձ սըպանես՝ արա՛ ֆողի տակը, իմ ջանդակս զուրդ[1] ու ղուշ չուտի:

Վեր էկավ, տարավ էտ զաղեն, ասեց.— Դու ինձ քիր, ես քեզ ախպեր, քու քվորտինքդ են նախանձել քեզ, դու թուլա չես բերել, էս քու Ոսկե քաքուլ տղեն ա, ապրի ըստի, ես քեզ կպահեմ ինձ քիր:

Արաբը թաքուհուն թողեց ըտի, հ՚ինքն էկավ էլի հ՚իրա ծառայութունին: Ցերեկը ծառայըմ էր թաքավորին, քշերը օգնըմ էր թաքուհուն՝ հաց, շոր կրըմ էր թաքուհուն:

Պահեց ըտի տասնըչորս տարի: Տասը տարեկան վախտը թաքուհին խնթրեց արաբին, որ տղի հըմար մի նետ ու անեղ բերի: Արաբը բերուց, տվուց տղին, որ ավղուշ անի: Էտ տղեն հ՚իրա հըմար ավղուշ էր անըմ. հ՚ինքն էլ, հ՚իրա մերն էլ մարալի փոստ ին հաքել, հ՚իրա գլուխն էլ ոչխարի ղառին էր պրծացրել, որ ճանանչեն ոչ։ Միայն շատ հ՚իմաստուն տղա էր. է՜, Սողոմոնից հ՚իմաստուն էր:

Դա թող ըտի ապրի ընչար տասնըհինգ տարեկան դառնալը: Մենք խաբարը տանք թաքավորիցը:

Թաքավորը կանչեց արաբին.— Արաբ, հ՚արի՛ ըստի:

Արաբն էկավ, գլուխ տվեց, կաննեց:

Ասեց.— Գնա էրկու ձի սարքա՛, էթանք մի քիչ ման գալու, սիրտս շատ նեղանըմ ա:

Արաբը էտ հրոպպումը պատրաստեց էրկու ձի, բերուց ընտի կաննեց: Թաքավորը դուս էկավ, նստեցին ձիանը, հ՚իրանց նետը, անեղը վե կալան, գնացին ման գալու:

— Արաբ, բա՛ դվո՞րն էթանք:

  1. Գայլ, (ծանոթ. բամահավաքի)