Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/232

Այս էջը սրբագրված է

Մի վախտից ետո Պողոսն ու Պետրոսը, որ թաքավորի որթիքն են, դրանք թաքավորին ասեցին թե. – Հ՚էքուց մենք ենք գանգատ անելու, հ՚ուրիշ մարթ իրավունք չունի գանգատի:

Թաքավորը շատ մտածեց, թե հ՚իրա տղեքը ընչի՞ հըմար են գանգատ անըմ. կարծըքի տակ էր թե էն էրկուսը ջոկ մորից են, ուզըմ են Ոսկե քաքուլ տղին քցեն:

Հ՚էքսի օրը էրկու տղեն կաննեցին սինոթըմը, թաքավորի հ՚առաչին, թաքավորն ասեց. — Խոսացե՛ք, ինչ ունեք ասելու:

Ասեցին. — Թաքավորն ապրած կենա, գիտաս ինչ կա. դու մենձացել ես, կարալ չես թաքավորիլ, ուզըմ ենք մեր ախպորը դնենք թաքավոր, մեզ կարենա պահի:

Թաքավորն ասեց. — Ես հոժար եմ ու ուրախ եմ, որ դուք ըդար սիրով եք:

Ոսկե քաքուլ տղեն լաց էլավ, ասեց. — Էտ ծանդր լուծը միք դնի իմ շլնքին, իմ հերս կենդանի, ախպերտինքս մեմենձ, խի՜ եք մեխկը քցըմ իմ շլինքը:

Ախպերտինքն ասեցին.— Որ մեզ պահես ոչ՝ կէթանք կընկնենք ծովը, կհեղտվենք:

Ոսկե քաքուլ տղեն ասեց. — Որ ինձ դնըմ եք էս լծի տակը, ինչ որ ասեմ, կլսե՞ք:

Ասեցին. — Կը՛ լսենք:

— Դե որ ըտենց ա՜, կառավարութունը կըլի իմը, թող հերս էլի մնա թաքավոր:

Ասեցին. — Լա՜վ:

Մի ժամանակ մնացին հ՚իրանց տան մեչը, ըլեդ Ոսկի քաքուլ տղեն կանչեց հ՚իրա հորը, ախպորտանցը, հ՚իրանց մեհտար արաբին, մի քանի մարթկերանց, ասեց. — Ես ուզըմ եմ մեր հորը ղրկեմ կնիկ ուզի մեր հըմար. ի՞նչ եք ասըմ, ղաբո՞ւլ եք:

Ասեցին. — Ղաբուլ ենք:

Ասեց. — Ափու, գնա՛ մեր իրեքիս հըմար ախչիկ ուզա, իրեքն էլ մի հորից, իրեքն էլ մի ջուռա, մինը մընիցը սիրուն չըլի:

Հերն ասեց. — Էթամ, ո՞ւմ հետ ես ղրկըմ:

— Ա՛րաբի:

— Ա՛րաբ, կէթա՞ս:

— Հրամայեցեք, կէթամ:

— Հ՚առավոտը վե կացեք, դարբշի շորեր հաքեք, գնացեք: