Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/225

Այս էջը հաստատված է

Թաքավորը, թաքուհին, Ոսկե քաքուլ տղեն, հ՚իրա ղուշը էկան տուն: Հ՚աշկալիս էկողներն էկան, գնացին, էկան, գնացին, մինը գալիս էր, հազարն էթըմ:

Արանքը քաշեց մի ութ օր. էրկու քիրը մինը մընի հետ խոսացին, ասեցին.— Էթանք մեր քվորը տենենք, մենք արել ենք, հ՚ինքը անիլ չի:

Սևերես վե կացան էկան, մտան թաքավորի օթախը, ղուշը տենելուն պես՝ շուշեն ջարթեց ու փախավ:

Ոսկե քաքուլ տղեն լաց էլավ, ասեց.— Վա՜յ, իմ ղուշը կորավ:

Թաքավորն ասեց.— Լա՛ց մի ըլիլ, ղուշդ կբերեմ:

Տղեն ձենը կտրեց ոչ: Թաքավորն ասեց էտ երկու կնկանը.— Ըզդար ժողովուրթ էկավ, ղուշը փախավ ոչ, դուք էկաք՝ փախավ. գնա՛ցեք կորեք, էլ ըստի գաք ոչ:

Էտ կնանիքը թողին, գնացին: Տղեն ձենը կտրեց ոչ: Պողոսն ու Պետրոսը էկան կաննեցին թաքավորի հ՚առաչը՝ ասեցին.— Մենք կէթանք, մեր ախպոր ղուշը կբերենք, թող լաց չըլի:

Ասեց.— Դե՛ գնացեք, բերեք:

Մենձ ախպերը քառասուն ձիավորով գնաց, որ ղուշը բերի: Գնաց մի հ՚իրիկվա մանկղբլըմը վե էկավ. որ վե էկավ, կիրակրվեցին թեք ընկան քնեցին: Քշերվա մի վախտին մի հավարի ձեն էկավ, վե կացան, ասեցին թե.— Մարթ թալանեցին, վե կացեք, էթանք:

Սի մանկղիլ գնացին, կաքավի ձեն էկավ, քառասունը մին ֆոքին դառան քար, մնացին ըտեղ. թաքավորի տղեն էլ քար էր դառել, համա հ՚աշկի մինը լիս էր՝ տենըմ էր ինչ ա գալի, էթըմ:

Թող դրանք մնան ըտի, մենք գանք թաքավորի կուշտը:

Արանքը քաշեց ութ օր՝ թաքավորի միշնեկ տղեն ասեց.– Ախպերս գնաց չէկավ, իրավունք տուր, ես էլ էթամ:

Թաքավորն իրավունք տվուց. էտ տղեն քառասուն հընգերով գնաց: Գնաց էն մանկղիլը, որ ախպերը գնացել էր, ընտի վե էկան, հաց կերան, քնեցին: Քշերն ըլեդ մի հավարի ձեն էկավ. վե կացան գնացին հավարի, մի կաքավի ձեն էկավ՝ դրանք էլ քարացան:

Էտ ութանասունը էրկու ֆոքին թող մնան ըտի: Մենք խաբարը տանք Ոսկե քաքուլ տղից: