Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/236

Այս էջը սրբագրված է

Օխտն օրը թամամեց. Ոսկե քաքուլ տղեն մնաս բարով արեց քոմմըքին, ասեց. — Քառասուն օր քաղաքի մարթին սև հաքցրա, էթողին էլ, էկողին էլ, դե մնաք բարին, ես էթըմ եմ:

Ավելի լաց էլավ պուճուր ախչիկը:

Ոսկե քաքուլ տղեն գնաց ուշապի կուշտը: Էտ հ՚ախպրի վրին նստեց, ձեռ ու ոտը լվաց, քունը տարավ՝ քնեց: Անկարծ զարթնեց տեհավ, որ ուշապը չորս դըհին կուտապ ա էկել, կաննել:

Ասեց. — Էկա՞ր, Ոսկե քաքուլ տղա:

Ասեց. – Է՛կա:

— Դե՛, — ասեց, — դուս արի ըտեղան:

Դա դուս էկավ, ուշապը ըսենց հ՚իրան փաթըթեց, կուտապ էկավ, էտ տղին նստացրուց միշքին, ասեց. — Հ՚աշկերդ խփա, — նի էլավ երկինքը:

Ասեց. – Բաց արա հ՚աշկդ, թամաշ արա երկնքիցը գետինը, ի՞նչ ա էրևըմ:

Ասեց. — Մի կալի զդար ա էրևըմ:

Էլի քաշեց երկինքը, բանցրացավ, տղեն ասեց. — Ա՛նաստված, արևը ինձ վառեց ախար:

Ասեց. — Ասա՛ տենեմ՝ երկնքիցը երկիրը ի՞նչ ա էրևըմ:

Ասեց. — Բան էրևըմ չի. Չինմաչին թաքավորի դռան հ՚առաչի չինարի ծառն ա էրևըմ:

Ուշապն ասեց. — Կարա՞ս նրա ախչիկը ինձ հըմար բերիլ:

Ասեց. — Կբերեմ:

Ասեց. — Թե կարալ չես բերիլ, ըստիան վե քցեմ, օսկոռներդ ղշերն ուտեն:

Ասեց. — Կբերեմ:

Էտ մարթին վե բերուց գետինը. ծովն հ՚անց կացրուց էն դիհը, դրուց Չինմաչին թաքավորի ֆողըմը:

Ասեց. — Գնա՛, աստված քեզ հետ:

Էտ տղեն գնաց մալուլ-մշկուլ[1]. թո՛ղ էթա:

Գնաց, մի սարի գլխի տեհավ իրեք ղովտ[2] կռիվ են անըմ:

Դրան որ տեհան, ասեցին. – Էսա իսան-օղլին էկավ, մեզ կբաժանի:

  1. Տխուր-տրտում, (ծանոթ. բանահավաքի):
  2. Մարդկային բնության ուղտ, (ծանոթ. բանահավաքի):