Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/235

Այս էջը սրբագրված է

Ասեց. — Շատ լավ, որթի, հեռու վեր կգամ:

Թաքավորը դափ ու զուռնով գնաց հարսները բերելու:

Գնացին էտ հ՚ախպրիցը մի վերստ հեոու վեր էկան: Գնացի՛ն, հարսանիք արին, հ՚առավոտը վե կալան ախչըկերքը բերելու, տեհավ որ վեր են էկել հ՚ախպրի վրին:

Կերած-խմած մարթիք, էլ չկարաց դրանց վե կացնիլ, քշերը մնացին ըտեղ: Թաքավորը քնեց ոչ. լիսը մոտ էր, քնել էր, վե կացավ տեհավ որ ուշապը զորքնի չորս դի պատել ա. հ՚ամեն մարթ հասավ հ՚իրա թրին ու սրին, ուշապը ասսու հրամանով լիզու էլավ, ասեց. —Հա՛նդարտ կացեք, իմ վրա թուր ու սուր բանիլ չի:

Թաքավորը գլուխը բաց արուց, ուշապին խնթրեց, ասեց. — Ո՜ւշապ ջան, ուզա՝ ինչ ես ուզըմ, որ մեզ ճամփա տաս՝ էթանք:

Ասեց.– Իմ ուզածը պըտի ղրկե՜ս, թե չէ:

Ասեց. – Կղրկեմ:

Ասեց. — Քու Ոսկե քաքուլ տղեն ղրկա՛, գա:

Էտ հարսնքավորը մի ջուռա էլան, փշրվեցին: Վիշապը դրանց ճամփա տվուց, գնացին:

Վիշապը թաքավորին ետ կանչեց, ասեց.– Թա՛քավոր, չըլի, հ՚անգաջիդ քամակը քցես հա՜, անպատճառ ղրկիլ պըտես:

Թաքավորը խոստացավ, որ անպատճառ ղրկի, որ ղրկի ոչ, ավելի նեղութունի մեչ կընկնի:

Թաքավորը խնթրեց հարսնքավորին, որ ուրախ էթան: Ոսկե քաքուլ տղեն իմանա ոչ ուշապի ասած խոսքերը, ընչանք հարսանիքը պրծնեն: Գնացին հասան տուն, մենձ տղեն էկավ մենձ ախչկա կուռը բռնեց, միշնեկը՝ միշնեկի: Ոսկի քաքուլ տղին ասեցին. — Դու էլ հ՚արի, քու նշանածի կուռը բռնա:

Ասեց. — Դա իմ քիրն ա, ես թաքավորի տղեն չեմ, ես ուշապի տղեն եմ:

Թաքավորը մի ջուռա էլավ, մնաց արմացած:

— Բա ի՞նչ անենք:

Է՛ն էրկու ախպերն ասեցին. – Մընք էլ առնըմ չենք. Էն որ քու քիրն ա, սրանք էլ մեր քիրն են:

Կռները բաց թողին ու ետ կանգնեցին: Էտ հարսանիքը խաջիլ էլավ[1]:

  1. Չկայացավ, (ծանոթ. բանահավաքի):